From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Յակովլևիչ Շտոգարենկո (ուկրաիներեն՝ Андрій Якович Штогаренко, հոկտեմբերի 2 (15), 1902, Դնեպր, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 15, 1992[1], Կիև, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1972)։
Անդրեյ Շտոգարենկո | |
---|---|
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Андрiй Якович Штогаренко |
Ծնվել է | հոկտեմբերի 2 (15), 1902 Դնեպր, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, ԽՍՀՄ և Ուկրաինա |
Մահացել է | նոյեմբերի 15, 1992[1] (90 տարեկան) Կիև, Ուկրաինա |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Կրթություն | Խարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
1936 թվականին ավարտել է Խարկովի կոնսերվատորիան։ 1954-1968 թվականներին Կիևի կոնսերվատորիայի ռեկտոր (1960 թվականից՝ պրոֆեսոր)։ 1968 թվականից Ուկրաինայի կոմպոզիտորների միության վարչության նախագահ։ Հեղինակ է «Իմ Ուկրաինա» կանտատ-սիմֆոնիայի (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946 թ.), «Լեսյա Ուկրաինկայի հիշատակին» սիմֆոնիկ սյուիտի (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952 թ.), 3 սիմֆոնիաների, այդ թվում՝ Կիևյան սիմֆոնիա (Տ․ Շևչենկոյի անվան ՈւՄՄՀ պետական մրցանակ, 1974 թ.) և այլ վոկալ ու սիմֆոնիկ երկերի։ Շտոգարենկոն գրել է նաև «Հայկական էսքիզներ» կվարտետը (1958 թ.), ուր օգտագործել է ժողովրդական «Հոյ Նազան իմ» և «Շողեր ջան» երգերի մեղեդիները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.