Ասաֆ Հոլլ
From Wikipedia, the free encyclopedia
Ասաֆ Հոլլ (անգլ.՝ Asaph Hall, հոկտեմբերի 15, 1829(1829-10-15)[1][2][3][…], Գոշեն[4] - նոյեմբերի 22, 1907(1907-11-22)[1][2][3][…], Աննապոլիս, ԱՄՆ[5]), XIX դարի ամերիկացի աստղագետ։
Արագ փաստեր Ասաֆ ՀոլլAsaph Hall, Ծնվել է ...
Ասաֆ Հոլլ Asaph Hall | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1829(1829-10-15)[1][2][3][…] Գոշեն[4] |
Մահացել է | նոյեմբերի 22, 1907(1907-11-22)[1][2][3][…] (78 տարեկան) Աննապոլիս, ԱՄՆ[5] |
Գերեզման | Գոշեն[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ, մաթեմատիկոս և ատաղձագործ |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան և Միացյալ Նահանգների ռազմածովային հին աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն[7] |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[8] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Նյու Յորքի կենտրոնական քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[7] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Անջելինա Սթիքնի |
Երեխա(ներ) | Պերսիվալ Հոլլ և Ասաֆ Հոլլ |
Հայր | Asaph Hall II? |
Ստորագրություն | |
Asaph Hall Վիքիպահեստում |
Փակել
Ուսում է առել Նորֆոլկյան ակադեմիայում (Կոնեկտիկուտ նահանգ), Մակգրովիլի քոլեջում (Նյու-Յորք նահանգ)։ Աշխատել է Միչիգանի համալսարանի աստղադիտարանում։ 1857 - 1862 թթ. աշխատել է Հարվարդի համալսարանում որպես օգնական, իսկ 1863-ից մինչև 1891 թթ. աշխատել է Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարանում որպես մաթեմատիկայի պրոֆեսոր։ 1898 - 1903 թթ. դասավանդել է երկնային մեխանիկա Հարվարդի համալսարանում։
1876 թ. Ասաֆ Հոլլը հաշվարկել է Սատուրն մոլորակի պտույտի պարբերությունը։ 1877 թ. հայտնաբերել է Մարսի արբանյակները, որոնք հետագայում անվանվեցին Դեյմոս և Ֆոբոս։