![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c9/Arcesilaus_and_Carneades.jpg/640px-Arcesilaus_and_Carneades.jpg&w=640&q=50)
Արքեսիլայոս
From Wikipedia, the free encyclopedia
Արքեսիլայոս (հուն․՝ Ἀρκεσίλαος, լատին․՝ Arkesilaos, մ. թ. ա. 315, Pitane, Çandarlı, Dikili, Իզմիրի մարզ, Թուրքիա[1] - մ. թ. ա. 240, Աթենք), հույն փիլիսոփա, մեր թվարկությունից առաջ 270–241 թվականներին` երկրորդ (Միջին) ակադեմիայի ղեկավար (տե՛ս Պլատոնականություն)։
![]() | |
Ծնվել է | մ. թ. ա. 315 Pitane, Çandarlı, Dikili, Իզմիրի մարզ, Թուրքիա[1] |
Մահացել է | մ. թ. ա. 240 Աթենք |
Բնակության վայր(եր) | Հին Աթենք |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Ուղղություն | պլատոնականություն |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Պաշտոն(ներ) | Պլատոնական ակադեմիայի սկոլարխ |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Ուսուցիչ | Կրատես Աթենացի |
Աշակերտներ | Էրատոսթենես Կիրենացի, Քրիսիպոս, Lacydes of Cyrene? և Panaretos? |
![]() |
Դպրոցին տվել է սկեպտիցիզմի ուղղություն` քարոզելով «խուսափել դատապարտումից». նա համարում էր, որ միայն հնարավորն է հասանելի, ինչն էլ լիովին բավարար է կյանքի համար։
Հիմնավոր կրթություն ստանալով և լսելով պերիպատետիկ Թեոփրաստեսի և ակադեմիկոս Կրանտորի զրույցները` նա Պիհռոնի փիլիսոփայության ազդեցությամբ մշակել է հատուկ քննադատական աշխարհայացք, որը մերժում է ստոիկների ուսմունքը և կայանում էր նրանում, որ աշխարհում գոյություն չունի ճշմարտության որոշման համար անվիճելի չափանիշ և որ ցանակացած դրություն կարելի է վիճարկել այս կամ այն փաստարկով, որը նույնպես հավանական է թվում։ Այդ պատճառով բացարձակ ճշմարտությունը անհասանելի է մարդկության գիտակցությանը և հետևաբար անհրաժեշտ է սահմանափակվել միայն հնարավորով, ինչն, ըստ Արքեսիլայոսի ուսմունքի, միանգամայն բավական է մեր ամենօրյա գործունեության համար։
Արքեսիլայոսը հիմնական ուշադրությունը դարձրել է ստոիցիզմի և դրա հիմնադիր Զենոն Կիտիոնացու մասին քննադատության վրա։ Ստոիկները կարծում էին, որ վստահելի է միայն այն, ինչը ճանաչելի է բանականության կողմից, սակայն ինքը` ճանաչումը, սկսվում է զգայական ընկալումից, որը ձևավորում է առարկայի կերպը։ Այդ կերպարի ընկալման ընթացքում ձևավորվում է գոյություն ունեցող օբյեկտի վերաբերյալ գիտակցական պատկերացում, որը գնահատվում է գիտակցությամբ։ Պատկերացումները չի կարելի դիտարկել, որպես ճշմարիտ կամ կեղծ այդպես կարելի է գնահատել միայն դրանց սուբյեկտիվ գնահատականը։ Սկեպտիկները առաջ են քաշել կատալեպտիկ պատկերացման հասկացությունը, որն իրական է, սկզբունքորեն չի կարելի կեղծ լինել և չի կարող ծագել գոյություն չունեցողից։ Ակնհայտ ճշմարտությունը ստիպում է ընդունել իրեն վստահել և մի կողմ նետել կասկածները[2]։
Արքեսիլայոսն օգտագործել է հենց սկեպտիկների դատողությունները. քանի որ համաձայնել կամ չհամաձայնել կարելի է միայն դատողությունների, այլ ոչ թե պատկերացումների հետ, ապա կատալեպտիկ պատկերացումները գնահատելն անընդունելի է։ Ակնհայտը որպես չափանիշ չի դիմանում որևէ քննադատության. ցանկացած ընկալում կարող է կեղծ լինել[3]։
Կյանքում ներկայացրել է սկեպտիկի նոր տեսակ։ Պիհռոնն ընդունված ու հարգված էր հանրության կողմից, Տիմոնը` սարկազմով էր, իսկ Արքեսելայոսն աշխարհիկ մարդ էր, մեծ ուշադրություն էր դարձնում կերպարվեստին ու պոեզիային։ Հայտնի էր իր անկախ և ազնիվ բնավորությամբ[4]։
Ինչպես Պիրոնը, չի գրել իր աշխատությունները, նրա մտքերը պահպանել է Լակիդը։