From Wikipedia, the free encyclopedia
Անուբիս, Ինպու (հին հունարեն՝ Άνουβις), Հին Եգիպտոսի աստվածությն շնագայլի գլխով և մարդու մարմնով, մահացածներին հանդերձյալ կյանք ուղեկցողը։ Հին թագավորությունում մեծ գերեզմանատների և գերեզմանների բարեխոս, մեռյալների թագավորության դատավորներից մեկը, թույների և դեղերի պահապան։ Հին եգիպտական դիցաբանությունում՝ Օսիրիսի որդին[1][2][3][4][5]։ Անուբիսի պաշտամունքի կենտրոնը համարվում էր XVII վերին եգիպտական նոմի մայրաքաղաք Կինոպոլ քաղաքը։ Պատկերվում էր շնագայլի և Սաբ վայրի շան տեսքով, երբեմն շնագայլի կամ շան գլխով մարդու տեսքով[6]։ Օսիրիսի շրջափուլում օգնում էր Իսիդային Օսիրիսի մասերի որոնման գործում։ Սրբազան կենդանիներն են՝ շնագայլը[7], շունը։
հիերոգլիֆներ Անուբիս |
---|
Անուբիս | |
---|---|
Տեսակ | հին եգիպտական աստվածություն, Դիցաբանական հիբրիդներ և մահվան աստված |
Դիցաբանություն | Հին Եգիպտոս |
Սեռ | արական |
Հունական գրաձև | Ἄνουβις |
Զբաղմունք | մահացածներին հանդերձյալ աշխարհ ուղեկցորդ, գերեզմանների և մումիաների պահապան |
Հայր | Օսիրիս |
Մայր | Նեֆտիդա |
Ամուսին | Ինպուտ |
Զավակներ | Կեբխուտ |
Կապված կերպարներ | Գոռ, Օսիրիս, Իսիդա |
Հատկանիշներ | Զմռսման, մահվան և հանդերձյալ աշխարհի աստված, թույների և դեղերի պահապան |
Anubis Վիքիպահեստում |
Անիմիզմի դարաշրջանում Անուբիսը ներկայանում էր շնագայլի կերպարով[8]։ Հին Եգիպտոսի կրոնի զարգացման որոշակի ժամանակաշրջանից Անուբիսին սկսեցին պատկերել շան գլխով մարդու տեսքով, ընդ որում աստվածության գործառույթները փոփոխվել են։ XVII վերին եգիպտական նոմի մայրաքաղաք Կինոպոլը Հին Եգիպտոսի ամբողջ պատմության ընթացքում համարվում էր Անուբիսի պաշտամունքի կենտրոն[7]։ Եգիպտագետները նշում են այդ պաշտամունքի արագ և համատարած տարածումը վաղ ժամանակաշրջանում։ Հին թագավորության ժամակաշրջանում Անուբիսը հանդերձյալ աշխարհի տիրակալ էր և կրում էր Խենտիամենտի մականունը։ Բացի այդ, Օսիրիսի պաշտամունքի ի հայտ գալուց առաջ նա համարվում էր Արևմուտքի գլխավոր աստվածությունը։ Որոշ աղբյուրների տվյալներով «Խենտիամենտիու»-ն համարվում է տաճարի գտնվելու վայր, որտեղ երկրպագում էին այդ աստվածությունը[8]։
Տվյալ մականվան թարգմանության տարբերակներից մեկը համարվում է «Արևմուտքի բնակիչներից առաջինը»։ Օսիրիսի պաշտամունքի զարգացման հետ մեկտեղ ղեկավար Դուատի մականունը և Անուբիսի որոշ գործառույթներ անմիջապես անցնում են Օսիրիս աստծո մոտ (Հին Թագավորությունում նա մարմնավորում էր մահացած փարավոնին)[7]։ Անուբիսը դառնում է մահացածների ուղեկցորդ Ամենտիով (հին եգիպտ. «Արևմուտք»)՝ Դուատի տարածքը, որի միջով հոգին հայտնվում էր Օսիրիսի դատաստանին։
Մեռյալների գրքի տեքստերից մեկում ներկայացվում է եգիպտացիների մանրամասն պատկերացումները հանդերձյալ աշխարհի մասին։ Տվյալ տեքստը ենթադրաբար գրված էր XVIII դինաստիայի ժամանակներում։ Դրա գլուխներից մեկում ներկայացվում է Օսիրիսի դատաստանի նկարագրությունը, որի ժամանակ Անուբիսը Ճշմարտության կշեռքի վրա կշռում էր սիրտը։ Կշեռքի ձախ նժարին դրվում էր մահացածի սիրտը, իսկ աջին՝ Մաատ թագուհու փետուրը, որը խորհրդանշում էր ճշմարտությունը։
Օսիրիսի շրջափուլում Անուբիսը Օսիրիսի և Նեֆտիդայի որդին։ Սեթի կինը՝ Նեֆտիդան սիրահարվել է Օսիրիսին և, ընդունելով Իսիդայի կերպարը, գայթակղում է նրան։ Արդյունքում ծնվում է Անուբիս աստվածը։ Վախենալով Սեթի հատուցմանը դավաճանության համար, Նեֆտիդան նորածնին թողնում է եղեգի մացառուտներում, որին հետո հայտնաբերում է Իսիդա աստվածուհին։ Հետագայում Անուբիս աստվածը սկսեց օգնել Իսիդային Օսիրիսի մասերի որոնման գործում և մասնակցեց Օսիրիսի վերականգնված մարմնի զմռսմանը[9]։
Պլուտարքոսի «Իսիդան և Օսիրիսը» ստեղծագործության մեջ մեկնաբանություն է բերվում, որտեղ Անուբիսը Սեթի և Նեֆտիդայի որդին է, որը գտնվել և դաստիարակվել է Իսիդայի կողմից[10]։ Ստրաբոնը հիշատակում է, որ դա եգիպտական աստվածություն է, որին երկրպագել են XVII վերին եգիպտական նոմում[11]։ Ըստ Վերգիլիոսի, Անուբիսը պատկերված էր Էնեասի վահանի վրա[12]։ Յուվենալիսը հիշատակում է աստվածության երկրպագության մասին Հռոմում[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.