From Wikipedia, the free encyclopedia
«Աստվածածնի ծնունդը» (իսպ.՝ El nacimiento de la Virgen), բարոկկոյի դարաշրջանի իսպանացի նկարիչ Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի նկարներից[2]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1661 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 179 × 349 սմ։
Աստվածածնի ծնունդը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո[1] |
տարի | 1661 |
բարձրություն | 179 ± 0 սանտիմետր[1] |
լայնություն | 349 ± 0 սանտիմետր[1] |
ուղղություն | բարոկկո |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Piazzetta? |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[1] |
սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
հիմնական թեմա | birth of the Virgin Mary? |
պատկերված են
| |
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/birth-virgin, https://www.wga.hu/html/m/murillo/2/205muril.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Birth of the Virgin by Murillo (Louvre) Վիքիպահեստում |
Այսօր «Աստվածածնի ծնունդը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լուվրի թանգարանում[3] (Փարիզ, Ֆրանսիա)։
«Աստվածածնի ծնունդը» ստեղծագործությունը Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոն նկարել է Սևիլյայի մայր տաճարի համար։ Ֆրանսիական օկուպացիայի ժամանակ Նապոլեոնյան պատերազմների արդյունքում կտավը այլ ստեղծագործությունների հետ բռնագրավվել է ֆրանսիացի պետական և զինվորական գործիչ, Ֆրանսիայի մարշալ, Դալմատիայի դուքս Նիկոլա Ժան դը Դյո Սուլտի կողմից։ Ի սկզբանե ֆրանսիացիները ցանկացել են վերցնել Մուրիլյոյի «Սուրբ Անտոնիո Պադովացու տեսիլքը» կտավը, սակայն քաղաքային խորհուրդն առաջարկել է փոխել նկարը «Աստվածածնի ծնունդը» ստեղծագործության հետ, ինչի հետևանքով «Սուրբ Անտոնիո Պադովացու տեսիլքը» մնացել է սուրբ Անտուանի ժամատանը[4]։
1813 թվականին «Աստվածածնի ծնունդը» կտավը հայտնվում է Փարիզում՝ Սուլտի հավաքածուում[5]։ 1858 թվականից ցայսօր գտնվում է Լուվրում։
Այս ստեղծագործությունը հեղինակի առավել հայտնի գործերից է։ Կտավում պատկերված են Անդալուզիայի ամենօրյա կյանքի առանձնահատկությունները։ Եթե կտավում պատկերված չլինեին Մարիամի լուսապսակն ու հրեշտակները[6], ապա ոչինչ չէր հուշի, որ կտավն ունի կրոնական ուղղվածություն։ Մարիամ Աստվածածնի ֆիգուրը գտնվում է կոմպոզիցիայի կենտրոնում, մի քանի կանանց ձեռքերում․ Աստվածածնից լույս է ճառագում։ Աղոտ լույսի ներքո հեռվում երևում են նորածնի ծնողները՝ սուրբ Աննան և Հովակիմը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.