From Wikipedia, the free encyclopedia
Արամ Հմայակի Ավագյան (հունվարի 18, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բռնցքամարտիկ։ Հանդես է գալիս թեթևագույն և թեթև քաշային կատեգորիաներում։ 2008-2016 թվականներին հանդես է եկել Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականում։ Ազգային առաջնությունների հաղթող և մրցանակակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե երկակի մեդալակիր, Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակից։ Ներկայումս հանդես է գալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտում։
Արամ Ավագյան | |
---|---|
Արամ Ավագյանը Ռիոյի օլիմպիական խաղերի ժամանակ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Մականուն | Բիլ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Քաշային կարգ | թեթև քաշային կարգ (57.150կգ) |
Դիրք | ձախակողմյան |
Հասակ | 173 սմ |
Մարզիչ | Կարեն Աղամալյան |
Պրոֆեսիոնալ կարիերա | |
Վերջին մարտ | 2019թվականի մայիսի 04 |
Մարտերի թիվ | 10 |
Հաղթանակների թիվ | 9 |
Հաղթանակ նոկաուտով | 4 |
Պարտություն | 0 |
Ոչ ոքի | 1 |
boxrec-ի ցանկ |
Ամուսնացած է ,ունի որդի։
Արամ Ավագյանը ծնվել է 1991 թվականի հունվարի 18-ին Երևանում։ Բռնցքամարտով ակտիվորեն սկսել է զբաղվել 10 տարեկանից։ Առաջին մարզիչը եղել է հայրը։ Սկզբնական շրջանում մեծ էնտուզիազմով չի հաճախել պարապմունքների. «Սկզբում ես չէի սիրում բռնցքամարտը։ Երեք ամիս էլ չէր անցել, որ ես ուզում էի հեռանալ։ Հիշում եմ, որ ութ ամիս անց հաղթեցի առաջին առաջնությունում և միայն դրանից հետո ես սկսեցի սիրել սպորտի այդ տեսակը»[1]։ Մարզումները անց է կացրել Հայաստանի մարզական միության բռնցքամարտի ակումբում։ Նրա մարզիչը եղել է Կարեն Աղամալյանը։
Դպրոցն ավարտելուց հետո՝ ընդունվել է ԵՖԿՊԻ բռնցքամարտի բաժինը, այնուհետեւ շարունակել է ուսումը մագիստրատուրայում Ռուս-Հայկական համալսարան, որտեղ սովորել է միջազգային հարաբերություններ[2]։
2008 թվականին Մեքսիկայում հանդես է եկել աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մեկ տարի անց էլ մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը տեղի է ունեցել Լեհաստանում։
Մեծահասակների առաջնությունում առաջին անգամ հանդես է եկել 2010 թվականին։ Մինչ այդ, Ավագյանը դարձել էր Հայաստանի արծաթե մեդալակիր և դառնալով Հայաստանի ազգային հավաքականի անդամ՝ Գագիկ Ծառուկյանի անվան մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ 2012 թվականին Կալինինգրադում տեղի ունեցած երիտասարդական առաջնության ժամանակ դարձել է արծաթե մեդալակիր։ Եզրափակչում նա պարտվել է ռուս բռնցքամարտիկ Վլադիմիր Նիկիտինին։ Փորձել է անցնել Լոնդոնի օլիմպիական խաղերի ընտրական փուլը, սակայն չի հաջողվել։ Ընտրական փուլը տեղի է ունեցել Տրապիզոնում, որտեղ պարտվել է ուկրաինացի Պավել Իշենկոյին։
2013 թվականին մասնակցել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունեցել Մինսկում։ Այնտեղ նվաճել է բրոնզե մեդալ, որը նվաճել է թեթևագույն քաշային կարգում։ Կիսաեզրափակչում պարտվել է ուկրաինացի բռնցքամարտիկ Նիկոլայ Բուցենկոյին։ Բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ, որը տեղի է ունեցել Ալմա Աթայում, հասել է մինչև 1/8-րդ եզրափակիչ՝ պարտվելով կուբացի օլիմպիական չեմպիոն Ռոբեյսի Ռամիրեսին։ 2013-2014 թվականներին մասնակցել է կիսապրոֆեսիոնալ WSB լիգայի մարտերին, որտեղ ներկայացրել է «Ուկրաինացի ատամաններ» թիմը։
2015 թվականին Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունեցել Սամոկովում, կիսաեզրափակչում պարտվել է բրիտանացի Կայիս Աշֆակին։ 2015 թվականին մասնակցել է Դոհայում Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը և Բաքվում Եվրոպական խաղերին, սակայն չի կարողացել մեդալ նվաճել։ F 2016 թվականին Սամսունում տեղի ունեցած օլիմպիական կվալիֆիկացիոն առաջնության ժամանակ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և ստացել հնարավորություն մասնակցելու Ռիոյի օլիմպիական խաղերին։ Խաղերի ժամանակ հաջողությամբ հաղթահարել է թեթևագույն քաշային կարգի նախընտրական փուլը՝ հաղթելով ճապոնացի Արասի Մորիսակային, սակայն 1/16-րդ փուլում 0:3 հաշվով պարտվել է իռլանդացի Մայքլ Քոնլանին[3][4]։
Օլիմպիադայի ավարտից անմիջապես հետո Ավագյանը որոշել է փորձել իրեն պրոֆեսիոնալ բռնցքամարտում և 2016 թվականի դեկտեմբերին հաջողությամբ սկսել է հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգում։ Մեկ տարվա ընթացքում տարել է 6 հաղթանակ՝ չկրելով և ոչ մի պարտություն։ Հիմնական մենամարտել է Ռուսաստանի տարածքում՝ ռուսական առաջանցումների բռնցքամարտի երեկոներում[5]։ Վերջին մենամարտը կայացել է 2019 թվականի մայիսի 4-ին Լաս Վեգասում,որտեղ նա հաջողությամբ պաշտպանել է WBC International Silver գոտին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.