հայ վիրաբույժ օրթոպեդ, վնասվածքաբան, բժիշկ From Wikipedia, the free encyclopedia
Աշոտ Փարավոնի Ադամյան (հոկտեմբերի 16, 1962[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), վնասվածքաբան-օրթոպեդ։
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1962[1] (61 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1987) |
Մասնագիտություն | բժիշկ, վնասվածքաբան և վիրաբույժ օրթոպեդ |
Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1987)։ 1992-1998 թվականներին ծառայել է ՊԲ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում, 1998 թվականից՝ Հանրապետական մանկական հիվանդանոցի (2001 թվականից՝ միաժամանակ ԼՂՀ առողջապահության նախարարության) գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ։
1990-1994 թվականներին կամավոր մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանությանը, հատուկ ստորաբաժանման կազմում կատարել է հետախուզական-դիվերսիոն աշխատանքներ։ Խոջալուի և Սրխավենդի ռազմական գործողությունների ժամանակ ապահովել է բուժսպասարկումը։ Կենտրոնական զինվորական և մարտական գործողությունների առաջին գծի (Զլդրան, Ավդալ-Գյուլավդու, Ֆիզուլի, Քելբաջար) ռազմադաշտային շարժական հրապիտալներում բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.