Աննա Ֆրանկի օրագիրը (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
«Աննա Ֆրանկի օրագիրը» (անգլ.՝ The Diary of Anne Frank), ամերիկյան ֆիլմ՝ նկարահանված 1959 թվականին ռեժիսոր Ջորջ Սթիվենսի կողմից Ֆրենսիս Գուդրիչի և Ալբերտ Հեքեթի բրոդվեյյան համանուն պիեսի (1955) հիման վրա, որն իր հերթին գրվել էր «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի՝ գերմանական օկուպացիայի տարիներին Ամստերդամում նացիստներից թաքնված հրեա աղջկա օրագրի հիման վրա։ Ֆիլմը մասամբ նկարահանվել է Լոս Անջելեսում գտնվող կինոստուդիայում, մասամբ՝ Ամստերդամում[5]։
Աննա Ֆրանկի օրագիրը անգլ.՝ The Diary of Anne Frank | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2], կենսագրական ֆիլմ, ռազմական ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և պատմություն հասունացման մասին |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ, Հոլոքոստ և Աննա Ֆրանկի ձեռագրեր |
Հիմք | Աննա Ֆրանկի օրագիրը և Աննա Ֆրանկի օրագիրը |
Թվական | մարտի 18, 1959, մարտի 18, 1959 և 1959 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջորջ Սթիվենս[1][3][2] |
Պրոդյուսեր | Ջորջ Սթիվենս |
Սցենարի հեղինակ | Ֆրենսիս Գուդրիչ և Ալբերտ Հեքեթ |
Դերակատարներ | Միլլի Փերքինս[4], Ջոզեֆ Շիլդքրաուտ[4], Շելլի Ուինթերս[4], Ռիչարդ Բեյմեր[4], Գուստի Հուբեր[4], Լու Ջեքոբի[4], Դայան Բեյքեր[4], Դուգլաս Սփենսեր[4], Դոդի Հիթ[4], Էդ Վին[4], Ռոբերտ Բուն[4], Ուիլյամ Կիրշներ[4], Օրանջի[4], Էդմունդ Պուրդոմ[4] և Չարլզ Վագենհեյմ[4] |
Օպերատոր | Ուիլյամ Ս․ Մելլոր |
Երաժշտություն | Ալֆրեդ Նյուման |
Մոնտաժ | Դեյվիդ Բրեթերթոն |
Պատմվածքի վայր | Նիդերլանդներ |
Նկարահանման վայր | Ամստերդամ |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 152 րոպե |
The Diary of Anne Frank (1959 film) Վիքիպահեստում |
Ինչպես պիեսը, այնպես էլ ֆիլմը բազմաթիվ տարբերություններ ունեն օրագրից, որոնց մեծ մասը պայմանավորված է բացառապես բեմադրության հարմարությամբ։
«Աննա Ֆրանկի օրագիրը» ֆիլմն արժանացել է երեք «Օսկարի» 1960 թվականին, այդ թվում նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում (Շելլի Ուինթերս)։ 2006 թվականին ֆիլմն զբաղեցրել է 18-րդ տեղը Վերջին 100 տարվա ամերիկյան 100 ամենից ոգեշնչող ֆիլմերի ցանկում, որ կազմվել է AFI-ի կողմից։