Արմանդո Բո
From Wikipedia, the free encyclopedia
Արմանդո Բո (իսպ.՝ Armando Bó, դեկտեմբերի 9, 1978(1978-12-09)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի սցենարիստ և ռեժիսոր։ Իր զարմիկ Նիկոլաս Ջակոբենեի, Ալեքսանդր Դինելարիսի և ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի հետ 2015 թվականին Օսկարի 87-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում 2014 թվականի «Բըրդմեն» ֆիլմի համար[2]։ Նա 2016 թվականին եղել է «Փրկապարան» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորը, որը 2017 թվականին One Show Awards-ի մրցանակակիր է եղել։
Արագ փաստեր Արմանդո Բո, Ծննդյան թիվ՝ ...
Արմանդո Բո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 9, 1978(1978-12-09)[1] (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն՝ | Արգենտինա |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 3174584 |
Փակել
Նրա հայրը դերասան Վիկտոր Բոն է, մայրը՝ Չիա Սլայը, իսկ հայրական պապը եղել է կինոռեժիսոր Արմանդո Բոն։