Արմեն Տիգրանյան (երգահան)
հայ կոմպոզիտոր / From Wikipedia, the free encyclopedia
Արմեն Տիգրանյան (դեկտեմբերի 14 (26), 1879, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 10, 1950(1950-02-10)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1])՝ հայ երգահան, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիրն է։ Նրա առավել հայտնի գործերն են «Անուշ» (1912 թվական) և «Դավիթ-Բեկ» (1950 թվական) օպերաները[3]։ Արմեն Տիգրանյանը վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին։ Նրա երաժշտական ճաշակի ձևավորման վրա էապես ազդել է Շիրակի երաժշտարվեստի, հայկական ժողովրդական և գուսանական երաժշտության առանձնահատկությունների յուրացումը։ Նրանց տանը հաճախ են հավաքվել արվեստագետներ, բանաստեղծներ, կազմակերպվել գրական-երաժշտական երեկոներ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Տիգրանյան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Արմեն Տիգրանյան, Ծնվել է ...
Արմեն Տիգրանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14 (26), 1879 Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 10, 1950(1950-02-10)[1][2] (70 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | Ֆլեյտա |
Պարգևներ | |
Armen Tigranyan Վիքիպահեստում |
Փակել