հայ լուսանկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Արտաշես Արամի Վրույր (1897 - 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1945)։
Արտաշես Վրույր | |
---|---|
Ծնվել է | 1897 |
Մահացել է | 1987 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Ծնողներ | հայր՝ Արամ Վրույր |
Պարգևներ և մրցանակներ |
Արամ Վրույրի որդին, Արա Վրույրի եղբայրը։
Արտաշես Վրույրը ծնվել է 1897 թվականին։ Հնագիտական լուսանկարչությամբ հետաքրքրվել է դեռևս մանուկ հասակից։ 1912 թվականին հոր հետ մեկնել է Անի, լուսանկարել Սուրբ Փրկիչ եկեղեցու մոտակայքում պեղված եկեղեցու դռան ճակատի արձանագրությունը։ 1915-1917 թվականներին որպես լուսանկարիչ մասնակցել է Նիկողայոս Մառի պեղումներին, Հովսեփ Օրբելու, Բորիս Պիոտրովսկու, Նիկոլայ Տոկարսկու արշավախմբերին։ 1926 թվականին Հուշարձանների պահպանման նորաստեղծ կոմիտեի գիտական քարտուղար Աշխարհբեկ Քալանթարի հրավերով Բաթումից տեղափոխվել է Երևան և ընդգրկվել Սևանի գիտարշավում որպես լուսանկարիչ[1]։
1928-1936 թվականներին աշխատել է Երևանի բանվորական թատրոնում, միաժամանակ լուսանկարել է Աշտարակի, Էջմիածնի հուշարձանները։ Ավագ եղբոր՝ Արայի հետ շրջել է Հայաստանի մի շարք վայրեր և կատարել լուսագրումներ՝ Ամբերդ, Աշտարակ, Էջմիածին, Գառնի, Գեղարդ և այլն։ Ոտքով այցելել և լուսագրել է Գառնիի հեթանոսական տաճարի բեկորները[2]։
Պահանջվեց շուրջ մեկուկես ժամվա էքսպոզիցիա, որպեսզի ժայռափոր եկեղեցիների ներքին տեսարանները տեսագրվեին լուսապակիների վրա։ Երեք տարվա ընթացքում ՝ 1928-1929-1930, յուրաքանչյուրը երեք շաբաթական այցելությամբ ինձ հաջողվեց Գեղարդում լուսագրել թվով հինգ ժայռափոր կառուցվածքների ներքին տեսարաններ։ Դրանցից երեքը ժայռափոր եկեղեցիներ էին, մեկը՝ միջանցք-տապանատուն և մեկն էլ միջանցք[3] |
1936 թվականին Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ որպես լուսանկարիչ մասնակցել է Ամբերդի առաջին գիտարշավին[1]։
1941 թվականին զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։
Սեդրակ Բարխուդարյանի կազմած և տարբեր տարիներին հրատարակած «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի 2-րդ, 3-րդ և 4-րդ հատորներում հրատարակվել են Արտաշես Վրույրի 2787 արձանագրությունները։ 1960-1964 թվականներին մասնակցել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Ադրբեջանի ԳԱ պատմության ինստիտուտի միացյալ աշխատանքներին և իր կատարած լուսագրումները հրատարակել «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի 5-րդ հատորում։ 1970 թվականին հնագետ-վիմագրագետ Գրիգոր Գրիգորյանի ընկերակցությամբ Ղրիմում (հիմնականում` Թեոդոսիայում) լուսագրել է տեղի հայկական ճարտարապետական կոթողները։ 1964 թվականին լույս է տեսել «Անիում» հուշագրությունը` Անի քաղաքի ու նրա պատմությունը ստեղծած երախտավորների մասին բազում արժեքավոր վավերագրերով։ 1979 թվականին «Անիում» հուշագրությունը վերահրատարակվել է որոշ հավելումներով։
1981 թվականին անձնական արխիվը հանձնել է Էրեբունի թանգարանին[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.