Թոմաս Ջեֆերսոն
From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Ջեֆերսոն (անգլ.՝ Thomas Jefferson, ապրիլի 2 (13), 1743[1], Shadwell, Վիրջինիա գաղութ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[6] - հուլիսի 4, 1826(1826-07-04)[1][2][3][…], Monticello, Albemarle County, Վիրջինիա, ԱՄՆ[6]), ակնառու գործիչ։ Մասնակցել Է ԱՄՆ անկախության պատերազմին, Անկախության հռչակագրի հեղինակներից է, ԱՄՆ-ի 3-րդ նախագահն է 1801 - 1809 թթ., ԱՄՆ հիմնադիրներից մեկն է, քաղաքական գործիչ, դիպլոմատ և փիլիսոփա։ Ջեֆերսոնը ամերիկյան բուրժուական հեղափոխության արմատական-ժողովրդավարական գաղափարախոսն է, բնական իրավունքի, հասարակական դաշինքի տեսության, գաղութների և մայր երկրի՝ մետրոպոլիայի, բնակիչների հավասարության պաշտպանը։ Ջեֆերսոնը քաջածանոթ էր անտիկ և նոր եվրոպական մտածողների, հատկապես՝ լուսավորիչների երկերին։ Նրան առավել հոգեհարազատ էին Ռուսոյի ժողովրդական ինքնիշխանության և ուղղակի ժողովրդավարության գաղափարները։ Նշված հայեցակարգերը նա քննում է ամերիկյան հասարակության իրողությունների նկատմամբ կիրառելիության տեսանկյունից։ Նախագահության հիմնական հաջողություններից են Լուիզիանայի գնումը Ֆրանսիայից և Լուիս և Կլարկի արշավը (1804 - 1806)։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Թոմաս Ջեֆերսոն | |
անգլ.՝ Thomas Jefferson | |
ԱՄՆ-ի 3-րդ նախագահ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | մարտի 4, 1801 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | մարտի 4 1809 |
Այլ տիտղոսներ՝ | Փոխ-նախագահ |
Փոխնախագահ՝ | Աարոն Բյոր (1801-1805) Ջորջ Քլինտոն (1805-1809) |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական |
Նախորդող՝ | Ջոն Ադամս |
Հաջորդող՝ | Ջեյմս Մեդիսոն |
Ծննդյան օր՝ | ապրիլի 2 (13), 1743[1] |
Ծննդավայր՝ | Շեդուել, Վիրջինիա,Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր՝ | հուլիսի 4, 1826(1826-07-04)[1][2][3][…] (83 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Շառլոտսվիլ, Վիրջինիա, (ԱՄՆ) |
Ամուսին ՝ | Մարթա Ջեֆերսոն[4] |
Երեխաներ՝ | Մարտա Ջեֆերսոն, Ջեյն Ռանդոլֆ, Մերի Ուելս, Լյուսի (1780–1781), Լյուսի Էլիզաբետ (1782–1785) |
Հայր՝ | Պիտեր Ջեֆերսոն |
Մայր՝ | Ջեյն Ռանդոլֆ Ջեֆերսոն Ստորագրությունը |
Պարգևներ՝ | |