Արաուկանյան պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Արաուկանյան պատերազմ (իսպ.՝ Guerra de Arauco), իսպանական կայսրության մեջ մտնող Չիլիի թագավորության կրեոլյան բնակչության և մապուչեների (նաև ուիլիչեներ, պիկունչեներ, կունկոներ) միջև շարունակական պատերազմ[1]։
Արագ փաստեր Թվական, Վայր ...
Արաուկանյան պատերազմ | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Իսպանական կայսրություն
աջակիցներ՝ դաշնակից հնդիկներ |
Մապուչե | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Պեդրո դե Վալդիվիա, Գարսիա Ուտրադո դե Մենդոսա, Ֆրանսիսկո դե Վալյագրա, Ալոնսո դե Ռիբերա, | Մաչիմալոնկո, Կաուպոլիկան, Լաուտարո, | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
30000-42000 իսպանացի, 60000 դաշնակից հնդիկներ | 90000-100000 |
Փակել
Մարտական գործողությունների թատերաբեմը տարածվել է Մատակիտո գետից մինչև Ռելոնկավիի ծոցը, իսկ հիմնական գործողությունները տեղի են ունեցել Կոնսեպսիոն քաղաքի և Բիո Բիո ու Արաուկանիա շրջանների միջև[2]։
Այս պատերազմները շարունակվել են գրեթե երեք հարյուրամյակ՝ 1536 թվականից մինչև Չիլիի անկախության հռչակումը։ Գործողությունները տեղի են ունեցել տարբեր ինտենսիվությամբ։ Հետագայում արաուկանյան պատերազմը շարունակվեց չիլիցիների և մապուչեների միջև, որն առավել հայտնի է որպես «Արաուկանիայի հաշտեցում»։