Աշոտ Հովհաննեսի Միրզոյան (հոկտեմբերի 25, 1913(1913-10-25)[1], Թավրիզ, Իրան[1] - հունվարի 17, 1986(1986-01-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ թատերական նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956

Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Աշոտ Միրզոյան, Ծնվել է ...
Աշոտ Միրզոյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1913(1913-10-25)[1]
ԾննդավայրԹավրիզ, Իրան[1]
Վախճանվել էհունվարի 17, 1986(1986-01-17) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1938)[1]
Մասնագիտությունբեմանկարիչ և դասախոս
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Փակել

Կենսագրություն

1938 թվականին ավարտել է գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի Լենինգրադի ինստիտուտը։ 1938-1945 թվականներին եղել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի, 1948-1963 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր նկարիչը։ 1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1978 թվականից պրոֆեսոր, 1963-1977 թվականներին արդյունաբերական էսթետիկայի ամբիոնի վարիչ[3][4]։

Գործունեություն

Աշոտ Միրզոյանը ձևավորել է Վիլյամ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» (1940), Կ․ Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (1945) բեմադրությունները Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, Վերդիի «Ռիգոլետտո» (1940), «Օթելլո» (1942), Արմեն Տիգրանյանի «Անուշ» (1950), «Դավիթ Բեկ» (1956), Հ․ Ստեփանյանի «Հերոսուհին» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (1955), Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» (1956), Ա․ Բաբանի «Արծվաբերդ» (1957) օպերաները, Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը (1961) Երևանի օպերայի և բալետի թատրոնում։

Պարգևներ

  • «Պատվո նշան» շքանշան
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956)

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.