Երևանի նահանգ
From Wikipedia, the free encyclopedia
Երևանի նահանգ (ռուս.՝ Эриванская губерния), 1849-1918 թվականներին վարչական միավոր Ռուսական կայսրության կազմում[1]։ Կազմավորվել է Նիկոլայ I-ի կայսերական հրահանգով՝ Վրացա-Իմերեթական նահանգը լուծարելուց երեք տարի անց՝ 1849 թվականին։ Նրա մեջ մտնում էր Հայկական մարզի տարածքը և Շիրակի գավառը՝ Ալեքսանդրապոլ կենտրոնով[2]։
| |||
Երկիր | {{Դրոշավորում/ Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն։
| Դրոշավորում/դրոշավորում | variant = | չափ = }} | ||
Կարգավիճակ | Ռուսաստանի կայսրության նահանգ | ||
Մտնում է | Կովկասի փոխարքայություն, Կովկասի փոխարքայություն և Կովկասի փոխարքայություն | ||
Ներառում է | Ալեքսանդրապոլի, Երևանի, Էջմիածնի, Նախիջևանի, Նոր Բայազետի, Շարուր-Դարալագյազի, Սուրմալուի գավառներ | ||
Վարչկենտրոն | Էրիվան | ||
Խոշորագույն քաղաք | Ալեքսանդրապոլ | ||
Հիմնական լեզու | Ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 829․500 | ||
Ազգային կազմ | Հայեր, կովկասյան թաթարներ, ռուսներ, թուրքեր, քրդեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի Իսլամ | ||
Տարածք | 23 226,4 square verst | ||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Միջին բարձրություն | 5,165 մ 2,000 մ | ||
Հիմնադրված է | 1849-1918 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Այրարատ, Սյունիք | ||
Փոխարինեց | Հայկական մարզ | ||
Տարածքը շուրջ 26,433 կմ2 էր[3]՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Շիրակը, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։ Այժմ նահանգի տարածքը հիմնականում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածին։ Բացառություն է կազմում Արարատ լեռը, որը պատկանում է Թուրքիային, և Նախիջևանը, որն ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանին[1]։
1918 թվականին Ռուսական կայսրության փլուզման արդյունքում Երևանի նահանգի, Կարսի մարզի և Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների մի մասի տարածքում ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունը՝ Երևան մայրաքաղաքով։