From Wikipedia, the free encyclopedia
Արմենակ Մերսի Ուրֆանյան (հունվարի 28, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 2, 2016, Արցախ), Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, զինված ուժերի կապիտան, 2016 թվականի քառօրյա պատերազմ մասնակից, Արցախի հերոս։ Զոհվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դեմ մղված մարտում[1][2][3][4]։
Արմենակ Մերսի Ուրֆանյան | |
---|---|
հունվարի 28, 1990 - ապրիլի 2, 2016 (26 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան |
Մահվան վայր | Արցախ[1] |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | Հայաստան[1] |
Զորատեսակ | Հրաձգային ստորաբաժանում[1] |
Ծառայության տարիներ | 2007-ապրիլ, 2016[1] |
Կոչում | Կապիտան[1] |
Հրամանատարն էր | N զ/մ-ի 4-րդ վաշտ[1] |
Պաշտոն | Վաշտի հրամանատար[1] |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական ապրիլյան քառօրյա պատերազմ (2016)[1] |
Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում։ 1992 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան։
Ռուսաստանից վերադառնալուց հետո Արմենակ Ուրֆանյանն ընդունվել է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ։ Ուսումնառությունից հետո «լեյտենանտ» սպայական կոչումով նշանակում է ստանում։ 26 տարեկանում ստացել է կապիտանի զինվորական կոչում ու նշանակվել վաշտի հրամանատար՝ առաջնային գծում։
2016 թվականի ապրիլին սկսված քառօրյա պատերազմի առաջին օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող 4-րդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի դեմ։ Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Հակառակորդին գերի չընկնելու նպատակով նռնակով պայթեցրել է իրեն՝ միաժամանակ հակառակորդին հասցնելով զգալի մարդկային կորուստներ[1]։
Կապիտան Արմենակ Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլի 6-ին հուղարկավորվել է Եռաբլուրում[2]։
Դիրքում, որտեղ քառօրյա պատերազմի ժամանակ զոհվել են Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը, 2016 թվականի հունիսի 30-ին տեղադրվել է հուշաքար Կարմիրի երկրապահների կամավորական ջոկատի կողմից[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.