Առողջության համաշխարհային օր
From Wikipedia, the free encyclopedia
Առողջության համաշխարհային օրն է (այլ լեզուներով՝ անգլ.՝ World Health Day, իսպ.՝ Día Mundial de la Salud, չինարեն՝ 世界卫生日, ֆր.՝ Journée mondiale de la santé), 1950 թվականից սկսած նշվում է ամեն տարի ապրիլի 7-ին։ 1948 թվականին այդ օրն է ընտրվել Համաշխարհային Առողջապահության կազմակերպության կողմից։ Առողջության համաշխարհային օր ունենալու միտքը առաջարկվել է 1948 թվականին՝ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության առաջին նիստում։ Բայց, 1948 թվականին այդ համաշխարհային օրը նշվեց հուլիսի 22-ին, Համաշխարհային Առողջապահության կազմակերպության վավերացման օրը։ Կազմակերպությունը յուրաքանչյուր տարվա այդ օրը անդրադառնում է որևէ թեմայի և անց է կացնում տարբեր պրոպագանդող միջոցառումներ, ինչպես այդ օրը, այնպես էլ երկար ժամանակ, ապրիլի 7-ից հետո։
Արագ փաստեր Առողջության համաշխարհային օր, Տեսակ ...
Առողջության համաշխարհային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Ապրիլի 7[1] |
Հաստատված | 1950[2][3] |
Անվանված է | առողջություն |
Ի հիշատակ | առողջություն[1] |
Կայք | who.int/es/news-room/events/detail/2024/04/07/default-calendar/world-health-day-2024-my-health-my-right(իսպ.) և who.int/campaigns/world-health-day/2019(անգլ.) |
Փակել