From Wikipedia, the free encyclopedia
Առյուծային ասուպային հոսքը կամ Լեոնիդները բեղուն ասուպային հոսք է, որը կապված է Թեմպլ–Թատլ գիսաստղի հետ։ Այս ասուպային հոսքի անունը ասուպների ճառագայթման վայրից են ստանում՝ Առյուծ համաստեղությունից. ասուպները թվում է, թե երևում են երկնքի այդ կետից։ 2009 թվականի ցուցաբերումը, որը գագաթնակետի հասավ նույն թվականի նոյեմբերի 17-ին, կարելի է ավելի քան 500 ասուպներ ժամում արտադրի։ Դա բավական չէ իրեն ասուպային փոթորիկ անվանելու համար, որը պարունակում է ավելի քան 1,000 ասուպ ժամում[1][2]։
Առյուծային ասուպային հոսքը տեղի է ունենում փոշոտ Տեմպել-Տատլ գիսաստղի ստեղծած փոշիներից, որը մի փոքր գիսաստղ է, 3.6 կմ տրամագծով. հայտնաբերվել է աստղագետներ Տեմպել և Տատլի կողից՝ 19-րդ դարի վերջում։ Գիսաստղի աղբը, որը բաղկացած է ավազի կամ ոլոռահատիկի չափ գիսաստղի մասնիկներից, գիսաստղի հետ միասին շրջում է արևը, և տարին մեկ անգամ, նոյեմբերի մեջտեղում, այդ փոշիները հայտնվում են Երկրի մոտ։ Նրանք մինչ 71 կիլոմետր վայրկյանում հարվածով ներս են մտնում մթնոլորտ, և բոցկլտում համառորեն, բայց ցայտունորեն[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.