From Wikipedia, the free encyclopedia
Արևադարձային տարի, ժամանակահատվածը, որի ընթացքում արեգակն ավարտում է մեկ տարվա եղանակների փոփոխության շրջանը (հայտի է նաև որպես արեգակնային տարի)։ Օրինակ, մի գարնանային գիշերահավասարից մինչև հաջորդ գարնանային գիշերահավասարը։ Անտիկ ժամանակներից աստղագետները կատարելագործել են արևադարձային տարվա սահմանումը։
Արևադարձային տարի է կոչվում այն ժամանակահատվածը, որի ընթացքում Արեգակի միջին արևադարձային լայնությունը մեծանում է 360°-ով[1]։
Արեգակնային համակարգում հաշվարկներ անելիս օգտագործում են 2 կարևոր հարթություն․
Այս հարթությունները ունեն հատման գիծ։ Այդ գծի երկայնքով ուղղված, Երկրից դեպի Ձկներ համաստեղությունը ցույց տվող ուղղությունը գարնանային գիշերահավասարն է, որը նշանակվում է ♈ (Խոյ համաստեղության խորհրդանիշն է, որտեղ գտնվել է գարնանային գիշերահավասարի կետը հեռավոր անցյալում)։ Հակառակ ուղղությամբ՝ դեպի Կույսի համաստեղություն ուղղված է աշնանային գիշերահավասարը և նշանակվում է ♎ (Կշեռքի համաստեղության խորհրդանիշն է, որտեղ գտնվել է գիշերահավասարը հեռավոր անցյալում)։
Արևադարձային տարվա տևողությունը կախված է հաշվարկման կետից։ Աստղագետները այդ մեթոդը բացահայտել են ոչ անմիջապես, սկզբում հաշվարկման կետ էին համարում գիշերահավասարներից մեկը, քանի որ այդ ժամանակահատվածում սխալանքը հնարավորինս փոքր է։ Ժան Մեյոսն ու Սավոյն իրենց աշխատանքներում[1] ցույց են տալիս գարնանային գիշերահավասարների միջև հետևյալ ժամանակահատվածները։
Օրեր | Ժամ | Րոպ. | Վրկ. | |
---|---|---|---|---|
1985—1986 | 365 | 5 | 48 | 58 |
1986—1987 | 365 | 5 | 49 | 15 |
1987—1988 | 365 | 5 | 46 | 38 |
1988—1989 | 365 | 5 | 49 | 42 |
1989—1990 | 365 | 5 | 51 | 06 |
Մինչ XIX դարը արևադարձային տարին հաշվվում էր մեծ ժամանակահատվածներում գիշերահավասարների ամսաթվերի համեմատությամբ։ Այդ մոտեցումը օգնեց հաշվել արևադարձային տարվա միջին տևողությունը[1]։
0-ից մինչ 2000 թվականը տեղի ունեցած գիշերահավասարների և արևադարձների միջև տևողությունները բերված են աղյուսակում[1]։
Год 0 | Год 2000 | |
---|---|---|
Երկու գարնանային գիշերահավասարների միջև | 365,242 137 дней | 365,243 374 дней |
Երկու ամառային արևադարձերի միջև | 365,241 726 дней | 365,241 626 дней |
Երկու աշնանային գիշերահավասարների միջև | 365,242 496 дней | 365,242 018 дней |
Երկու ձմեռային արևադարձերի միջև | 365,242 883 дней | 365,242 740 дней |
Արևադարձային տարվա ընթացիկ միջին տևողության հաշվարկման բանաձևը՝
որտեղ Т — ժամանակը հուլյան հարուրամյակներով (1հուլյան տարին հավասար է 36 525 օր), հաշված 2000 թվականի հունվարի 1-ից[2][3]։
Եթե Երկիրը կեպլերյան շարժում կատարեր, ապա արևադարձային տարվա տևողությունը կլիներ հաստատուն մեծություն։ Սակայն Երկիրը շարժման ընթացքում խոտորվում է[4]։ Այդ խոտորումները կապված են Երկրի մոտակա երկնային մարմինների շարժմամ[5]։
Գրիգորյան օրացույցը, որն օգտագործվում է քաղաքացիական նպատակներով, միջազգային ստանդարտ է։ Այն ունի 400 տարի պարբերություն (146 097 օր)։ Ամեն մի պարբերության մեջ կրկնվում են բոլոր ամիսները, շաբաթներն ու օրերը։ Գրիգորյան օրացույցը իրենից ներկայացնեւմ է հուլյան օրացույցի բարելաված տարբերակը։
Միջին արեգակնային օրը մեծանում է 1,5 մվ-ով՝ 100 արևադարձային տարվա ընթացքում։ Այդ էֆեկտները առաջացնում են 3200 տարվա ընթացքում 1 օր օրացույցի տեղաշարժ։ Օրացույցի շտկման համար առաջարկվող տարբերակները առայժմ հարմարավետ չեն[6]։ Այդ խնդիրը գրիգորյան օրացույցը լուծում է այնքան լավ, որ մի օրվա տարբերությունն առաջանում է ոչ շուտ, քան 10000 տարվա ընթացքում[7][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.