Անկախության հռչակագիր (նկար)
From Wikipedia, the free encyclopedia
Անկախության հռչակագիր (անգլ.՝ Declaration of Independence), ամերիկացի նկարիչ Ջոն Թրամբալի կտավներից։ Այս ստեղծագործությունը պատվիրվել է 1817 թվականին։ Գնվել է 1819 թվականին Կապիտոլիումի կողմից։ 1826 թվականին տեղադրվել է Կապիտոլիումի ռոտոնդայում։ Նկարում պատկերված է Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրի տեքստի առաջադրման և քննարկման տեսարանը՝ Երկրորդ տարածաշրջանային կոնգրեսի կողմից։ Այժմ նկարը պահպանվում և ցուցադրվում է Վաշինգտոնի Կոնգրեսում՝ Կապիտոլիումում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անկախության հռչակագիր (այլ կիրառումներ)
Նկարը հիմնված է ավելի փոքր չափերի մեկ այլ կտավից՝ նույն հեղինակի կողմից կատարված, որն այժմ գտնվում է Եյլի համալսարանի պատկերասրահում[2]։ Թրամբալը վրձնել է շատ ու շատ կտավներ, որտեղ երևում են զանազան փաստաթղթերի ստորագրման տեսարաններ։ Դեռևս կենդանության օրոք նա այցելել է Ինդեպենդես հոլլ, որտեղ գտնվում էր Երկրորդ տարածաշրջանային կոնգրեսի նստավայրը։
Նկարում պատկերված գործողությունը, շատ հաճախ սխալմամբ շփոթում են Անկախության հռչակագրի ստորագրման հետ։ Իրականում «Անկախության հռչակագիր» նկարում պատկերված է Հինգի կոմիտեն, ով ներկայացնում է կոնգրեսին փաստաթղթի տեքստը։ Այս գործողությունը տեղի է ունեցել 1776 թվականի հունիսի 28-ին, իսկ բուն Անկախության հռչակագիրյի ստորագրումը տեղի է ունեցել նույն թվականի հուլիսի 4-ին[3]։
«Անկախության հռչակագիր» նկարում պատկերված են 56 ստորագրողներից 42-ը։ Սկզբնականում Թրամբալը պլանավորել էր նկարում ներառել բոլորին անխտիր, սակայն չկարողացավ գտնել մնացած կոնգրեսմենների նկարները։ Հեղինակը որոշեց նաև նկարել քննարկման վեճերին մասնակցած որոշ մասնակիցներին, օրինակ Ջոն Դիկինսոնին, ով հրաժարվեց ստորագրել հռչակագրի տակ։