Արքայազն Էդվարդ (Ուեսեքսի կոմս)
From Wikipedia, the free encyclopedia
Արքայազն Էդվարդ, Ուեսեքսի կոմս KG, GCVO, CD, ADC(P), (Էդվարդ Անտոնի Ռիչարդ Լուի, մարտի 10, 1964(1964-03-10)[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Եղիսաբեթ II թագուհու և Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի երրորդ որդին է և չորս երեխաներից ամենակրտսերը։ Իր ծննդյան օրից ի վեր նա Բրիտանիայի երրորդ թագաժառանգն է։ Կոմսը բրիտանական թագավորական ընտանիքի այն անդամն է, ով ողջ օրն աշխատում և աջակցում է թագուհուն իր պաշտոնական պարտականությունների կատարման հարցերում, այս ամենից զատ նա հաճախ է գտնվում իր կնոջ՝ Ուեսեքսի կոմսուհու կողքին, ինչպես նաև հասարակական գործունեություն է ծավալում՝ կատարելով բազմաթիվ բարեգործություններ։ Նա շատ պարտականություններ է ստանձնել,հատկապես իր հոր՝ Էդինբուրգի դուքսի՝ 2017 թվականի պաշտոնանկությունից հետո։ Արքայազն Ֆիլիպին հաջորդեց Արքայազն Էդվարդը, որպես Համագործակցության խաղերի ֆեդերացիայի նախագահ։ Նա ստացել է «Էդինբուրգի դուքս» մրցանակը։
Արքայազն Էդվարդ անգլ.՝ Prince Edward, Duke of Edinburgh | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1964(1964-03-10)[1][2][3][…] (60 տարեկան) |
Ծննդավայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Կրթություն | Հիսուսի քոլեջ (1986), Հեզերդաունի նախապատրաստական դպրոց, Գորդոնսթաուն, Whanganui Collegiate School? և Collingham College? |
Գիտական աստիճան | Բակալավր (1986) |
Մասնագիտություն | ազնվական, հեռուստահաղորդավար, քաղաքական գործիչ և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին | Sophie, Duchess of Edinburgh?[4][5] |
Ծնողներ | հայր՝ Արքայազն Ֆիլիպ[3][5], մայր՝ Եղիսաբեթ II[3][5] |
Զբաղեցրած պաշտոններ | Լորդերի պալատի անդամ և Personal Aide-de-Camp? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Lady Louise Windsor?[3][5] և James, Earl of Wessex?[3][5] |
Կայք | royal.uk/the-earl-of-wessex |
Prince Edward, Duke of Edinburgh Վիքիպահեստում |