Գրոսմայստեր

From Wikipedia, the free encyclopedia

Գրոսմայստեր
Remove ads

Գրոսմայստեր (գերմ.՝ Großmeister «մեծ վարպետ»), շախմատիստներին շնորհվող բարձրագույն կոչում։

Արագ փաստեր Ենթակատեգորիա, Մասն է ...
Thumb
Հայ առաջին գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը
Remove ads

Պատմություն

XX դարի սկզբում գրոսմայստեր կամ վելտմայստեր (գերմ.՝ Weltmeister) էին կոչում այդ ժամանակների առավել նշանավոր՝ միջազգային խոշոր մրցաշարերի հաղթող շախմատիստներին։ Առաջին մրցաշարերը, որտեղ հանդես են եկել միայն գրոսմայստերները (այսպես կոչված, գրոսմայստերական մրցաշարեր), Օստենդեն է (1905 թվական, վելտմայստերներ), Սան Սեբաստիանը (1911, վելտմայստերներ), Սանկտ Պետերբուրգ (1914, առաջին գրոսմայստերական մրցաշարը)։

XX դարի առաջին կեսում գրոսմայստեր էին համարվում Ալեքսանդր Ալյոխինը, Օսիպ Բեռնշտայնը, Եֆիմ Բոգոլյուբովը, Էռնստ Գրյունֆելդը, Օլդրժիխ Դուրասը, Ֆրիդրիխ Զեմիշը, Մաքս Էյվեն, Էրիխ Էլիսկազեսը, Խոսե Ռաուլ Կապաբլանկան, Պաուլ Կերեսը, Էմանուել Լասկերը, Անդրե Լիլիենտալը, Ֆրենկ Մարշալը, Գեզա Մարոցին, Ժակ Միզեսը, Դավիդ Յանովսկին, Արոն Նիմցովիչը, Կառլ Շլեխտերը, Ռուդոլֆ Շպիլմանը, Միխայիլ Չիգորինը, Ռիխարդ Ռետին, Սամուել Ռեշևսկին, Ակիբա Ռուբինշտեյնը, Միլան Վիդմարը, Ռիխարդ Տայխմանը, Զիգբերտ Տառաշը, Սավելի Տարտակովերը, Ռոյբեն Ֆայնը, Սալո Ֆլորը և ուրիշներ։

Նախկին ԽՍՀՄ-ում «ԽՍՀՄ գրոսմայստեր» կոչումը սահմանվել է 1927 թվականին Համամիութենական V շախմատային համագումարում։ Այդ կոչմանն առաջինը 1929-ին արժանացել է Բորիս Վեռլինսկին՝ ԽՍՀՄ 1929 թ. առաջնությունում հաղթելու համար։ Նրան կարելի է համարել աշխարհում առաջին պաշտոնական գրոսմայստերը։

1931-ին Համամիութենական VII շախմատային համագումարը չեղյալ համարեց գրոսմայստերի կոչումը, որը կրկին վերականգնվեց 1935-ին։

Վերականգնելուց հետո առաջինը ԽՍՀՄ գրոսմայստերի կոչմանն արժանացավ Միխայիլ Բոտվիննիկը` 1935 թ. Մոսկվայի միջազգային մրցաշարում հաջող ելույթի համար։ Երկրորդը 1937 թ. դարձավ Գրիգորի Լևենֆիշը, որը, ոչ-ոքի խաղալով Մ. Բոտվիննիկի հետ, պահպանեց ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։

Բոլոր ԽՍՀՄ գրոսմայստերները, բացի Իգոր Պլատոնովից, հետագայում արժանացել են միջազգային գրոսմայստերի կոչման։

Remove ads

Միջազգային գրոսմայստեր

Thumb
Նոր գրոսմայստերները 1950—1989 թվականներին

«Միջազգային գրոսմայստեր» կոչումը (այժմ՝ պարզապես «գրոսմայստեր». խորհրդային տարիներին «միջազգային» բառն ասվում էր ԽՍՀՄ գրոսմայստերից տարբերելու համար) ՖԻԴԵ-ն պաշտոնապես սահմանել է 1949 թվականին։ Տղամարդկանց շնորհվում է 1950-ից, կանանց՝ 1976-ից[1]։

«Միջազգային գրոսմայստեր» կոչումը շնորհվում է ցմահ՝ միջազգային մրցաշարերում նվաճումների համար։

Thumb
Ռաֆայել Վահանյան (1983 թ.)

Առաջին պաշտոնական միջազգային գրոսմայստերներ 1950 թ. դարձել է 27 տղամարդ շախմատիստ։ Հայ շախմատիստներից առաջինը գրոսմայստերի կոչում 1952 թ. ստացել է աշխարհի ապագա 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Նա իր ժամանակի ամենաերիտասարդ գրոսմայստերն էր. կոչումը ստացել էր 23 տարեկանում։

1971-ին միջազգային գրոսմայստեր է դարձել Ռաֆայել Վահանյանը, 1984-ին՝ Արշակ Պետրոսյանը և Սմբատ Լպուտյանը։

Remove ads

Ամենաերիտասարդ գրոսմայստերների ցուցակ

Իրենց ժամանակին

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Շախմատիստ ...

Ամբողջ պատմության ընթացքում

Հայաստանի բոլոր գրոսմայստերները[9]

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Շախմատիստ ...
Remove ads

Այլ երկրները ներկայացնող հայ գրոսմայստերներ[11]

Ներկայացված են նաև այն գրոսմայստերները, որոնց ծնողներից մեկն է հայ։

Remove ads

Շախմատային կոմպոզիցիայի գծով հայ գրոսմայստերներ

Բացի աղյուսակներում նշվածներից, գրոսմայստերի կոչման են արժանացել ևս երկու հայեր` Հենրիկ Գասպարյանը (1972) և Էռնեստ Պողոսյանցը (1988)։ Նրանք շախմատային կոմպոզիցիայի գծով գրոսմայստերներ են[12]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads