From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Անտոնովիչ Գրեչկո (ռուս.՝ Андрей Анто́нович Гречко, հոկտեմբերի 17, 1903[1], Կույբիշևո (Ռոստովի մարզ), Տագանռոգի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 26, 1976[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), պետական և ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1955), Սովետական Միության կրկնակի հերոս (1958, 1973)։ ԽՄԿԿ-ի անդամ 1928 թվականից։
Անդրեյ Գրեչկո | |
---|---|
հոկտեմբերի 17, 1903[1] - ապրիլի 26, 1976[2][3][4][…] (72 տարեկան) | |
Ծննդավայր | Կույբիշևո (Ռոստովի մարզ), Տագանռոգի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | Հեծելազոր և հետևազոր |
Ծառայության տարիներ | 1919-1976 |
Կոչում | Մարշալ |
Զորամաս | 6th Combined Arms Army?, 12th Army?, 47-րդ զորամաս, 18th Army?, 56th Army?, 1st Guards Army?, Group of Soviet Forces in Germany?, Կիևի զինվորական օկրուգ և ԽՍՀՄ Զինված ուժեր |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ Աշխարհամարտ |
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1941) և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1936) |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Ավարտել է Ֆրունզեի անվան (1936) և Գլխավոր շտաբի (1941) զինվորական ակադեմիաները։ Մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմին», եղել է դիվիզիայի, կորպուսի, բանակի հրամանատար, Ուկրաինական ռազմաճակատի հրամանատարի տեղակալ։ Իր ղեկավարած զորքերը ակտիվորեն մասնակցել են Կովկասի պաշտպանությանը։
Հետպատերազմյան շրջանում աշխատել է Կիևի զինվորական օկրուգի զորքերի, ապա, Գերմանիայում, խորհրդային զորքերի գլխավոր հրամանատար, 1957 թվականից՝ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրի առաջին տեղակալ և ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, միաժամանակ (1960—67)՝ Վարշավայի պայմանագրի երկրների միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար։ 1967-76 թթ. եղել է ԽՍՀՄ պաշտպանության մինիստր։ 1973—76 թթ.՝ ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ II—IX գումարումների Գերագույն սովետի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի և այլ շքանշաններով։
Աճյունը ամփոփված է Կրեմլի պատում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.