Ավստրալոպիտեկներ
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալոպիտեկներ (լատին․՝ Australopithecus от լատին․՝ australis «հարավային» + հին հունարեն՝ πίθηκος «կապիկ»), բրածո բարձրագույն պրիմատների ցեղ՝ ընդունակ ուղղահայաց քայլելու և գանգի անթրոպոգեն հատկանիշներով։ Ժամանակագրական շրջանը (որպես ցեղ) թվագրվում է 4,2-ից 1,8 միլիոն տարի առաջ։ «Ավստրալոպիտեկներ» հասկացությունը հաճախ օգտագործվում է ավելի լայն իմաստով և ընդգրկում է հոմինիդների մեծ էվոլյուցիոն խումբ՝ ավստրալոպիտեցիներ[1], որը ներառում է, բացի ցեղ Australopithecus- ից, ևս հինգ ցեղ՝ Sahelanthropus, Orrorin, Ardipithecus, Kenyanthropus և Paranthropus[2]: Կամ պարանտրոպների հետ միասին ընդգրկվում են ենթատրիբ՝ (դասակարգման միավոր) ավստրալոպիտեցիներ, տրիբ՝ համինիներ (Hominini)[3]:
Ավստրալոպիտեկներ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Պրիմատներ (Primates) |
Ինֆրակարգ | Simiiformes |
Վերնաընտանիք | Մարդակերպ պրիմատներ (Hominoidea) |
Ընտանիք | Հոմինիդներ (Hominidae) |
Ենթաընտանիք | †Australopithecinae |
Ցեղ | †Ավստրալոպիտեկներ (Australopithecus) Dart, 1925 |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Ավստրալոպիտեկների ոսկորները առաջին անգամ հայտնաբերվել են Ռայմոնդ Դարտի կողմից Թաունգի քարհանքում (Տրանսվաալ) 1924 թվականին, այնուհետև Արևելքում (Օլդուվայ) և Կենտրոնական Աֆրիկայում[4]։ Դրանք, հանդիսանում են հավանական նախնիները Մարդ (Homo) ցեղի[5]։ Հնէաբանության տվյալներից դատելով՝ ավստրալոպիտեկներ ցեղը առաջացել է 4 միլիոն տարի առաջ Արևելյան Աֆրիկայում, հետագայում զարգանալով, այն տարածվեց ողջ Աֆրիկայում և ոչնչացավ 2 միլիոն տարի առաջ։ Այս ընթացքում հայտնվեցին ավստրալոպիտեկների մի քանի տեսակներ, այդ թվում՝ Australopithecus afarensis, A. africanus, A. anamensis, A. bahrelghazali, A. deyiremeda, A. garhi-ն և A. sediba-ն։ Էպպելհայմում հայտնաբերվել են եվրոպական հոմինիդների ատամներ ՝ գրեթե 10 միլիոն տարեկան, Epp 13.16 և Epp 30.16 (վերին ձախ ժանիք և վերին աջ առաջին աղորիք), որոնք նման են աֆրիկյան ավստրալոպիտեկների ատամներին[6][7]։
Ավստրալոպիտեկները նշանակալի դեր են ունեցել մարդու էվոլյուցիայի մեջ։ Homo sapiens կամ Մարդ բանական ցեղի արմատները գալիս են ավստրալոպիտեկներից՝ բաժանվելով ընդհանուր ավստրալոպիտեկներից մոտ 3 միլիոն տարի առաջ։ Նաև ավստրալոպիտեկները առաջին հոմինիդներն էին, որոնք ունեին SRGAP2 գենի կողմից կոդավորվող հատուկ սպիտակուցների խումբ (կրկնապատկումը՝ 3,4 միլիոն տարի առաջ, կոչվում է SRGAP2B, կրկնապատկումը 2.4 միլիոն տարի առաջ - SRGAP2C, կրկնապատկումը՝ 1 միլիոն տարի առաջ - SRGAP2D): Այս գեները պատասխանատու են գլխուղեղում նեյրոնների երկարությունն ու ակտիվությունը բարձրացնելու համար[8]։ Ավստրալոպիտեկների մի տեսակից առաջացել է Homo ցեղը մոտ 2 միլիոն տարի առաջ։ Օրինակ կարող է ծառայել Homo habilis- ը՝ մարդ խելացի։ Էվոլյուցիայի գործընթացում հայտնվեցին ժամանակակից մարդիկ- H. sapiens sapiens՝ մարդ ժամանակակից անատոմիայով[9]։