Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի (Անի)
մզկիթ / From Wikipedia, the free encyclopedia
Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ Անիի Մայր Տաճար, Անի քաղաքի գլխավոր եկեղեցին, կառուցվել է 989-1001 թվականներին, Տրդատ ճարտարապետի կողմից Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալի նախաձեռնությամբ։ Դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին։ Քառամույթ գմբեթավոր հորինվածքով կառույց է՝ կոթողային ձևով և հարուստ հարդարանքով։ Ավագ խորանը զարդարված է եղել «Քրիստոսը գահի վրա» որմնանկարով։ Տաճարի միջին գմբեթակիր նավը շնորհիվ ներքին նավերի նեղացման գերիշխում է կառույցի ներքին ամբողջ տարածքի երկայնքով։ Տաճարի գմբեթին կանգնեցված է եղել համարյա մարդու հասակի չափ արծաթյա խաչ։
Արագ փաստեր Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի, Հիմնական տվյալներ ...
Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի | |
---|---|
Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար, մզկիթ և ավերակներ |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Անի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն |
Հիմնական ամսաթվերը | 1001 |
Ներկա վիճակ | Վերականգնվում է |
Մասն է | Անի |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Տրդատ ճարտարապետ |
Ճարտարապետական տիպ | Գմբեթավոր բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 989 թ. |
Կառուցման ավարտ | 1001 թ. |
Հիմնադրված | 1001 |
Փակված է | 1319 |
19.8 մետր | |
Երկարություն | 30.5 մետր |
Լայնություն | 19.8 մետր |
Շինանյութ | սպիտակ քար |
Cathedral of Ani Վիքիպահեստում |
Փակել
1860-1873 թվականներին Գյումրի քաղաքում Անիի Մայր տաճարի նմանությամբ կառուցվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին[1]։