From Wikipedia, the free encyclopedia
Արաբ Շամիլով (1897[1][2][3], Սուսուզ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն - 1978[4][2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայաստանցի քուրդ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։ Ստեղծագործել է քրդերեն և հայերեն։ Կրել է նաև Արաբե Շամո գրական անունը։
Արաբ Շամիլով քրդ.՝ Ә'рәб Шамилов | |
---|---|
Ծնվել է | 1897[1][2][3] |
Ծննդավայր | Սուսուզ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1978[4][2][3] |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ, վիպասան և գրող |
Լեզու | քրդերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Arap Shamoevich Shamilov Վիքիպահեստում |
Ծնվել է Կարսի մարզի Սուսուզ գյուղում։ 1912 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, աշխատել պեմզայի գործարանում, ապա որպես թարգմանիչ՝ կազակական երրորդ գնդում։ 1916 թվականին տեղափոխվել է Կարս և աշխատել Սարիղամիշ-Էրզրում երկաթուղագծի շինարարությունում։ 1920 թվականին 11-րդ կարմիր բանակի հետ մտել է Բաքու։ Նույն թվականին մեկնել է Մոսկվա՝ Լազարյան ինստիտուտում սովորելու։ 1924 թվականին վերադարձել է Երևան։ Աշխատել է «Ռյա թազա» քրդերեն թերթի խմբագրությունում։ Հետագայում սովորել է ԽՍՀՄ ԳԱ ասպիրանտուրայում (Լենինգրադ, նրա ղեկավարն էր ակադեմիկոս Հովսեփ Օրբելին)։
Քրդերեն լույս են տեսել նրա «Լենինի կյանքը» (Երևան, 1930), «Քուրդ հովիվը» (Երևան, 1930), «Բախտի ճանապարհ» (Երևան, 1959), «Դըմ-դըմ բերդը» (վեպ, Երևան, 1966) և այլ գրքեր։ Նրա «Քուրդ հովիվը» երկը թարգմանվել և առանձին գրքով լույս է տեսել ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն։
Նրա սցենարով նկարահանվել է «Հայաստանի քրդերը» կինոնկարը («Հայֆիլմ», 1959)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.