Աշոտ Արտեմի Հովակիմյան, (նոյեմբերի 16, 1961(1961-11-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Հայաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Կրթություն՝, Գիտական աստիճան՝ ...
Աշոտ Հովակիմյան
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ բանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ և բանասեր
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 16, 1961(1961-11-16) (62 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Մարիամի երկրի խաչի շքանշան Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և Մխիթար Գոշի մեդալ
Փակել


Կրթություն

  • 1978 թ. - ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան N 55 միջնակարգ դպրոցը։
  • 1983 թ. - ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ սլավոնական լեզուներ մասնագիտությամբ։
  • 1987 թ. - ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտի ասպիրանտուրան (Մոսկվա) և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում։

Աշխատանքային գործունեություն

  • 1988-1992 թթ. - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտի գիտաշխատող
  • 1992-1993 թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի երկրորդ քարտուղար
  • 1993-1996 թթ. - Հունաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, այնուհետև՝ դեսպանության առաջին քարտուղար
  • 1996-1998 թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկրորդ եվրոպական բաժնի վարիչ, ապա՝ Երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն
  • 1998 թ. - ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական
  • 1998 թ. - համատեղության կարգով, իսկ նոյեմբերից՝ մշտական հիմունքներով Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի հավատարմատար
  • 1999-2006 թթ. - Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
  • 1999-2006 թթ. - համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)
  • 2000-2006 թթ. - համատեղության կարգով Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)
  • 2000-2006 թթ. - համատեղության կարգով Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)
  • 2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
  • 2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
  • 2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Չեխական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
  • 2006 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
  • 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ[1]։
  • 2011 թ. հունիսի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։
  • 2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]։
  • 2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հունգարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[4]։
  • 2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[5]։
  • 2011 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ[6]։
  • 2022 թվականին Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, համատեղության կարգով, նշանակվել է Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)[7]։

Պարգևներ

Այլ

2 գիտական մենագրությունների և շուրջ 60 գիտական և քաղաքագիտական հոդվածների հեղինակ է։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, սերբերեն, խորվաթերեն, լեհերեն լեզուներին։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.