Իսպաներեն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Իսպաներեն (/ˈspænᵻʃ/ ( ); español ), որը անվանում են նաև կաստիլերեն[4] (/kæˈstɪliən/ (
), castellano ), արևմտառոմանական լեզու, որը ձևավորվել է Իսպանիայի Կաստիլիա շրջանում և այժմ այն հանդիսանում Լատինական Ամերիկայի և Իսպանիայի հարյուր միլիոնավոր բնակիչների մայրենի լեզուն։ Այն սովորաբար համարվում է աշխարհում երկրորդ ամենատարածված լեզուն մանդարին չինարենից հետո[5][6][7][8][9]։
Իսպաներենը իբերո-ռոմանական լեզվաընտանիքին պատկանող լեզուներից է, որն առաջացել է Իբերիայի խոսակցական լատիներենի մի քանի բարբառներից Արևմտահռոմեական կայսրության փլուզումից հետո 5-րդ դարում։ Իսպաներենի տարրեր պարունակող հնագույն լատիներեն տեքստերը հայտնաբերվել են Իբերիայի հյուսիսային կենտրոնական հատվածներում 9-րդ դարում[10]։ 13-րդ դարում լեզուն առաջին անգամ գրավոր համակարգված կիրառվել է Տոլեդոյում, որը այն ժամանակ Կաստիլիայի թագավորության մայրաքաղաքն էր։ Սկսած 16-րդ դարի սկզբից իսպաներենը տարածվեց Իսպանական թագավորության գաղութներում, հատկապես ամերիկյանում, ինչպես նաև Աֆրիկայում, Օվկիանիայում և Ֆիլիպիններում գտնվող Իսպանիային պատկանող տարածքներում[11]։
Ժամանակակից իսպաներեն բառերի մոտ 75 %-ը ունի լատինական ծագում։ Հին հունարենը ևս իր ներդրումն ունի իսպաներեն բառարանի ձևավորման վրա հատկապես լատիներենի միջոցով[12][13]։
Իսպանական բառարանը ձևավորման հենց սկզբից կրել է նաև արաբերենի ազդեցությունը, որը մեծացել է Իբերական թերակղզում Ալ-Անդալուսական շրջանի ժամանակ[14][15][16][17]։ Իսպաներենի բառերի մոտ 8%-ը ունի արաբական ծագում, հետևաբար արաբերենը իսպաներենի վրա մեծ ազդեցություն ունեցող երկրորդ լեզուն է լատիներենից հետո[14][18][19]։ Նրա վրա ազդեցություն են ունեցել նաև բասկերենը, կելտիբերական լեզուն, վեստգոթերենը, ինչպես նաև իբերո-ռոմանական այլ լեզուները[14][20]։ Դրանից զատ այն բառեր է փոխառել նաև այլ լեզուներից, հատկապես ռոմանական լեզուներից՝ ֆրանսերենից, իտալերենից, օքսիտաներենից, սարդիներենից, ինչպես նաև նահվաթլից, կեչուա լեզուներից և Ամերիկայի այլ տեղական լեզուներից։
Իսպաներենը ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է։ Այն որպես պաշտոնական լեզու օգտագործվում է նաև ԵՄ-ի, Ամերիկյան պետությունների կազմակերպության, Հարավամերիկյան ազգերի միության, Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների համայնքի, Աֆրիկյան միության և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների կողմից։
Remove ads
Խոսողների մոտավոր թիվ
Հաշվարկել են, որ մոտ 437 միլիոն մարդու համար իսպաներենը համարվում է մայրենի լեզու, ինչը նշանակում է, որ այն մայրենի լեզվով խոսողների թվաքանակով աշխարհում երկրորդն է մանդարինից հետո[21]։ Ինչպես նշում է Սերվանտեսի ինստիտուտը հաշվարկվել է, որ իսպաներենը մայրենի լեզու է համարվում մոտ 477 միլիոն մարդու համար, 572 միլիոն մարդու համար այն որպես առաջին կամ երկրորդ լեզու է (այդ հաշվարկում ընդգրկված են նաև լեզվին վատ տիրապետողները), և 21 միլիոն ուսանող ուսումնասիրում են իսպաներենը որպես օտար լեզու[22]։
Իսպաներենը պաշտոնական կամ ազգային լեզու է Իսպանիայում, Հասարակածային Գվինեայում և ամերիկյան 19 երկրներում։ Ամերիկայում իսպաներեն խոսացողների ընդհանուր թիվը 418 միլիոն է։ ԵՄ-ում իսպաներենը ընդհանուր բնակչության 8%-ի մայրենի լեզուն է, իսկ մոտ 7%-ի համար այն երկրորդ լեզու է[23]։ Իսպաներենը ԱՄՆ-ում ամենատարածված երկրորդ լեզուն է[24]։
2011 թվականին Ամերիկյան համայնքի հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ ԱՄՆ լատինամերիկյան ծագում ունեցող 55 միլիոն հինգ տարեկանից բարձր բնակիչներից 38 միլիոնը տանը խոսում է իսպաներեն[25]։
Remove ads
Լեզվի անվանումներ
Իսպանիայում և իսպանախոս աշխարհի տարբեր հատվածներում իսպաներենը կոչվում է նաև կաստիլերեն (կաստեյանո) Կաստիլիայի թագավորության անունով՝ այն տարբերակելու համար Իսպանիայում օգտագործվող մյուս լեզուներից, որոնցից են գալիսերենը, բասկերենը, աստուրերենը և կատալաներենը։

1978 թվականի Իսպանիայի սահմանադրության մեջ կաստեյանո տերմինը օգտագործվում է սահմանելու համար ամբողջ Իսպանական պետության պաշտոնական լեզուն՝ այն առանձնացնելով [las demás lenguas españolas] error: {{lang}}: text has italic markup (help)
-ից (այլ իսպանական լեզուներ)։ Ըստ III հոդվածի՝
Իսպանական թագավորական ակադեմիան ներկայումս իր կողմից արված հրապարակումներում օգտագործում է էսպանյոլ (español) տերմինը, որը 1713 թվականից մինչև 1923 թվականը կոչվել է կաստեյանո։
Diccionario panhispánico de dudas-ը (Իսպանական թագավորական ակադեմիայի կողմից հրատարակվող լեզվի ուղեցույց) պնդում է, որ չնայած Իսպանական թագավորական ակադեմիան նախընտրում է իսպաներեն լեզվի մասին խոսելիս օգտագործել էսպանյոլ տերմինը, և՛ էսպանյոլը և՛ կաստեյանո համարվում են հոմանիշներ և հավասարապես կիրառելի են[26]։
Էսպանյոլ բառի համար առաջարվում է երկու ստուգաբանություն։ Իսպանական թագավորական ակադեմիական բառարանը այդ բառի ծագումը կապում է օքսիտաներեն էսպանյոլ (espaignol) բառի հետ, որն էլ իր հերթին ծագում է միջնադարյան լատիներեն իսպանյոլուս (Hispaniolus) բառից, որը նշանակում է Իսպանիայից ամ Իսպանիային պատկանող[27]։ Այլ աղբյուրներում[28][29] այն կապում են միջնադարյան լատինական իսպանյոնե (hispaniōne) անվան հետ, որն ունի նույն նշանակությունը։
Remove ads
Պատմություն
Իսպաներենը ծագում է խոսակցական լատիներենից, որը Երկրորդ պունիկյան պատերազմի ժամանակ՝ մ․թ․ա․ 210 թվականի սկզբին Իբերական թերակղզում սկսեց կիրառվել հռոմեացիների կողմից։ Նախկինում Իբերական թերակղզում խոսում էին մի քանի նախահռոմեական լեզուներով, որոնք կոչվում են նաև պելեոիսպանական լեզուներ և որոնք ընդհանրություններ չունեն լատիներենի, իսկ նրանց մի մասն անգամ հնդեվրոպական լեզուների հետ։ Այս լեզուների թվում են բասկերենը, որով խոսում են մինչ օրս, իբերերենը, սելտիբերենը և գալիսերենը։

Առաջին փաստաթղթերը, որոնք պարունակում են ժամանակակից իսպաներենի տարրեր, թվագրվում են 9-րդ դարով։ Միջնադարից մինչև ժամանակակից շրջան ընկած ժամանակահատվածում իսպանական բառապաշարի վրա մեծ ազդեցություն են ունեցել ռոմանական լեզուները՝ նավարո-արագոներենը, լեոներենը, կատալաներենը, պորտուգալերենը, գալիսերենը, օքսիտաներենը, իսկ ավելի ուշ՝ ֆրանսերենը և իտալերենը։ Իսպաներենը փոխառել է զգալի թվով բառեր նաև արաբերենից։ Ցեղերի միգրացիայի, ինչպես նաև Իբերիայում վեստգոթերի իշխանության շրջանում գերմանական լեզուները ունեցել են փոքր ազդեցություն իսպաներենի վրա։ Բացի այդ, շատ բառեր փոխառվել են լատիներենից եկեղեցական գրավոր լեզվի և պատարագի լեզվի միջոցով։ Փոխառությունները վերցվել են և՛ դասական լատիներենից և՛ Վերածննդի շրջանի լատիներենից։
Ռամոն Մենենդես Պիդալի թեորիայի համաձայն՝ խոսակցական լատիներենի տեղական խոսվածքները իսպաներեն են ներթափանցել Իբերիայի հյուսիսից՝ Բուրգոս քաղաքից։ Այս խոսվածքը այնուհետև տարածվեց Տոլեդոյում, որտեղ գրավոր իսպաներենի չափանիշները սկսեցին զարգանալ առաջին անգամ 13-րդ դարում[31]։ Այս ձևավորման փուլում իսպաներենը իր քույր լեզու լեոներենից էականորեն տարբերվող զարգացման ուղի ընտրեց, և մի քանի հեղինակների համաձայն՝ առանձնացավ բասկերենի մեծ ազդեցությամբ։ Այս տարբերվող խոսվածքը տարածում գտավ Իսպանիայի հարավում Ռեկոնկիստայի միջոցով։ Միաժամանակ բառապաշարի վրա մեծ ազդեցություն ունեցավ նաև Ալ-Անդալուսի արաբերենը մեծ մասամբ միջնորդավորված կերպով՝ մոզարաբիկ խոսվածքի (մոտ 4000 արաբերեն ծագման բառ, ինչը կազմում է ամբողջ լեզվի 8%-ը) միջոցով[32]։ Այս նոր լեզվի գրային նորմերը զարգացել են 13-րդ դարից 16-րդ դարն ընկած ժամանակահատվածում Տոլեդոյի քաղաքներում և 1570-ական թվականներին Մադրիդում[31]։
Իսպաներենի հնչյունային համակարգի զարգացումը դրսևորվում է փոփոխություններով, որոնք բնորոշ են արևմտառոմանական լեզուներին, օրինակ՝ միջձայնային բաղաձայնների կրճատում (Latin vīta > Spanish [vida] error: {{lang}}: text has italic markup (help) ). Լատիներենի երկբարբառացումը (diphthongization) ընդգծվում է կարճ e-ի և o-ի միջոցով, որոնց առկայությունը բնորոշ է ֆրանսերենի և իտալերենի բաց վանկերին, իսկ պորտուգալերենում և կատալաներենում դրանք բացակայում են։ Կարճ e-ն և o-ն առկա են իսպաներենի և՛ բաց, և՛ փակ վանկերում. դա ցույց է տրված ստորին աղյուսակում։
Remove ads
Արտաքին հղումներ
- Real Academia Española
- Spanish language at BBC Online
- Tips to Learn Spanish Fast Արխիվացված 2018-06-11 Wayback Machine
- Իսպաներեն հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Reasons to learn Spanish Online
- Films for learning Spanish Արխիվացված 2018-06-11 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպաներեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 401)։ ![]() |
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads