Սելևկյան արքա From Wikipedia, the free encyclopedia
Անտիոքոս III Մեծ (մ.թ.ա. 242-մ.թ.ա. 187), Սելևկյանների կայսրության թագավոր մ.թ.ա. 223 թվականից։ Սելևկոս II Կալինիկոս թագավորի որդին և հաջորդը։ Ճնշեց Մարաստանի, Պարսկաստանի և Փոքր Ասիայի սատրապների ապստամբությունները։ Մ.թ.ա. 219 թվականին Պտղոմեոսներից նվաճեց Կղեսուրը, Փյունիկիան և Պաղեստինը, բայց մ.թ.ա. 217 թվականին, պարտվելով նրանցից, հարկադրված էր ետ վերադարձնել դրանք։ Մ.թ.ա. 212 թվականին նվաճեց Ծոփքի հայկական թագավորությունը։ Ծոփքի Քսերքսես թագավորի հավատարմությունը շահելու համար իր քույր Անտիոքիսին կնության տվեց նրան։ Սակայն նպատակին չհասնելով՝ նույն Անտիոքոսիսի միջոցով թունավորեց Քսերքսեսին։ Մ.թ.ա. 212-մ.թ.ա. 205 թվականին Անտիոքոսը հաղթական արշավանքով հասավ Հնդկաստան` հնազանդեցնելով Պարթևաստանը և Բակտրիան։ Արևելյան այս արշավանքի համար ստացավ Մեծ պատվանունը։ Մինչև մ.թ.ա. 200 թվականն Անտիոքոսը վերանվաճեց Պաղեստինը և Հայաստանը։ Ստրաբոնի վկայությամբ, Անտիոքոսը Հայաստանի ստրատեգոսներ կարգեց Արտաշես Ա-ին և Զարեհին։ Փոքր Ասիայի քաղաքների և Թրակիայի համար Անտիոքոսը պատերազմներ մղեց Պերգամոնի Եվմենոս II թագավորի դեմ։ Մագնեսիայի ճակատամարտում մ.թ.ա. 190 թվականին ծանր պարտություն կրեց հռոմեացիներից և Ապամեայի պայմանագրով մ.թ.ա. 188 թվականին հրաժարվեց Տավրոսի լեռներից արևմուտք ընկած փոքրասիական հողերից և Միջերկրական ծովում նավատորմ ունենալու իրավունքից` վճարելով խոշոր ռազմատուգանք։ Սելևկյանների պետությունը անկում ապրեց։ Նրանից անջատվեցին Մեծ Հայքը և Ծոփքը, որտեղ ստեղծվեցին անկախ թագավորություններ։
Անտիոքոս III Մեծ | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ մ. թ. ա. 242[1][2] |
Ծննդավայր | Շոշ, Շուշ, Խուզեսթան, Իրան |
Մահացել է՝ | մ. թ. ա. 187[1] |
Վախճանի վայր | Շոշ, Շուշ, Խուզեսթան, Իրան |
Երկիր | Սելևկյանների կայսրություն |
Տոհմ | Սելևկյններ |
գերիշխան | |
Հայր | Սելևկոս Բ Կալինիկոս[3] |
Մայր | Լաոդիկե Բ |
Երեխաներ | Կլեոպատրա I Սիրա, Seleucus IV Philopator?[4], Անտիոքոս IV Էպիդանես[5][3][2], Լաոդիկա IV, Անտիոքոս Կրտսեր, Antiochis?, Ardys? և Mithridates? |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.