From Wikipedia, the free encyclopedia
Արամ Աշոտի Հակոբյան (ապրիլի 1, 2001[1], Երևան, Հայաստան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2018)[3], մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն[4]։
Արամ Հակոբյան | |
---|---|
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 1, 2001[1] (23 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Կոչում | ՖԻԴԵ-ի վարպետ[2], միջազգային վարպետ և գրոսմայստեր |
Ներկայիս վարկանիշ | 2617 |
ՖԻԴԵ համար | 13306677 |
365chess | Aram_Hakobyan |
Chesstempo համար | 308880 |
ICCF համար | 308880 |
Aram Hakobyan Վիքիպահեստում |
Արամ Հակոբյանը ծնվել է 2001 թվականին ապրիլի 1-ին Երևանում։ Շախմատ խաղալ սովորել է 6 տարեկանում՝ հաճախելով Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն։ Արամ Հակոբյանը հաղթել է Հայաստանի տարիքային առաջնություններում հինգ անգամ։
2013 թվականին հռչակվել է մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն[5]։ 2014 և 2015 թվականներին դարձել է Եվրոպայի արծաթե և բրոնզե մեդալակիր[6][7]։
2016 թվականին 15 տարեկան հասակում հաղթել է Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնությունում[8], Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում օլիմպիադայի բրոնզե մեդալակիր[9]։
2018 թվականին դարձել է Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Պատանի աստղեր» հեղինակավոր մրցաշարի հաղթող[10]։ 2019 թվականին Արամը Վեբստերի համալսարանում ուսանելու նպատակներով տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ արդեն մեկ անգամ դարձել է համաամերիկյան քոլեջների թիմային առաջնության հաղթող[11]։ Կիսամյակի սկզբում նա մեկնել է Հնդկաստան՝ Աշխարհի մինչև 20 տարեկանների մրցաշարին մասնակցելու համար, որտեղ դարձել է բրոնզե մեդալակիր[12]։
Արամ Հակոբյանի մարզիչների թվում են եղել Արարատ Սանթրյանը, Աշոտ Անաստասյանը, Արման Փաշիկյանը և Վլադիմիր Հակոբյանը։
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն | Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2011 | 1815 | 1815 | 1815 | 1815 | 1815 | 1808 | 1815 | 1808 | ||||||
2012 | 1808 | 1808 | 1833 | 1833 | 1833 | 1924 | 1924 | 1927 | 1927 | 1927 | 1808 | |||
2013 | 1902 | 1913 | 1913 | 1913 | 1913 | 1913 | 1920 | 1985 | 1985 | 1985 | 2015 | 2015 | 2015 | 1902 |
2014 | 2103 | 2103 | 2103 | 2129 | 2129 | 2129 | 2156 | 2150 | 2312 | 2245 | 2274 | 2274 | 2312 | 2103 |
2015 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2348 | 2348 | 2348 | 2288 | 2314 | 2333 | 2348 | 2283 |
2016 | 2333 | 2333 | 2333 | 2333 | 2348 | 2382 | 2382 | 2404 | 2417 | 2417 | 2417 | 2422 | 2422 | 2333 |
2017 | 2422 | 2438 | 2438 | 2452 | 2449 | 2449 | 2475 | 2466 | 2472 | 2457 | 2465 | 2465 | 2475 | 2422 |
2018 | 2479 | 2497 | 2497 | 2542 | 2542 | 2542 | 2544 | 2545 | 2554 | 2565 | 2565 | 2545 | 2565 | 2479 |
2019 | 2545 | 2545 | 2545 | 2554 | 2559 | 2559 | 2568 | 2559 | 2550 | 2561 | 2576 | 2576 | 2576 | 2545 |
2020 | 2582 | 2588 | 2588 | 2588 | 2588 | 2588 | 2588 | 2588 | 2588 | 2588 | 2598 | 2598 | 2598 | 2582 |
2021 | 2598 | 2598 | 2598 | 2603 | 2612 | 2621 | 2603 | 2607 | 2602 | 2621 | 2598 | |||
2022 | 2601 | 2612 | 2615 | 2612 | 2611 | 2613 | 2620 | 2620 | 2601 | |||||
2023 | 2626 | 2620 | 2608 | 2613 | 2612 | 2616 | 2626 | 2608 | ||||||
2024 | 2619 | 2617 | 2619 | 2617 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.