Նապոլեոնյան պատերազմներ

From Wikipedia, the free encyclopedia

Նապոլեոնյան պատերազմներ
Remove ads

Նապոլեոնյան պատերազմներ (1803-1815), համընդգրկուն հակամարտության պատերազմների մի շարք էին, որոնք մղվել են ո՛չ միայն Եվրոպայում, այլև՝ Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում։

Thumb
Նապոլեոն Բոնապարտի մղած պատերազմները
Thumb
Աուստեռլիցի ճակատամարտը. Նապոլեոնյան Պատերազմներում ֆրանսիական կողմի հաղթանակների գագաթնակետը
Thumb
Վաթեռլոոյի ճակատամարտը. Նապոլեոնյան Պատերազմներում Ֆրանսիայի վերջնական պարտությունը

Նապոլեոնյան պատերազմները արդյունք էին Նապոլեոն I-ի գլխավորած Ֆրանսիական կայսրության վարած քաղաքականության։ Վերջինիս դեմ համախմբվեցին Եվրոպայի մի շարք տերություններ, կազմելով տարբեր դաշնախմբեր, որոնց գլխավորում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը։ Այդ պատերազմները հեղափոխականացրեցին եվրոպական բանակները և դրանք աննախադեպ մասշտաբներով մեծացրեցին՝ լայնորեն կիրառելով համընդհանուր զինապարտությունը։ Նապոլեոնյան պատերազմները Ֆրանսիական հեղափոխական պատերազմների շարունակությունն էին, որոնք սկիզբ էին առել 1792 թվականին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Սկզբնապես, Ֆրանսիայի հզորությունը արագորեն աճեց, քանզի Նապոլեոնի Մեծ Բանակը նվաճեց գրեթե ամբողջ մայրցամաքային Եվրոպան։ Իր ռազմական կարիերայի ընթացքում Նապոլեոնը մղել է 60 ճակատամարտ, որոնցից 53-ը շահել է, իսկ պարտվել է միայն 7-ում, այն էլ՝ հիմնականում իր գահակալության վերջում[1]։ Ֆրանսիական հսկայական տերությունը արագորեն կործանվեց, այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Ֆրանսիայի աղետալի հարձակումը Ռուսաստանի վրա՝ ներխուժումը Ռուսաստան 1812 թվականին։ 1814 թվականին Նապոլեոնը պարտություն կրեց, և աքսորվեց Էլբա կղզի։ Ապա նա փախավ աքսորավայրից և 1815 թվականին 100 օրով վերստին պետության գլուխ անցավ։ Դրանից հետո նա դարձյալ պարտություն կրեց։ Այս անգամ Վաթեռլոոյի ճակատամարտը դարձավ նրա վերջին պարտությունը, և դարձյալ աքսորվեց, ընդ որում՝ ավելի հեռու՝ Ատլանտյան օվկիանոսի՝ Մեծ Բրիտանիային պատկանող Սուրբ Հեղինե կղզին։

Մեկը մյուսի հաջորդող պատերազմներում, որոնք հայտնի են նաև Դաշնախմբային պատերազմներ անունով, Ֆրանսիան պարտության մատնեց իր դեմ կազմված հինգ հզոր դաշնախմբերին, մինչև որ պարտություն կրեց վեցերորդից ու յոթերորդից։ Առաջին երկու դաշնախմբերը պարտություն էին կրել Ֆրանսիական Հեղափոխական Պատերազմներ ժամանակ, իսկ երրորդը (նշանավոր՝ Աուստերլիցի ճակատամարտով), չորրորդը՝ (նշանավոր՝ Յենայի ճակատամարտով, Էյլաուի ճակատամարտով, և Ֆրիդլանդի ճակատամարտով) և հինգերորդը՝ (նշանավոր՝ Վագրամի ճակատամարտով) մղվել էին Նապոլեոնի ընդհանուր և անմիջական հրամանատարությամբ։ Այս հաղթանակները Նապոլեոնի Մեծ Բանակին տվեցին անխոցելիության, զգացում, հատկապես այն բանից հետո, երբ այդ բանակը մոտեցավ Մոսկվային և գրավեց այն, երբ ռուսները թողեցին իրենց հին մայրաքաղաքը՝ Մոսկվան։ Սակայն Ռուսաստանից նահանջելիս ֆրանսիական զորքերը պարտության մատնվեցին նախ՝ ռուսական սառնաշունչ ձմեռվա կողմից, իսկ ապա՝ Վեցերորդ Դաշնախմբի զորքերի կողմից՝ Լայպցիգի ճակատամարտում։ Դրան հաջորդեց Հյուսիս-արևելյան Ֆրանսիայի (1814) պատերազմաշրջանում ֆրանսիական զորքերի պարտությունը։ Նապոլեոնին վերջնականապես պարտության մատնեցին Յոթերորդ Դաշնախմբի զորքերը՝ Վաթեռլոոյի ճակատամարտում՝ Բելգիայում։ Որպես այդ պարտությունների արդյունք, Ֆրանսիան զրկվեց բոլոր այն տարածքային ձեռքբերումներից, որոնք ունեցել էր այդ պատերազմների ընթացքում և վերադարձավ 1789 թվականի իր սահմաններին, ինչը ամրագրվեց Վիեննայի Կոնգրեսի որոշումներով։

Նապոլեոնյան պատերազմների արդյունքով լուծարվեց Սրբազան Հռոմեական Կայսրությունը և ցանվեցին ազգայնականության սերմերը, որոնք տասնամյակներ անց հանգեցրեցին Գերմանիայի և Իտալիայի միավորմանը։ Համընդգրկուն Իսպանական կայսրությունը սկսեց ճաքճքել՝ նապոլեոնյան բռնազավթման (Իսպանիայի Թագավարությունը Ժոզեֆ Բոնապարտի ներքո) և ֆրանս-իսպանական հակամարտության արդյունքում թուլանալով այնքան, որ այլևս ի վիճակի չէր պահպանել իր իշխանությունը հսկայածավալ գաղութների նկատմամբ. դրանով իսկ սկսվեցին ազգայնական հեղափոխությունները Իսպանական Ամերիկայում։ Նապոլեոնյան պատերազմներում իր տարած հաղթանակի և այլ մեծ տերությունների կորուստների հետևանքով Բրիտանական կայսրությունը դարձավ մեծագույն համաշխարհային տերությունը՝ հաջորդ հարյուրամյակի ընթացքում[2], այսպիսով սկիզբ դնելով Պաքս Բրիտանիկային (Pax Britannica):

Գիտնականները տարաձայնություններ ունեն այն հարցում, թե երբ են ավարտվել Ֆրանսիական Հեղափոխական Պատերազմները և սկսվել Նապոլեոնյան Պատերազմները։ Բոնապարտի կողմից հեղաշրջմամբ Ֆրանսիայում իշխանության զավթումը եղել է 1799 թվականի նոյեմբերի 9-ին, իսկ 1803 թվականի մայիսի 18-ին Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև նորացված պատերազմը պայթեց, դրանով իսկ վերջ դնելով Ամիենի պայմանագրին հաջորդած մեկամյա համընդհանուր խաղաղության ժամանակաշրջանին։ Պատերազմը հիմնականում դադարեց Վաթեռլոոյի ճակատամարտում 1815 թվականի հունիսի 18-ին Նապոլեոնի կրած վերջնական պարտությունից հետո, թեպետ բախումներն ու տեղական որոշ մարտեր շարունակվեցին մինչև 1815 թվականի հուլիսի 3-ը՝ Իսսիի ճակատամարտը։ Փարիզի պայմանագիրը պաշտոնապես Նապոլեոնյան պատերազմներին վերջ դրեց 1815 թվականի նոյեմբերի 20-ին։

Remove ads

1789–1802 թվականների նախապատմությունը

Զավթելով իշխանությունը Ֆրանսիայում (1799), Նապոլեոնը նախորդ իշխանությունից ժառանգություն ստացավ մեկուսացված մի երկիր։ Ի բարեբախտություն Ֆրանսիայի, նրա դեմ հակամարտող դաշնախմբի երկրներն էլ առանձնապես ուժեղ կապերով չէին կապված։ Այդ ժամանակ ֆրանսիական զորքերը նահանջել էին Հռենոսի ֆրանսիական ափը։ Ապա կորսվեցին Իտալիայում նախկին հաղթանակների բոլոր պտուղները։ Ցիզալպյան հանրապետությունը ընկել էր, իսկ Պարթենոպեյան հանրապետությունում կատարվել էր միապետության վեականգնում։ Ընկել էր նաև Հռոմեական հանարապետությունը։ Միայն Շվեյցարիայում էր, որ ֆրանսիացիների գործերը լավ էին, և միացյալ ավստրիա-ռուսական բանակին չէր հաջողվել այդտեղից դուրս մղել հանրապետական զորքերին։

Դաշնախմբի անդամ-պետությունների միջև ծագած հակասություններն ու գզվռտոցը հանգեցրին Դաշնախմբից Ռուսաստանի դուրս գալուն։ Կայսր Պավել I Ռոմանովը նույնիսկ սկսեց մերձենալ Ֆրանսիայի հետ այն բանից հետո, երբ այնտեղ «անիշխանությունը փոխարինվեց կոնսուլությամբ», և Նապոլեոնն առանց դրամական փոխհատուցման հայրենիք ուղարկեց ռուս ռազմագերիներին, նորից հագցնելով ու զինելով նրանց։ Հազիվ էր Նապոլեոնը իշխանությունը վերցրել, երբ նամակով դիմեց անգլիական արքային և կայսերը, նրանց կոչ անելով դադարեցնել պայքարը։ Սակայն թե՛ անգլիական, թե՛ ավստրիական կողմը Նապոլեոնից պահանջեցին Բուրբոնների գահատոհմի վերականգնում և Ֆրանսիայի վերադարձն իր նախկին սահմաններին։

1800 թվականի գարնանը ֆրանսիական բանակը ներխուժեց Իտալիա, ընդ որում, Մեծ Սեն-Բեռնար լեռնանցքով ներխուժած բանակի գլուխ կանգնած էր անձամբ Առաջին կոնսուլը։ 1800 թ. հունիսի 14-ի հաղթանակը Մարենգոյի ճակատամարտում Ավստրիային հարկադրեց զինադադար կնքել (Ալեսանդրիայի զինադադար), դրանով իսկ դարձյալ Նապոլեոնի տիրապետության տակ հանձնելով Լոմբարդիան։

Ֆրանսիական մյուս բանակը ներխուժել էր Շվաբիա և Բավարիա և Հոհենլինդենի ճակատամարտում (1800 թ. դեկտեմբերի 3) տարած հաղթանակից հետո սպառնում էր ուղղակի Վիեննային։

Ավստրիան հարկադրված էր 1801 թվականի փետրվարի 9-ին կնքել Լյունեվիլի հաշտության պայմանագիրը, որով հաստատվում էին Կամպոֆորմիոյի պայմանագրի սկզբունքները։

Նապոլեոնի մարտավարությունը

Նապոլեոնը եղել և մնում է բոլոր ժամանակների ամենաականավոր զորավարներից մեկը՝ իր հաղթական ճակատամարտերով։ Ռազմական պատմաբանները հսկայական ժամանակ են ծախսել ու ծախսում դրանց վերլուծության վրա[3]։ 2008 թվականին Դոնալդ Սադերլանդը (Donald Sutherland) գրել է հետևյալը.

Նապոլեոնի իդեալական ճակատամարտը թշնամուն՝ թե՛ յուր զորքերի զորաշարժի և թե՛ թշնամուն մոլորեցնելու միջոցով թշնամական զորքերն անբարենպաստ դիրքի բերելն էր, հարկադրել թշնամուն՝ իր գլխավոր ուժերն ու պահեստուժերը մտցնել գլխավոր ճակատամարտի մեջ, ապա ձեռնարկել շրջապատող գրոհ՝ ճակատամարտին չներգրավված կամ պահեստուժային զորքերով՝ թշնամու զորաթևի կամ թիկունքի վրա։ Նման անակնկալ գրոհը կա՛մ աղետալի ազդեցություն էր գործում թշնամու բարոյական կորովի վրա, կա՛մ էլ հարկադրում նրան՝ թուլացնելու իր գլխավոր մարտական գիծը։ Երկու դեպքում էլ առաջ էր գալիս թշնամու սեփական իմպուլսիվությունը, որի շնորհիվ նույնիսկ փոքրաթիվ ֆրանսիական բանակը կարող էր հատ առ հատ ջարդել թշնամու զորքերը[4]։

1807 թվականից հետո Նապոլեոնը ստեղծեց բարձր շարժունակությամբ, լավ զինված հրետանային զորքեր, հրետանու կիրառմանը տալով առավել մեծ մարտավարական կարևորություն։ Նապոլեոնը՝ թշնամու պաշտպանությունը ճեղքելու համար հետևակն օգտագործելու փոխարեն, այժմ կարող էր կիրառել հրետանու զանգվածային կրակը՝ որպես թշնամու պաշտպանական գիծը ճեղքելու հարվածային միջոց՝ յուրատեսակ ճեղքող շեղբ։ Երբ այդ ճեղքումն իրականացվում էր, Նապոլեոնը մարտի էր ուղարկում իր հետևակն ու հեծելազորը, որոնք զարգացնում էին ֆրանսիական հրետանու հաջողությունը[5] Ի դեպ, ՄակՔոնաչին մերժում է այն այլընտրանքային տեսությունը, թե, իբր, ֆրանսիական բանակում հրետանուն հատկացվող գնալով աճող դերակատարությունը, որն սկսվեց 1807 թվականին՝ արդյունք էր ֆրանսիական հետևակի նվազող որակի, իսկ ավելի ուշ՝ ֆրանսիական հեծելազորի թվաքանակի նվազման[5]։

Remove ads

Նապոլեոնյան Պատերազմների նախաշեմին

Բրիտանիան զայրույթով էր համակված Ֆրանսիայի՝ Ամիենի պայմանագրին հաջորդած մի շարք գործողությունների պատճառով։ Մասնավորապես պաշտոնական Լոնդոնին վերին աստիճանի ջղագրգռել էր՝

  1. Ֆրանսիայի Առաջին կոնսուլ՝ գեներալ Նապոլեոն Բոնապարտի կողմից Պիեմոնտի և Էլբա կղզու բռնակցումը,
  2. ինքն իրեն Իտալական հանրապետության նախագահ հռչակելը՝ նախագահ մի պետության, որը գտնվում էր Իտալիայի հյուսիսում և ստեղծվել էր Ֆրանսիայի կողմից,
  3. Հոլանդիայից ֆրանսիական զորքերը դուրս չբերելը,
  4. Ֆրանսիան շարունակում էր միջամտել բրիտանական առևտրային հարցերին, չնայած հաստատված հաշտության պայմանագրին,
  5. պաշտոնական Փարիզը բողոքում էր որոշ անհատներին՝ Բրիտանիայի կողմից ապաստան շնորհելու դեմ, ինչպես նաև՝ հակաֆրանսիական մամուլը չլռեցնելու դեմ[6]:220–239 Մարտնչելիս Նապոլեոնը կենտրոնանում էր ճեղքման վրա, գրավելով կենտրոնական դիրք, և շրջապատելով թշնամու զորքերի փոքր խմբերը[7]։ Նապոլեոնի համար ճեղքումը նշանակում էր "Մարտի բռնվեցիր, ապա՝ սպասիր և տես:" Կենտրոնում դիրքավորումը նպատակ ուներ թշնամու զորքերը տրոհել երկու ավելի փոքր խմբի։

Մալթան պատերազմի ընթացքում գրավվել էր բրիտանացիների կողմից, և նրա հարցը ենթակա էր կոմպլեքսային կարգավորման՝ ըստ Ամիենի պայմանագրի 10-րդ հոդվածի։ Համաձայն այդ Դաշնագրի՝ Մաթան պիտի վերադարձվեր Սուրբ Հովհաննեսի ասպետներին, այդ կղզում պիտի տեղակայվեր Նեապոլի թագավորության բանակի մի կայազոր և կղզին պետք է դրվեր երրորդ տերությունների երաշխիքի ներքո։ Սակայն Սուրբ Հովհաննեսի ասպետները թուլացել էին Ֆրանսիայում և Իսպանիայում տեղի ունեցած՝ իրենց գույքի և կալվածքների բռնագրավումներից։ Բացի այդ՝ երաշխիքների ձեռք բերումը ձգձգվեց, ուստի բրիտանական զորքերը դուրս չէին բերվում Մալթայից՝ չնայած Ամիենի պայմանագրով դա նախատեսված էր կատարել եռամսյա ժամկետում[6]::239–247

1798 թվականին ֆրանսիական զորքերի կողմից Շվեյցարիա ներխուժելուց հետո պաշտոնական Փարիզը այդ երկրում ստեղծեց Հելվետյան հանրապետությունը։ Ֆրանսիան՝ ըստ Ամիենի պայմանագրի, պետք է Շվեյցարիայից, այսինքն՝ Հելվետյան հանրապետությունից դուրս բերեր իր զորքերը, սակայն այդ ալպյան պետության կառավարության դեմ պոռթկաց ժողովրդական դժգոհության ալիքը՝ Շթեքլիքկրիգի տեսքով, քանզի բազմաթիվ շվեյցարացիներ իրենց կառավարությունը համարում էին չափից դուրս կենտրոնացված։ Ի պատասխան՝ Բոնապարտը 1802 թվականի հոկտեմբերին դարձյալ գրավեց Հելվետյան հանրապետությունը և ներշվեյցարական հակամարտությանը տվեց միջնորդական փոխզիջումնային լուծում։ Սա ևս լայն դժգոհությունների ալիք առաջացրեց Բրիտանիայում, որը բողոքեց, թե Շվեյցարիայում կատարվածը Լունեվիլի պայմանագրի խախտում էր։ Չնայած մայրցամաքային պետությունները Ֆրանսիայի դեմ գործողությունների դիմելու համար անպատրաստ էին, սակայն բրիտանացիները որոշեցին գործակալ ուղարկել, որը կօգներ շվեյցարացիներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ մատակարարումները, ինչպես նաև հրամայեցին բրիտանական բանակին՝ չվերադարձնել Հոլանդիային նրան պատկանած հարավաֆրիկյան Կապի գաղութը, ինչը բրիտանական կողմը պարտավոր էր անել ըստ Ամիենի պայմանագրի[6]::248–252

Շվեյցարացիների դիմադրությունը կոտրվեց ֆրանսիացիների կողմից՝ նախքան որևէ բան կիրականացվեր ընդդեմ Ֆրանսիայի, իսկ մեկ ամսի անց պաշտոնական Լոնդոնը պայմանագրին հակառակ հրաման տվեց այլևս չվերականգնել Հոլանդիայի իշխանությունը Կապի գաղութի նկատմամբ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը վերջնականապես միացավ Մալթային վերաբերող երաշխիքներին։ Մտահոգված լինելով նրանով, որ Կապի գաղութի չվերադարձնելը ֆրանսիական զորքերի ռազմական գործողությունների վերսկսմանը կհանգեցնի, Բրիտանիան սկսեց առավել ձգձգել Մալթայից իր զորքերի տարհանումը[6]::252–258 1803 թ. հունվարին Ֆրանսիայի կառավարական լրագիրը հրապարակեց մի զեկույց ինչ որ առևտրային գործակալի կողմից, որը նշում էր, թե որքան դյուրությամբ կարելի էր գրավել Եգիպտոսը։ Բրիտանացիները, այդ առիթից օգտվելով, պահանջեցին սատիֆակցիա՝ satisfaction և անվտանգություն մինչև Մալթայից բրիտանական զորքերի դուրս բերումը։ Իսկ Մալթան հարմար ուղեկամուրջ էր դեպի Եգիպտոս։ Ֆրանսիան հերքեց Եգիպտոսը գրավելու իր որևէ ցանկություն և հարցում արեց, թե ինչպիսի սատիսֆակցիա է պահանջվում, սակայն բրիտանական կողմը ի վիճակի չեղավ որևէ պատասխան տալու[6]::258–264 Այնուամենայնիվ պատերազմի ելնելու որևէ մտադրություն չկար, և այդ ժամանակվա բրիտանական վարչապետը՝ Ադդինգտոնը հրապարակայնորեն հաստատեց, թե Բրիտանիան խաղաղության վիճակում է[6]::265

1803 թվականի մարտի սկզբին վարչապետ Ադդինգտոնի կառավարությունը տեղեկություն ստացավ, որ Հարավային Աֆրիկայում գտնվող Կապի գաղութը վերագրավվել է բրիտանական զորքերի կողմից՝ համաձայն տրված հրամանների։ Մարտի 8-ին պաշտոնական Լոնդոնը հրաման տվեց ռազմական նախապատրաստություններ կատարել՝ պաշտպանվելով հնարավոր ֆրանսիական վրեժխնդիր ռազմագործողություններից։ Բրիտանական կողմը արդարացնում էր իր գործողությունները՝ կեղծավոր հավակնությամբ, թե իբր ինքը գործում է ի պատասխան ֆրանսիական նախապատրաստությունների, միաժամանակ նշելով, թե իբր պաշտոնական Լոնդոնը լուրջ բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ։ Մի քանի օրից հայտնի արձավ, թե հարավաֆրիկյան Կապի գաղութը հանձնվել էր՝ համաձայն հակահրամանների, սակայն արդեն շատ ուշ էր։ Բոնապարտը Ֆրանսիայում բրիտանական դեսպանին հանդիմանել էր 200 ներկաների առջև՝ նրա երկրին մեղադրելով ռազմական նախապատրաստությունների մեջ[6]::264–268

1803 թվականի մայիսին Առաջին կոնսուլը ֆրանսիական բանակը շարժեց դեպի Վեզեր գետը, որպեսզի գրավի անգլիական թագավորին պատկանող Հանովերը։ Հունիսին Հանովերի կուրֆյուրստությունը արդեն Ֆրանսիայի տիրապետության ներքո էր, քանզի տեղական կառավարչակազմը վախկոտ գտնվեց, շտապելով Առաջին կոնսուլի հետ կնքել պայմանագիր, ըստ որի ֆրանսիական բանակը կարող էր գրավել ամբողջ Հաննովերի կյուրֆյուստության տարածքը՝ մինչև Էլբա գետը, իսկ հաննովերյան զորքը պետք է զորացրման ենթարկվեր։

Remove ads

Պատերազմը Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև, 1803–1814 թվականներ

Բրիտանացիների դրդապատճառները

Thumb
Սան Դոմինգոյի ճակատամարտը, 6 փետրվարի 1806
Thumb
Պիրենեյների ճակատամարտը, հուլիս 1813
Thumb
Ֆրանսիական Կիրասիրների գրոհը Վաթեռլոոյի ճակատամարտում՝ ընդդեմ Շոտլանդական լեռնականների զորագնդի

Տնտեսական պատերազմը

Պատերազմի ֆինանսավորումը

Երրորդ Դաշնախմբի պատերազմը 1805 թվականին

Thumb
Բրիտանական արքայական նավատորմի Սենդվիչ նավը կրակ է արձակում ֆրանսիական Բուսենտոր դրոշանավի վրա, լիովին կայմազրկելով Տրաֆալգարի ծովամարտում
Thumb
Ուլմ քաղաքի հանձնվելը Ուլմի ճակատամարտից հետո, 20 հոկտեմբերի 1805 թվական

Երրորդ Դաշնախմբի պատերազմը տեղի ունեցավ 1805 թվականին։ Հիմնական արդյունքը՝ Ֆրանսիայի հաղթանակը, որը ամրագրվեց Պրեսբուրգի հաշտության պայմանագրով։

Չորրորդ Դաշնախմբի պատերազմը 1806–1807 թվականներին

Thumb
Նապոլեոնը Բեռլինում (Մեյնյեր): Յենայի ճակատամարտում պրուսական զորքերին պարտության մատնելուց հետո ֆրանսիական բանակը 1806 թվականի հոկտեմբերի 27-ին մտավ Բեռլին:

Չորրորդ դաշնախմբի պատերազմն ավարտվեց Ֆրանսիայի հաղթանակով, որն ամրագրվեց Տիլզիտի պայմանագրերով։

Thumb
Ռուսական կայսերական գվարդիայի հեծելազորի գրոհը ֆրանսիական կիրասիրների դեմ Ֆրիդլանդի ճակատամարտում, 14 հունիսի 1807

Սկանդինավիա և Ֆինլանդիա

Thumb
Լեհական հեծելազորը Սոմոսիերրայի ճակատամարտում, Իսպանիա, 1808

Լեհաստան

Remove ads

Հինգերորդ Դաշնախմբի Պատերազմ, 1809

Thumb
Մադրիդի հանձնվելը (Գրոս), 1808 թվական: Նապոլեոնը մտնում է Իսպանիայի մայրաքաղաք՝ Թերակղզային պատերազմի ժամանակ

Հինգերորդ դաշնախմբի պատերազմն ավարտվեց Ֆրանսիայի հաղթանակով, որը ամրագրվեց Շյոնբրուննի պայմանագրով։ Թերակղզային պատերազմն ավարտվեց սկզբնական շրջանում Ֆրանսիայի հաղթանակով, սակայն պատերազմի վերջին շրջանը համընկավ Նապոլեոնի անհաջողություններին արևելքում, որի հետևանքով ֆրանսիական կողմը ի վերջո պարտություն կրեց։ Հակաֆրանսիական Դաշնախմբի հաղթանակն ամրագրվեց Փարիզի պայմանագրով։

Thumb
Եվրոպայի ռազմավարական իրավիճակը, փետրվար 1809
Remove ads

Բխող պատերազմները

Նապոլեոնյան պատերազմները ուղղակի պատճառ դարձան մի շարք այլ պատերազմների համար, որոնք մղվում էին Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում և աշխարհի այլ մայրցամաքներում։

1812 թվականի պատերազմը

Լատինաամերիկյան հեղափոխությունները

Իսպանիայի Կառլոս IV Բուրբոն և Ֆերնանդո VII Բուրբոն արքաների գահազրկումը և Նապոլեոնի հարազատ եղբայրներից մեկի գահ բարձրանալը Մադրիդում, որպես Խոսե թագավոր՝ քաղաքացիական պատերազմներ ու հեղափոխություններ առաջացրեց, որոնք հանգեցրեցին Ամերիկայում իսպանական մայրցամաքային գաղութների մեծ մասի անկախացմանը։

Remove ads

Նապոլեոնի ներխուժումը Ռուսաստան 1812 թվականին

Thumb
Բորոդինոյի ճակատամարտը, ինչպես պատկերված է Լուիս Լեժոնի կողմից: Այդ ճակատամարտը ամենամեծ և արյունահեղ մեկօրյա ճակատամարտն էր Նապոլեոնյան Պատերազմների ընթացքում
Thumb
Նապոլեոնի Մեծ Բանակի հեծելազորը Ռուսաստանում. վերակազմություն
Thumb
Նապոլեոնի նահանջը Ռուսաստանից, նկարի հեղինակ՝ Ադոլֆ Նորթեն
Thumb
Շարլ Ժոզեֆ Մինարի գծագրությունը, որը պատկերում է Նապոլեոնի Մեծ Բանակի հզորության անկումը ըստ գծի հաստության՝ դեպի Մոսկվա արշավելիս (բաց դարչնագույն) և հետ նահանջելիս (սև)

1812 թվականից սկսվում է Նապոլեոնի ռազմական հզորության անկումը, ինչը նախապատրաստված էր Պորտուգալիայում և Իսպանիայում ֆրանսիական զենքի կրած անհաջողություններով (տես Թերակղզային պատերազմը)։ Ռուսների համար Նապոլեոնի դեմ 1812 թ. պատերազմը Հայրենական պատերազմ էր։ Ֆրանսիայի ներխուժումը Ռուսաստան ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ Դրան հաջորդեցին պատերազմները՝ Գերմանիայում և Եվրոպայի այլ երկրներում, ինչը հանդիսացավ Նապոլեոնի «վերջի սկիզբը»։ Պարտվելով Ռուսաստանում (1812) և Գերմանիայում (1813), Նապոլեոնը պարտություն պետք է կրեր նաև Ֆրանսիայում (1814)։

Remove ads

Վեցերորդ Դաշնախմբի Պատերազմը, 1812–1814

Վեցերորդ դաշնախմբի պատերազմն ավարտվեց հակաֆրանսիական Դաշնախմբի հաղթանակով, որն ամրագրվեց Փարիզի պայմանագրով։

Thumb
Լայպցիգի ճակատամարտին մասնակցում էր ավելի քան 600 հազար զինվոր և սպա. այդպիսով դա Եվրոպայի ամենամեծ ճակատամարտն էր մինչև I Աշխարհամարտը:
Thumb
Հանաուի ճակատամարտը (30–31 հոկտեմբերի 1813), որը տեղի է ունեցել ավստրո-բավարական և ֆրանսիական զորքերի միջև:
Thumb
Ռուսական բանակը մտնում է Փարիզ, 1814

Թնդանոթանավակների պատերազմ, 1807–1814

Յոթերորդ Դաշնախմբի Պատերազմ, 1815

Տես նաև՝ Հարյուր օր և Նեապոլիտանական պատերազմը՝ Նեապոլի Թագավորության և Ավստրիական կայսրության միջև։

Պարտված և աքսորված ֆրանսիական կայսր Նապոլեոն Բոնապարտի իշխանության վերջին, կարճ շրջանը տևեց 1815 թվականի մարտի 20-ից մինչև նույն թվականի հունիսի 20-ը։ Նապոլեոն Բոնապարտը կարողացավ Էլբա կղզուց փախուստի դիմել և ափ իջնել Ֆրանսիայում։ Հակաֆրանսիական Դաշնախմբի զորքերի սվինների շնորհիվ Փարիզում իշխանության գլուխ վերադարձած Բուրբոններից դժգոհ ժողովուրդն ու զորքն անցան Նապոլեոնի կողմը։ Սակայն ուժերի հարաբերակցությունը հօգուտ հակաֆրանսիական Դաշնախմբի զորքերի էր։ Վաթեռլոոյի ճակատամարտում կրած պարտությունը վերջ դրեց Նապոլեոնի իշխանությանը։

Նապոլեոնի Հարյուր օրը հանգեցրեց հակաֆրանսիական պետությունների կողմից նոր Յոթերորդ դաշնախումբ ստեղծելուն։ Նոր պատերազմն ավարտվեց Դաշնախմբի հաղթանակով։ Այն ամրագրվեց Փարիզի երկրորդ պայմանագրով։

Thumb
Վելինգտոնը Վաթեռլոոյում, նկարի հեղինակ՝ Ռոբերթ Ալեքսանդր Հիլինգֆորթ:
Thumb
Վաթեռլոոյի ճակատամարտի քարտեզը
Remove ads

Քաղաքական հետևանքները

Thumb
Եվրոպայում՝ Վիեննայի 1815 թվականի կոնգրեսի հաստատած պետական սահմանները

Նապոլեոնյան պատերազմները արմատական փոփոխություններ բերեցին Եվրոպային, սակայն հետադիմական ուժերը վերադարձան իշխանության և փորձեցին վերացնել այդփոփոխությունների գոնե որոշ մասը[8]։ Մասնավորապես Ֆրանսիական գահի վրա վերականգնեց իրեն քաղաքականապես սպառած Բուրբոնների գահատոհմը։ Նապոլեոնին հաջողվել էր Արևմտյան Եվրոպայի մեծ մասը մի իշխանության ներքո բերել։ Եվրոպական շատ երկրներում, Ֆրանսիական Կայսրության մեջ մտնելը հանգեցրեց բազմաթիվ հեղափոխական փոփոխություններ, այդ թվում՝ ժողովրդավարությունը, արդարացի ժամանակակից դատաքննությունը դատական ատյաններում, ճորտատիրության և ստրկատիրության վերացումը, կաթոլիկ եկեղեցու հսկայական իշխանության վերացումը, ինչպես նաև միապետների անսահմանափակ իշխանության սահմանադրական սահմանափակման պահանջը։ Միջին դասերի ուժեղացած ձայնը՝ առաջադիմող առևտրի ու արդյունաբերության զարգացման հետ միասին նշանակում էր, որ իրենց գահերին վերադարձած եվրոպական միապետները դժվարանալու էին վերականգնել նախահեղափոխական բացարձակ միապետությունը և հարկադրված էին լինելու ուժի մեջ թողնելու Նապոլեոնի օրոք կատարված բարեփոխումներից շատերը։ Այդ ժամանակվանից շատ երկրներում շարունակում է գործել Նապոլեոնյան օրենսգիրքը կամ Նապոլեոնյան կոդեքսը (Ֆրանսիական քաղաքացիական օրենսգիրք

Ռազմական ժառանգությունը

Thumb
1800 թվականին Բոնապարտը Ֆրանսիական բանակն անցկացրեց Ալպերով և պարտության մատնեց ավստրիացիներին Մարենգոյի ճակատամարտում

Մասշտաբների ընդլայնումը

Մինչև Նապոլեոնի ժամանակները եվրոպական պետությունները ունեին համեմատաբար փոքրաթիվ բանակներ, որոնք կազմված էին թե՛ տվյալ պետության ժողովրդից հավաքագրված զինծառայողներից, թե՛ վարձկաններից։ Կանոնավոր զորքերը, հատկապես՝ վարձկանները խիստ վարժեցված արհեստավարժ զինվորականներ էին։ Հին ռեժիմի բանակները կարող էին մարտադաշտ հանել փոքրաքանակ զորամիավորումներ, քանզի ունեին թերաճ անձնակազմ և ծանրաշարժ թիկունքային ապահովման ծառայություններ։ Այդ պատճառով դաշտային զորքերի առավելագույն քանակը սահմանափակվում էր մեկ զորահրամանատարի հրամանատարության ներքո գտնվող մոտավորապես 30 հազար անձնակազմով։

18-րդ դարի կեսերի ռազմական նորարարները սկսեցին ըմբռնել ամբողջ պետության ժողովրդի պատերազմական ներուժը, այն անվանելով "զինված ազգ"[9]։

Նորարարությունները

Տոտալ պատերազմ

Thumb
1808 թվականի մայիսի երկուսը Նապոլեոնի դեմ Իսպանիայի ժողովրդական դիմադրական շարժման սկիզբն էր

Համառոտ ամփոփիչ տվյալներ Նապոլեոնյան Պատերազմների մասին

Նապոլենյան պատերազմները սկսվել են 1803 թվականի մայիսի 18-ին, ավարտվել 1815 թվականի նոյեմբերի 20-ին։

Պատերազմող կողմերը

Հականապոլեոնյան Դաշնախմբի մասնակից պետություններ

  • Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
  • Ավստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն[10][11](1805, 1809, 1813–1815)
  • | Hungary[nb 1](1809)
  • Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն[15] (1804–1807, 1812–1815)
  • Պրուսիայի թագավորություն Պրուսիա (1806-1807, 1813-1815)
  • Շվեդիա Շվեդիա[16] (1804–1809, 1812–1815)
  • Իսպանիա Իսպանիա Spain[17](1808–1815)
  • Կաղապար:Դրոշավորում/Flag Portugal (1750).svg Պորտուգալիա (1800–1807, 1809–1815)
  • Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն[18](1807–1812)
  • Կաղապար:Դրոշավորում/Flag of Agha Mohammad Khan.svg Պարսկաստան (1807–1812)[19]
  • Կաղապար:Country data Two Sicilies[20] (1806-1815)
  • Կաղապար:Դրոշավորում/Flag of Bavaria (striped).svg Բավարիա (1813–1815)
  • Կաղապար:Դրոշավորում/Flagge Königreich Württemberg.svg Վյուրտեմբերգ (1813–1815)
  • Կաղապար:Դրոշավորում/Սաքսոնիայի Թագավորություն (1813–1815)
  • Կաղապար:Դրոշավորում/Սարդինիայի Թագավորություն (1815)
  • Կաղապար:Դրոշավորում/Միացյալ Նիդերլանդներ (1815)
  • Կաղապար:Դրոշավորում/Բրաունշվեյգ (1815)
  • Կաղապար:Դրոշավորում/State flag simple of the Grand Duchy of Tuscany.svg Տոսկանա (1815)
  • Կաղապար:Դրոշավորում/Ֆրանսիայի Թագավորություն Ֆրանսիական թագավորականներ
  • Կաղապար:Դրոշավորում/Հանովեր Հանովեր[21]
  • Կաղապար:Դրոշավորում/Flag of the House of Nassau Weilburg.svg Նասաու (1815)
  • Կաղապար:Դրոշավորում/Flag of the Prince-Bishopric of Montenegro2.svg Մոնտենեգրո (1806-1807,1813–1814)

Նապոլեոնյան Ֆրանսիա

  • Կաղապար:Դրոշավորում/Առաջին Ֆրանսիական Կայսրություն

Նապոլեոնյան Ֆրանսիայի ենթակա պետություններ

  • Կաղապար:Դրոշավորում/Նապոլեոնյան Իտալիա
  • Կաղապար:Դրոշավորում/Flag of the Duchy of Warsaw.svg Վարշավայի Դքսություն[22]

| Լեհական լեգեոններ[22]

  • Նիդերլանդներ Նիդերլանդներ Հոլանդիա[23]
  • Կաղապար:Դրոշավորում/Flag of the Kingdom of Etruria.svg Էտրուրիա[24]
  • Կաղապար:Դրոշավորում/Flag of the Principality of Lucca (1805-1809).svg Լուկկա և Պիոմբինո
  • Կաղապար:Դրոշավորում/Նեապոլի Թագավորություն[25]
  • Շվեյցարիա Շվեյցարիա Շվեյցարական Համադաշնություն
  • Հռենոսյան Համադաշնություն[26][27]։
  • Կաղապար:Դրոշավորում/Bandera de España 1808-1813.svg Bonapartist Spain[17](1808–1813)

Այլ պատերազմող պետություններ

Նապոլեոնյան Պատերազմների ժամանակվա զորահրամանատարներ

Հականապոլեոնյան Դաշնախմբի Զորահրամանատարներ

Նապոլեոնյան Ֆրանսիայի Զորահրամանատարներ

Կողմերի ուժերի հարաբերակցությունը

1800—1815 թվականների Նապոլեոնյան և նախորդող հեղափոխական պատերազմների վիճակագրական աղյուսակ

Մանրամասն տեղեկատվություն Պատերազմող երկրները, Բնակչությունը (1800 թվականի դրությամբ) ...

Աղբյուրներ

[29] [30] [31] [32] [33] [34]

Հականապոլեոնյան Դաշնախմբերի մասնակից պետությունների զորքերն ըստ անգլո-սաքսոնական աղբյուրների

  • 3 մլն 500 հազար ռուսական զորքեր
  • 2 մլն 500 հազար ավստրիական զորքեր
  • 2 մլն պրուսական զորքեր
  • 1 մլն բրիտանական զորքեր
  • 800 հազար իսպանական զորքեր
  • 500 հազար պորտուգալական զորքեր
  • 250 հազար շվեդական զորքեր
  • 200 հազար իտալական զորքեր
  • Ընդամենը՝ 11 մլն

Նապոլեոնյան Ֆրանսիայի զորքերն ըստ անգլո-սաքսոնական աղբյուրների

  • 7 մլն ֆրանսիական զորքեր

Կողմերի կորուստներն ըստ անգլո-սաքսոնական աղբյուրների

Հականապոլեոնյան Դաշնախմբերի մասնակից պետությունների կորուստները

  • 600 հազար ռուսներ
  • 400 հազար ավստրիացիներ
  • 300 հազար բրիտանացիներ
  • 250 հազար պրուսացիներ
  • 150 հազար իսպանացիներ
  • 100 հազար պորտուգալացիներ
  • 50 հազար շվեդներ
  • 50 հազար իտալացիներ
  • Ընդամենը՝ 2 մլն

Նապոլեոնյան Ֆրանսիայի և ենթակա պետությունների կորուստները

  • 1 մլն 300 հազար ֆրանսիացիներ
  • 100 հազար Ֆրանսիայի դաշնակիցներ
  • Ընդամենը՝ 1 մլն 400 հազար
  • - 2 մլն քաղաքացիական անձինք

(տես Նապոլեոնյան պատերազմների մարդկային կորուստների լրիվ ցուցակ)

| campaignbox = Կաղապար:Campaignbox Napoleonic Wars Կաղապար:Campaignbox Anglo-French wars }}

Գեղարվեստական գրականության մեջ

Տես նաև

  • Բրիտանական բանակը Նապոլեոնյան Պատերազմների ընթացքում
  • Նապոլեոնյան պատերազմների դաշնախմբային զորքերը
  • Կայսերական և թագավորական բանակը Նապոլեոնյան պատերազմների ժամանակ
  • Պրուսական արքայական բանակը Նապոլեոնյան պատերազմներում
  • Նապոլեոնի ճակատամարտերի ցուցակ
  • Նապոլեոնի Մեծ Բանակի համազգեստները

Նշումներ

  1. Հունգարիայի թագավորությունը Նապոլեոնյան պատերազմներին մասնակցել է հունգարական առանձնակի զորագնդերով[12][13]։ in the Imperial and Royal Army, and also by a traditional army ("insurrectio").[14] The Hungarian Diet voted to join in war and agreed to pay one third of the war expenses.

Ծանոթագրություններ

Լրացուցիչ գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads