քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ասատուր Եփրեմի Տեր-Վարդանյան (1884, Գյուլագարակ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - 1937), Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, Ռուսաստանում երեք հեղափոխությունների մասնակից, ԽՄԿԿ անդամ (1905)։
Ասատուր Տեր-Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | 1884 |
Ծննդավայր | Գյուլագարակ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1937 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
1905 թվականի համընդհանուր գործադուլի օրերին Թիֆլիսում կազմակերպել է դերձակ բանվորների գործադուլը։ Մինչև 1916 թվականն ընդհատակյա կուսակցական աշխատանք է տարել Թիֆլիսում և Լոռիում։ 1916 թվականին Թիֆլիսում ընտրվել է Անդրկովկասի բանվորների կոոպերատիվ կազմակերպությունների համագումարի պատգամավոր և կոոպերացիայի անդրկովկասյան կենտրոնի նախագահության անդամ։ Մինչև Վրաստանում խորհրդային ռեժիմի հաստատումը, քարոզչական գործունեության համար երեք անգամ բանտարկվել է (1918, 1919, 1920)։ 1923-1926 թվականներին Տեր-Վարդանյանը եղել է Վրաստանի ժողտնտխորհի պատասխանատու աշխատող։ 1926 թ.-ից Թիֆլիսի Հավլաբարյան կուսակացական-շրջկոմի առաջին քարտուղարն էր, 1931-1933 թվականներին՝ Թիֆլիսի քաղկոմի քարտուղարը։ Եղել է ՀամԿ(բ) կ XV և XVI համագումարների պատգամավոր, ՎԿ(բ) կ ԿԿ բյուրոյի, Անդրերկրկոմի և Անդրկենտգործկոմի նախագահության անդամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 687)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.