Ավետ Ռոբերտի Ադոնց (դեկտեմբերի 27, 1963(1963-12-27), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2014-2019)։ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (2019-2021)։
Արագ փաստեր Ավետ Ռոբերտի Ադոնց, Ծնվել է ...
Փակել
- 1985 թ. - ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում որպես տնտեսագետ։
- 1985-1986 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
- 1987-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ապա գիտական խմբի ղեկավար։
- 1991 թ. - ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարության գլխավոր մասնագետ, ապա նախարարի օգնական։
- 1993 թ. անցել է դիվանագիտական դասընթացներ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում։
- 1992-1994 թթ. աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնի երկրորդ քարտուղար։
- 1994-1996 թթ. - Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։
- 1996-1998 թթ. - աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի վարիչ։
- 1998-2001 թթ. - Եվրամիությունում ՀՀ առաքելության խորհրդական, ապա արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար։
- 2002-2007 թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։
- 2009 թ. մայիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
- 2009 թ. մայիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)[2]։
- 2009 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Նիդեռլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել)[3]։
- 2010 թ. փետրվարի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել)[4]։
- 2011 թ. փետրվարի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Նիդեռլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[5]։
- 2014 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Բելգիայի Թագավորությունում և, համատեղության կարգով, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից[6]։
- 2014 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)[7]։
- 2019 թվականի հունվարի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հետ է կանչվել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[8]։
- 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ[9]։ Սեփական դիմումի համաձայն այդ պաշտոնը լքել է 2021 թվականի հունիսի 8-ին[10]։
- 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
- 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[11]։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնց 7 հունիսի 2007 - 26 մայիսի 2009 |
Հաջորդող Նաիրա Զոհրաբյան |
Նախորդող Վիգեն Չիտեչյան |
Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնց 26 մայիսի 2009 - 5 օգոստոսի 2014 |
Հաջորդող Թաթուլ Մարգարյան |
Նախորդող Վիգեն Չիտեչյան |
Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Ավետ Ադոնց 27 մայիսի 2009 - 5 օգոստոսի 2014 |
Հաջորդող Թաթուլ Մարգարյան |
Նախորդող Վիգեն Չիտեչյան |
Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնց 7 նոյեմբերի 2009 - 8 փետրվարի 2011 |
Հաջորդող Ձյունիկ Աղաջանյան |
Նախորդող Վիգեն Չիտեչյան |
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնց 20 փետրվարի 2010 - 5 օգոստոսի 2014 |
Հաջորդող Թաթուլ Մարգարյան |
Նախորդող Խորեն Տերտերյան (ժ/հ) |
Իսպանիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնց 5 օգոստոսի 2014 - 11 հունվարի 2019 |
Հաջորդող ներկայումս պաշտոնովարում է |