Արշակունիների թագավորության պետական կարգ
Արշակունիներ հայ արքայական տոհմի կառավարման կարգը Մեծ Հայքում (մ․թ 66-428 թվականներ) / From Wikipedia, the free encyclopedia
Արշակունիների թագավորության պետական կարգ[1], Արշակունիներ արքայական տոհմի իշխանության պետական կարգ Մեծ Հայքում (մ․թ․ա․ 66-428 թվականներ), որտեղ թագավորը երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով, որը տեղակայված էր մայրաքաղաքում։ Արքունիքի հետ անմիջական կապ են ունեցել՝ վարչական, զինվորական, տնտեսական և դիվանագիտական աշխատողներ։ Երկրի կառավարումը թագավորի կողմից կատարվում էր գործակալությունների միջոցով, որոնցից կարևորները հազարապետության, սպարապետության, մարդպետության, մաղխազության, թագակապ ասպետության, մեծ դատավարության, արքունի սենեկապետության գործակալություններն էին[2]։
Արշակունիների թագավորության պետական կարգ | |
---|---|
Տեսակ | Կառավարում |
Երկիր | Մեծ Հայք |
Տիրույթներ | Մեծ Հայքի Այրարատ նահանգ |
Ծագում | Պարթև Արշակունիներ |
Տիտղոսներ | Մեծ Հայքի Արքա |
Հիմնադիր | Տրդատ Ա |
Մեծագույն ներկայացուցիչ | Խոսրով Բ , Տրդատ Գ Մեծ, Արշակ Բ, Պապ, Վռամշապուհ |
Հիմնում | 52 / 66 |
Ավարտ | 428 |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | Զրադաշտականություն, Քրիստոնեություն |
Արքունիքի ենթակա հիմնարկություններից էր դիվանը, որը վարում էր արքունիքի գրագրությունը։ Հատուկ պաշտոններն են համարվել՝ թագավորի ախոռապետ ը, տակառապետ ը, որսապետ ը, զինակիր ը և դրոշակիր ը։