Ձմեռային օլիմպիական խաղեր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ձմեռային օլիմպիական խաղեր, խոշորագույն միջազգային մարզական մրցաշար է, որն անցկացվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից չորս տարին մեկ անգամ։ Ձմեռային խաղեր առաջին անգամ կազմակերպվեցին 1924 թվականին, որպես Ամառային խաղերի կցորդ։ 1924 թվականից մինչև 1992 թվականը Ձմեռային Օլիմպիական խաղերը կազմակերպվում էին նույն տարեթվերին, ինչ Ամառային խաղերը, սակայն 1994 թվականից այս խաղերն սկսվեցին անցկացվել Ամառայինից 2 տարի տարբերությամբ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Remove ads
Պատմություն
1894 թվականի հունիսի 16-23-ին Սորբոնում (Ֆրանսիա) անցկացված կոնգրեսում որոշվեց, որ 1896 թվականին Աթենքում (Հունաստան) կանցկացվեն առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը։ Ենթադրվում էր, որ այդ խաղերի օրակարգում կներառվի նաև չմուշկասահքը, սակայն առաջին անգամ չմուշկները կիրառվեցին 1908 թվականին՝ երրորդ Օլիմպիական խաղերի ժամանակ (Սենտ-Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), երբ անցկացվեցին գեղասահքի մրցումները։ 1911 թվականին ՄՕԿ-ի նիստում առաջարկվեց հաջորդ խաղերի ժամանակ (1912 թվական) անցկացնել «Ձմեռային մարզաձևերի շաբաթ»։ 1912 թվականի V Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքը Ստոկհոլմն էր (Շվեդիա), որտեղ 1901 թվականից կազմակերպվում էին միջազգային ձմեռային մարզաձևերի մրցումներ՝ «Հյուսիսային Խաղեր»։ Մրցակցությունից խոսափելով, շվեդերը հրաժարվեցին առաջարկից։ Վերջապես 1924 թվականին Ֆրանսիական Շամոնի քաղաքում ՄՕԿ-ը կազմակերպեց «Միջազգային մարզական շաբաթ, նվիրված VIII Օլիմպիական խաղերին»։ Միջոցառումը հաջողությամբ պսակվեց, իսկ «շաբաթը» վերանվանվեց Առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերով։
Remove ads
Ձմեռային Օլիմպիական մարզաձևեր





Remove ads
Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակացույց
___

![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռային օլիմպիական խաղեր» հոդվածին։ |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads