Սատուրն (մոլորակ)
From Wikipedia, the free encyclopedia
Սատուրն կամ Երևակ, արեգակնային համակարգի 6-րդ մոլորակն է, գազային հսկա։ Իր մեծությամբ զիջում է միայն Յուպիտերին։ Հին հայկական աստղագիտությունում անվանվել է Երևակ։ Մոլորակի միջազգային անվանումը տրվել է Հռոմեական Սատուրն աստծո անունից, մոլորակի աստղագիտական նշանն է (), որը իրենից ներկայացնում է աստծո մանգաղը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սատուրն (այլ կիրառումներ)
Սատուրն (Երևակ) Saturnus | ||||||
---|---|---|---|---|---|---|
Սատուրնը բնական գույներով, լուսանկարը կատարված է «Կասինի» կայանից | ||||||
Հիմնական տվյալներ | ||||||
Հայտնաբերվել է | թ. | |||||
Բացարձակ մեծություն (H) | +1,47-ից մինչև −0,24[1] | |||||
Հեռավորությունը Արեգակից | 1 433 449 370 կմ (9,582 ա.մ.)[2] | |||||
Արբանյակներ | 62 | |||||
Ուղեծրային տվյալներ | ||||||
Պերիհելին | 1 353 572 956 կմ (9,048 ա.մ.)[2] | |||||
Ապոհելին | 1 513 325 783 կմ (10,116 ա.մ.)[2] | |||||
Մեծ կիսաառանցք | 1 433 449 370 կմ (9,582 ա.մ.)[2] | |||||
Էքսցենտրիսիտետ | 0,055723219[2] | |||||
Սիդերիկ պարբերություն | 10.759,22 օր (29,46 տարի)[3] | |||||
Սինոդիկ պարբերություն | 378,09 օր[4] | |||||
Ուղեծրային արագություն | 9,69 կմ/վ[4] | |||||
Թեքվածություն | 2,485° (Խավարածրի նկատմամբ) 5,51° (Արեգակի հասարակածի նկատմամբ)[5] | |||||
Ծագման անկյան երկայնություն | 113,642811° | |||||
Պերիկենտրոնի արգումենտ | 336,013862° | |||||
Ֆիզիկական հատկանիշներ | ||||||
Սեղմվածություն | 0,09796±0,00018 | |||||
Հասարակածային շառավիղ | 60 268±4 կմ[6] | |||||
Բևեռային շառավիղ | 54 364±10 կմ[6] | |||||
Մակերևույթի մակերես | 4,27×1010 կմ²[7] | |||||
Ծավալ | 8,2713×1014 կմ3 | |||||
Զանգված | 5,6846×1026 կգ[4] | |||||
Միջին խտություն | 0,687 գ/սմ3[4] | |||||
Հասարակածային մակերևութային ձգողություն | 10,44 մ/վ²[4] | |||||
Հասարակածային պտույտի արագություն | 9,87 կմ/վ | |||||
2-րդ տիեզերական արագություն | 35,5 կմ/վ[4] | |||||
Պտույտի պարբերություն | 10ժ 34ր 13վ ± 2վ[8] | |||||
Առանցքի թեքում | 26,73°[4] | |||||
Ալբեդո | 0,342[4] | |||||
Մթնոլորտային տվյալներ | ||||||
Քիմիական կազմ | ~96 % - Ջրածին (H²) ~3 % - Հելիում (He) ~0,4% - Մեթան (CH⁴) ~0,01% - Ամոնիակ (NH⁴+) ~0,01% - Ջրածնի դեյտերիդ (HD) 0,0007% - Էթան (CH³—CH³)[4]
| |||||
Մթնոլորտի ջերմաստիճան | 143 Կ |
Սատուրնը գազային հսկա է, մոտ ինը անգամ Երկրից մեծ միջին շառավղով[9][10]։ Արեգակից գտնվում է 9,54 ա.մ. հեռավորության վրա և նրա շուրջը 9,6 կմ/վ արագությամբ պտտվում է 29,46 տարում։ Հասարակածային շառավիղը 60400 կմ է։ Իր առանցքի շուրջ Սատուրնը պտտվում է 10 ժամ 40 րոպե 30 վայրկյանում։ Նման արագ պտույտից մոլորակը «սեղմվում է» բևեռներում։ Դա լավ նկատվում է անգամ աստղադիտակով նայելիս։ Բևեռային շառավիղը 6500 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից։ Հասարակածը ուղեծրի հարթությամբ թեքված է 26,70 անկյունով, սա բերում է մոլորակի վրա տարվա եղանակների փոփոխության։
Սատուրնի միջին խտությունը կազմում է 700 կգ/մ³։ Սատուրնը միակ մոլորակն է, որի խտությունը ավելի փոքր է, քան ջրինը։ Չնայած դրան մոլորակի միջին խտությունը գազային մթնոլորտի պատճառով կազմում է 0,69 գ/սմ³։ Մոլորակի խտությունը կազմում է Երկրի խտության մեկ երրորդ մասը, սակայն իր չափերի հաշվին այն ավելին քան 95 անգամ ծանր է Երկրից[11][12][13]։
Սատուրնը կազմված է ջրածնից, ոչ մեծ քանակությամբ հելիումից և գծային էլեմենտներից։ Այն կազմված է նաև փոքր քարե և սառցե միջուկից, որը շրջապատված է մետաղական ջրածնի հաստ շերտով և դրսից՝ գազային շերտով։ Քամու արագությունը Սատուրնի վրա կարող է հասնել 1800 կմ/ժ։ Մթնոլորտում տեղի են ունենում հսկայական փոթորիկներ, որոնք տեսանելի են անգամ Երկրից (աստղադիտակով)։ Սատուրնի մագնիսական դաշտը հասնում է Յուպիտերինին և մեծ է Երկրի մագնիսական դաշտից։ Չնայած Սատուրնի քիմիական կազմի մասին որևէ հստակ տեղեկություն չկա, գիտնականները կարծում են, որ այն նման է Յուպիտերի քիմիական կազմին։ Այն ունի փոքրիկ քարոտ միջուկ, որը շրջապատված է մետաղական ջրածնի շերտով։ Միջուկը նման է Երկրի միջուկին, բայց ավելի խիտ է։ Սրանից վերև հեղուկ ջրածնի և հեղուկ հելիումի ավելի հաստ շերտ է, որին հաջորդում է մի այլ շերտ՝ կազմված գազային վիճակի ջրածնից և հելիումից, իսկ ամենաբարձր շերտը 1000 կմ բարձրությամբ գազային մթնոլորտ է[14]։ Միջուկի զանգվածը մոտավորապես 9-22 անգամ մեծ է Երկրի զանգվածից։
Սատուրնը ունի շատ տաք մակերևույթ, որի ջերմությունը հասնում է 117 °C, և այն տիեզերք է հաղորդում 2,5 անգամ ավելի շատ էներգիա, քան ստանում է Արեգակից։ Մոլորակը տեսանելի լույսում երևում է խամրած դեղին գույնի նրա մթնոլորտի վերին շերտերում ամոնիակի բյուրեղների առկայության պատճառով։ Ենթադրվում է, որ մոլորակի մագնիսական դաշտը ծագում է նրա միջուկում առկա մետաղական ջրածնի շերտում գոյացող էլեկտրական հոսանքի պատճառով։ Սատուրնի մագնիսական դաշտը մի փոքր ավելի թույլ է քան Երկրինը, և մոտ քսան անգամ թույլ է Յուպիտերինից[15]։ Սատուրնի արտաքին մթնոլորտը դիտարկելիս թվում է հանգիստ և միատարր, այնուամենայնիվ ժամանակ առ ժամանակ այստեղ հայտնվում են երկարաժամկետ ձևավորումներ։ Մոլորակի վրա քամու արագությունը կարող է հասնել 1800 կմ/ժ-ի, Ավելի արագ քան Յուպիտերի վրա, սակայն զիջում է Նեպտունին[16]։
Սատուրնը ունի լավ տեսանելի օղակների համակարգ, որը բաղկացած է ինը հիմնական օղակներից և երեք ընդհատվող աղեղներից։ Օղակները հիմնականում կազմված են սառույցից քարե բեկորների հավելումներով։ Այս պահին հայտնի են մոլորակի վաթսուներկու[17] բնական արբանյակներ, որոնցից 53-ը ունեն պաշտոնական անուններ։ Այստեղ հաշվի չեն առնվում օղակների համակարգում գտնվող հարյուրավոր «լուսնիկները»։ Տիտանը, Սատուրնի ամենամեծ, և Արեգակնային համակարգի մեծությամբ երկրորդ արբանյակն է, այն ավելի մեծ է քան Մերկուրի մոլորակը, և միակ Արեգակնային համակարգի արբանյակն է որը պահպանում է խիտ մթնոլորտ[18]։