From Wikipedia, the free encyclopedia
Անն Քրիստին Ֆլաթլանն[1] (Ֆլաթլանդ[2][3][4][5]) (նորվ.՝ Ann Kristin Aafedt Flatland), (նոյեմբերի 6, 1982, Օսլո, Նորվեգիա), նորվեգացի բիաթլոնուհի է, Սոչի 2014 թվականի բրոնզե մեդալակիր, կրկնակի չեմպիոն աշխարհի առաջնությունների էստաֆետում։ Բիաթլոնի աշխարհի գավաթի հաղթող է սպրինտերային մրցավազքում և քառակի չեմպիոն է էստաֆետներում։
Անն Քրիստին Ֆլաթլանն | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | բիաթլոնիստ |
Երկիր՝ | Նորվեգիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 6, 1982 (41 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օսլո, Նորվեգիա |
Ակումբ՝ | Vik IL? |
Հասակ՝ | 173 սանտիմետր |
Քաշ՝ | 62 կիլոգրամ |
Անն Քրիստին Ֆլաթլանն ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 6-ին Օսլոյի արվարձան Վիքեյում[1]։ Սիրում է նվագել գիթար, զբաղվել որսորդությամբ և ձկնորսությամբ[4], ինչպես նաև լեռնային արշավներով[5]։
Նա վաղ մանկուց զբաղվել է սպորտով՝ ֆուտբոլ, թեթև ատլետիկա[5]։
19 տարեկան հասակում ընդգրկվում է Նորվեգիայի բիաթլոնի պատանիների հավաքականի կազմում։ 2003 թվականին հայտնվում է հիմնական հավաքականի կազմում և նույն թվականին իր նորամուտն է տոնում Աշխարհի գավաթում։ Եվս երեք ու կես տարի անց գրանցում է առաջին հաջողությունները։ 2007 թվականին նվաճում է բրոնզ էստաֆետում և դարձավ հինգերորդը սպրինտերային մրցավազքում[1]։
2009/2010 մրցաշրջանում նա կրկնակի անգամ նվաճում է բրոնզ։ Օբերհոֆում բրոնզ է նվաճում սպրինտում, իսկ Ռազուն Անտերսելվանում էլ բրոնզ հետապնդում մրցավազքում։ Առաջին ոսկին նվաճեց խառը էստաֆետում Կոնտիոլախտի մրցափուլում, իսկ առաջին արծաթը նույն մարզաձևում Խանտի-Մանսիյսկում[1]։
2010/2011 մրցաշրջանում Ֆլաթլանն հաղթում է սպրինտերային մրցավազքը գերմանական Օբերհոֆում։ Մրցաշրջանի արդյունքներով Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, որը նրա լավագույն արդյունքն է[1]։
2011/2012 մրցաշրջանը բաց թողեց, քանի որ 2012 թվականի ապրիլի 23-ին լույս աշխարհ բերեց իր դստերը[6][7]՝ Աննային[8]։ 2012 թվականի օգոստոսի 18-ին ամուսնացավ Քրիստիան Բրեքքենի հետ[8]։
Անն-Քրիստինան իր առջև նպատակ էր դրել վերադառնալ 2012/2013 թվականների մրցաշրջանում[9], ինչպես նաև հանդես գալ Սոչի 2014 թվականի խաղերին[10]։
2012 թվականին նա կարողանում է հաղթել իր առաջին մրցափուլը Բեյթոսթոլենում (IBU գավաթ), հաղթելով անհատական մրցավազքում[11] և սպրինտում[12]։
Անհ — անհատական մրցավազք
Հետ — հետապնդման մրցավազք
Սպր — սպրինտ
ՄՄ — մասս-մեկնարկ
Էստ — էստաֆետ
ԽԷ — խառը էստաֆետ
ՄԽԷ — միայնակ խառը էստաֆետ (սուերմիքստ)
DNS — մարզիկը հայտարարվել է, բայց չի մեկնարկել
DNF — մարզիկը մեկնարկել է, բայց վերջնակետին չի հասել
LAP — մարզիկը մրցավազքի ընթացքում (հետապնդման մրցավազք և մասս-մեկնարկ) առաջատարից հետ է մնացել ավելի քան մեկ շրջան և հանվել մրցուղուց
DSQ — մարզիկը որակազրկվել է
— − մարզիկը չի մասնակցել մրցավազքին
|}
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.