Թրակիա

From Wikipedia, the free encyclopedia

Թրակիա
Remove ads

Թրակիա[1] (հուն․՝ Θράκη , բուլղար․՝ Тракия, թուրքերեն՝ Trakya, լատին․՝ Thracia), պատմա-աշխարհագրական շրջան Բալկանների արևելքում։ Լոզանի պայմանագրի համաձայն Թրակիան բաժանվեց երեք պետությունների միջև՝ Բուլղարիա (հյուսիսային Թրակիա), Հունաստան (Արևմտյան Թրակիա) և Թուրքիա, որին անցավ Արևելյան Թրակիան տարածաշրջանի ամենամեծ քաղաքի՝ Կոստանդնուպոլսի հետ միասին։

Thumb
Թրակիայի կիսումը Թուրքիայի, Բուլղարիայի և Հունաստանի միջև 1923 թ-ին։

Թրակիայի կենտրոնում գտնվում է աշխարհագրապես շատ կարևոր դիրք ունեցող Ադրիանապոլիս քաղաքը։ Չնայած մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Թրակիայում գերակշռում էին բուլղարները, ներկայումս տարածաշրջանում 13 միլիոն բնակչից 10 միլիոնը թուրք է, 1 միլիոնը բուլղար և 0,2 միլիոնը հույն։

Remove ads

Անվանում

Անվանումը ստացել է հնում այստեղ բնակված հնդեվրոպական տարբեր ցեղերի (ադրիսներ, ղակեր, տրիբալլներ, բեսսեր և ուրիշներ) արվող թրակացիներ ընդհանուր անունից[2]։ Հին անունը՝ Արեիա[3]։

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads