Բրիտանական անգլերեն
From Wikipedia, the free encyclopedia
Բրիտանական անգլերեն, անգլերենի՝ Միացյալ Թագավորությունում և Բրիտանական կղզիներում խոսվող և գրվող բարբառ[3]: Միացյալ թագավորությունում գրավոր խոսքում հանդիպում են շրջանային որոշ տատանումներ։ Օրինակ wee ածականը գրեթե բացառիկ կերպով օգտագործվում է միայն Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում, մինչդեռ այլ վայրերում գերակշռում է little ածականի օգտագործումը։ Այնուամենայնիվ, Միացյալ թագավորության ողջ տարածքում գոյություն ունի միատեսակության իմաստալից աստիճան, որը կարող է ներկայացվել որպես «բրիտանական անգլերեն»։ Խոսակցական տարբերակները, սակայն, այստեղ ավելի մեծ տարբերակում ունեն, քան աշխարհի որևէ այլ վայրում, որտեղ խոսում են անգլերեն[4], այսպիսով բրիտանական անգլերենի միասնական հասկացությունը ավելի դժվար է վերագրել խոսակցական լեզվին։
Ամերիկյան անգլերենի հետ հեմեմատելով՝ «բրիտանական անգլերեն» տերմինը հաճախ օգտագործվում է որպես «Ազգերի Համագործակցությունում խոսվող անգլերենի» հոմանիշ։ Անգլերենի հիմնական բարբառը, որով խոսում են բրիտանական նախկին գաղութների ազգերը, հատուկ է նրանց տեղակայման վայրին, օրինակ՝ Ավստրալիայում՝ ավստրալիական անգլերեն, Կանադայում՝ կանադական անգլերեն։