From Wikipedia, the free encyclopedia
Արևային էլեկտրակայան (ԱԷԿ)` ինժեներական կառույց, արևային ռադիացիան փոխակերպում է էլեկտրական էներգիայի։ Արևային ռադիացիաների փոխակերպման եղանակները տարբեր են և կախված են էլեկտրակայանի կառուցվածքից։
Բոլոր արևային էլեկտրակայանները (ԱԷԿ) բաժանվում են մի քանի տեսակի`
Այս էլեկտրակայանները աշխատում են հետևյալ սկզբունքով. արևային ռադիացիաները օգտագործելով ստանում են ջրային գոլորշի։ Կայանի կենտրոնում կանգնած է 18-ից 24 մետրանոց աշտարակ(աշտարակի բարձրությունը կարող է ավելի բարձր կամ ցածր լինել կախված հզորությունից և որոշակի այլ պարամետրերից ), որի կատարին գտնվում է ջրի ամբարը։ Այդ ամբարը սև գույնով է ներկված, որպեսզի կլանի ջերմությունը և տեսանելի ճառագայթումը։ Ամբարում գտնվում է նաև պոմպերի խումբ, որոնց օգնությամբ ջուրը տուրբոգեներատորներից,որոնք ամբարում չեն գտնվում, հասցվում է ամբար:Աշտարակի շուրջը, որոշակի հեռավորությամբ, տեղակայված են հելիոստատներ։
Հելիոստատ` մի քանի քառ. մետր մակերեսով հայելի, որը ամրացված է հենարանին և միացված է ընդհանուր համակարգին։ Այսինքն, կախված արևի դիրքից, հայելին տարածության մեջ փոխելու է իր կողմնորոշումը։ Հիմնական և ամենաբարդ առաջադրանքը այն է, որ անհրաժեշտ է կայանի բոլոր հայելիները դիրքավորել այնպես, որպեսզի ցանկացած պահի արտացոլված ճառագայթները ընկնեն ամբարի վրա։ Պարզ, արևային եղանակին ամբարում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 700 °C: Այսպիսի ջերմային պարամետրերը կիրառվում են ավանդական ջերմային էլեկտրակայաններից շատերում, այդ նպատակով էներգիա ստանալու համար օգտագործում են ստանդարտ տուրբիններ։ Փաստացի, այս տեսակի կայաններում հնարավոր է ստանալ համեմատաբար մեծ ԿՊԴ (շուրջ 20%) և բարձր հզորություն։
Սկավառականման ԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի ստացումը նման է աշտարակային ԱԷԿ-ին, սակայն տարբերություն կա կայանի կառուցվածքում։ Կայանը բաղկացած է առանձին մոդուլներից։ Մոդուլը բաղկացած է հենարանից, որին ամրացված է ընդունման և արտացոլման ֆերմային կոնստրուկցիան։ Ընդունիչը տեղակայված է մոտավորապես անդրադարձվող արևային լույսի կոնցենտրացիայի շրջանում։ Արտացոլիչը բաղկացած է հայելիներից, որոնք սկավառակ են հիշեցնում(այստեղից էլ անվանումը), և տեղակայված են ֆերմայի վրա ճառագայթաձև։ Այդ հայելիների տրամագիծը հասնում է 2 մետրի, իսկ հայելիների քանակը`մի քանի տասնյակի(կախված մոդուլի հզորությունից)։ Այդպիսի կայանները կարող են բաղկացած լինել ինչպես մեկ մոդուլից(ինքնավար), այնպես էլ մի քանի տասնյակ մոդուլներից (ցանցին զուգահեռ աշխատանք)։
Ներկայումս այս տեսակի կայանները շատ են տարածված, քանի որ ընդհանուր առմամբ ԱԷԿ բաղկացած է մեծ քանակությամբ առանձին մոդուլներից (արևային մարդկոցներ)` տարբեր հզորության և ելքային պարամետրերի։ Տվյալ ԱԷԿ-ները լայնորեն կիրառվում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր օբյեկտները էներգիայով ապահովելու համար (մասնավոր քոթեջներ, առողջարաններ, հանգստյան տներ, արդյունաբերական շենքեր և այլն)։ Ֆոտոէլեկտրական մոդուլները և զանգվածները արտադրում են մշտական էլեկտրական հոսանք։ Դրանք կարող են միացված լինեն ինչպես հաջորդական, այնպես էլ զուգահեռ էլեկտրական փոխակերպող սարքին` պահանջվող դիմադրության և հոսանքի կոմպինացիայի ստացման համար[1]։ Արևային մարդկոց հնարավոր է տեղակայել գրեթե ամենուր, սկսած շենքի տանիքից վերջացրած հատուկ առանձնացված տարածքներով։ Սահմանված հզորությունը նույնպես տատանման լայն դիապազոն ունի, սկսած առանձին պոմպերի մատակարարումից, վերջացրած քաղաքների էլեկտրամատակարարումով։
Այս ԱԷԿ-ը աշխատում է ջերմակիրների մինչև առկա պարամետրը տաքանլու հիման վրա, որը նախատեսված է տուրբոգեներատորի կողմից կիրառելու համար։ ԱԷԿ-ի կառուցվածքը. ֆերմերային կոնստրուկցիայի վրա տեղադրվում է երկար պարաբոլիդաձև հայելի, իսկ պարաբոլի կենտրոնում տեղադրվում է խողովակ, որով հոսում է ջերմակիրը (ավելի հաճախ յուղ):Անցնելով ամբողջ ուղին, ջերմակիրը տաքանում է և ջերմափոխանակման սարքերը ջերմությունը հաղորդելու են ջրին, որը վերածվում է գոլորշու և անցնում է տուրբոգեներատոր։
Այս տեսակի կայանները իրենցից ներկայացնում են ԱԷԿ պարաբոլական կոնցենտրատներով, որոնց կենտրոնում տեղադրված է Ստիռլինգի շարժիչ։ Գոյություն ունի Ստիռլինգի շարժիչի կոնստրուկցիա, որոնք մխոցի տատանումը անմիջապես վերածում են էլեկտրական էներգիայի, առանց պտուտակային մեխանիզմի կիրառման։ Դա թույլ է տալիս հասնել էներգիայի արդյունավետ փոխակերպման։ Այդպիսի էլեկտրակայանների էֆեկտիվությունը հասնում է 31,25 %-ի[2]:Աշխատանքային մարմնի դերում կիրառվում է ջրածին և հելիում։
Աերոստատիկ արևային կայանները լինում են 2 տեսակի. առաջինի դեպքում արևային տարրերը դեղադրված են աերոստատի վերնամասում։ Այդ պայմաններում ԿՊԴ չի բարձրանում արևային մարտկոցները և կազմում է շուրջ 15%(որոշ դեպքերում հասնում է մինչև 40%)։ Երկրորդ տիպի կառուցվածքում, որպես արտացոլիչ, կիրառվում է պարաբոլական, գոգավոր գազի ճնշումը, մետաղացված բարակ թաղանթը, որը անհրաժեշտ է արևային էներգիայի կոնցենտրացիայի համար։ Համեմատության կարգով կարող ենք նշել, որ այս ԱԷԿ-ի քառակուսի մետրի արժեքը ավելի էժան է, քան արևային մարտկոցներիը կամ ցանկացած այլ անդրադարձնող մակերեսները։ Տեղակայված լինելով 20կմ բարձրության վրա այն չի վախենում ամպամած եղանակներից, ընդհակառակը շարժվելով օդային հեսանքի հետ քամու ճնշումը չի զգում։ Վերնամասին ամրացված է թափանցիկ թաղանթ, պարաբոլի միջնամասում կոնցենտրատին ամրացված է մետաղացված թաղանթ, իսկ կենտրոնում` ջերմաարտադրող, սառեցվող թեթև ջրածնային գազ։ Գնդի դիրքավորումը արևի նկատմամբ իրականացվում է պոմպով հեղուկը քաշելու հաշվին, ճշգրիտ դիրքավորումը իրականացվում է գիրոսկոպի օգնությամբ։ Անհրաժեշտության դեպքում մեկ դիրիժաբլում կարող է գտնվել մի քանի լողացող գնդաձև մոդուլներ։
Հաճախ տարբեր տիպի ԱԷԿ-ում լրացուցիչ դեղադրում են ջերմափոխակերպող ապարատ` տաք ջուր ստանալու համար, որը կիրառվում է ինչպես տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, այնպես էլ տաք ջրի մատակարարման և ջեռուցման համար։ Հենց սրանում է կայանում կոմբինացված ԱԷԿ էությունը:Բացի այդ, մեկ տարածքում հնարավոր է զուգահեռաբար տեղակայել կոնցենտրատներ և ֆոտոմարտկոցներ, որը ևս համարվում է կոմբինացված ԱԷԿ։
Այս տիպի էլեկտրակայաններում օգտագործվում է օդային հոսանքի էներգիան. օգտագործվում է գետներեսին մոտ գտնվող օդի տարբեր ջերմաստիճանները, որոնք ստանում են հայելիներով փակված տարածքներում, որոնք ունեն բարձր աշտարակ, որոնց հիմքում տեղադրված է թեթև տուրբին և էլեկտրական գեներատոր։ Ստացվող էներգիայի հզորությունը աճում է ջերմաստիճանի տարբերության և աշտարակի բարձրությանը զուգահեռ[3]։
Հզորություն ՄՎտ | Անվանում | Երկիր | Տեղադրություն | Կոորդինատներ | Տեսակ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|
510 | Ուարզազատ ԱԷԿ | Մարոկկո | Դրաա Տաֆիլալետ | 30°59′ հս․ լ. 6°51′ ամ. ե.HGЯO | Noor I, Noor II` պարաբոլագլանային կոնցենտրատոր, Noor III` աշտարակատիպ կոնցենտրատոր | երեք պահուստարաններով[4][5] 1-ին շարքը ավարտվել է 2016 թվականին |
392 | Այվոնապայի ԱԷԿ | ԱՄՆ | Սան Բերնարդինո, Կալիֆորնիա | 35°34′ հս․ լ. 115°28′ ամ. ե.HGЯO | աշտարակատիպ | Շահագործման է հանձնվել 2014 թվականի փետրվարի 13-ին[6][7][8] |
354 | Solar Energy Generating Systems[en] | ԱՄՆ | Մոհավի անապատ, Կալիֆորնիա | 35°01′54″ հս․ լ. 117°20′53″ ամ. ե.HGЯO | պարաբոլագլանային կոնցենտրատոր | ԱԷԿ բաղկացած է 9 հերթերից[9][10][11][12][13][14][15][16][17] |
280 | Mojave Solar Project[en] | ԱՄՆ | Բարստոու, Կալիֆորնիա | 35°00′40″ հս․ լ. 117°19′30″ ամ. ե.HGЯO | պարաբոլագլանային կոնցենտրատոր | Կառուցումը ավարտվել է 2014 թվականի դեկտեմբերին[18][19][20] |
280 | Solana Generating Station[en] | ԱՄՆ | Արիզոնա | 32°55′ հս․ լ. 112°58′ ամ. ե.HGЯO | պարաբոլագլանային կոնցենտրատոր | Կառուցումը ավարտվել է 2013թվականի հոկտեմբերին[21][22] |
250 | Genesis Solar Energy Project[en] | ԱՄՆ | Բլայթ, Կալիֆորնիա | 33°38′37″ հս․ լ. 114°59′16″ ամ. ե.HGЯO | պարաբոլագլանային կոնցենտրատոր | Շահագործման է հանձնվել 2014 թվականի ապրիլի 24-ին[23][24] |
200 | Solaben Solar Power Station[25] | Իսպանիա | Լոգրոսան, Իսպանիա | 39°13′29″ հս․ լ. 5°23′26″ ամ. ե.HGЯO | պարաբոլագլանային կոնցենտրատոր | 3-րդ հերթի կառուցումը ավարտվել է 2012 թվականի հունիսին[26] 2-րդ հերթը`2012 թվականի հոկտեմբերին[26] 1-ին և 6-րդ հերթերը`2013 թվականի սեպտեմբերին[27] |
150 | Solnova Solar Power Station[en] | Իսպանիա | Սանլուկար լա Մայոր, Իսպանիա | 37°25′00″ հս․ լ. 06°17′20″ ամ. ե.HGЯO | պարաբոլագլանային կոնցենտրատոր | 1-ին և 3-րդ բլոկը շահագործման է հանձնվել 2010 թվականի մայիսին, 4-րդը`2010թվականի օգոստոսին[28][29][30][31][32] |
150 | Andasol Solar Power Station[en] | Իսպանիա | Գուադիքս, Իսպանիա | 37°13′42″ հս․ լ. 3°04′06″ ամ. ե.HGЯO | պարաբոլագլանային կոնցենտրատոր | Կառուցումը ավարտվել է` Andasol 1 (2008), Andasol 2 (2009), Andasol 3 (2011): Յուրաքանչյուրը ունի ջերմային ամբար 7.5 ժամ աշխատանքի համար[33][34] |
150 | Extresol Solar Power Station[en] | Իսպանիա | Տորրե դե Միգել Սեսմերո, Իսպանիա | 38°39′ հս․ լ. 6°44′ ամ. ե.HGЯO | պարաբոլագլանային կոնցենտրատոր | Կառուցումը ավարտվել է` Extresol 1 և 2 (2010), Extresol 3 (2012)`յուրաքանչյուրը ունի ջերմային պահուստարան` 7.5 ժամ աշխատելու համար[26][35][36] |
110 | Crescent Dunes | ԱՄՆ | Նայ, Նևադա | 38°14′ հս․ լ. 117°22′ ամ. ե.HGЯO | աշտարակատիպ | շահագործվել է 2015 թվականի սեպտեմբերից[37] |
100 | KaXu Solar One[en] | Հարավաֆրիկյան Հանրապետություն | ՀԱՀ | 28°53′40″ հվ. լ. 19°35′53″ ավ. ե.HGЯO | պարաբոլագլանային կոնցենտրատոր | 2.5 ժամ պահուստարանով[38] |
Հզորություն ՄՎտ | Անվանում | Երկիր | Տեղադրություն | Կոորդինատներ | Տեսակ | Ծանոթագրություն |
Հզորություն, ՄՎտ | Գտնվելու վայրը | Նկարագրություն | ՄՎտ·ժ / տարեթիվ |
---|---|---|---|
1170 | ԱՄԷ Աբու Դաբի, ԱՄԷ[39] | 3 200 000 արևային մոդուլ | |
550 | ԱՄՆ Կալիֆորնիա, ԱՄՆ | 9 000 000 արևային մոդուլ | |
550 | ԱՄՆ Մոհավի անապատ, Կալիֆորնիա, ԱՄՆ | ||
300 | ԱՄՆ Կալիֆորնիա, ԱՄՆ | >1 700 000 արևային մոդուլ | |
290[40] | ԱՄՆ Ագուա Կալիենտե, Արիզոնա, ԱՄՆ | 5 200 000 արևային մոդուլ | 626 219 |
250 | ԱՄՆ Սան Լուիս Օբիսպո, Կալիֆորնիա, ԱՄՆ | ||
213 | Հնդկաստան Չարանկա, Գուդժարատ, Հնդկաստան | Համալիր 17 առանձին էլեկտրակայաններից, դրանցից խոշորագույնը ունի 25ՄՎտ հզորություն | |
206 | ԱՄՆ Իմպերիալ շրջան, Կալիֆորնիա, ԱՄՆ | >3 000 000 արևային մոդուլ Աշխարհում ամենահզոր կայան,որը կիրառում է արևի դիրքային մոդուլի տեխնոլոգիան | |
200 | Չինաստան Գոլմուդ, Չինաստան | 317 200 | |
200 | ԱՄՆ Իմպերիալ շրջան, Կալիֆորնիա, ԱՄՆ | ||
170 | ԱՄՆ Իմպերիալ շրջան, Կալիֆորնիա, ԱՄՆ | ||
166 | Գերմանիա Շիպկաու, Գերմանիա | ||
150 | ԱՄՆ Քլարկ շրջան, Նևադա, ԱՄՆ | ||
150 | ԱՄՆ Մարիկոպայի շրջան, Արիզոնա, ԱՄՆ | 800 000 արևային մոդուլ | 413 611 |
145 | Գերմանիա Նոյհարդենբերգ, Գերմանիա | 600 000 արևային մոդուլ | |
143 | ԱՄՆ Քերնի շրջան, Կալիֆորնիա, ԱՄՆ | ||
139 | ԱՄՆ Իմպերիալ շրջան, Կալիֆորնիա, ԱՄՆ | 2 300 000 արևային մոդուլ | |
130 | ԱՄՆ Իմպերիալ շրջան, Կալիֆորնիա, ԱՄՆ | 2 000 000 արևային մոդուլ | |
125 | ԱՄՆ շրջան Մարիկոպա, Արիզոնա, ԱՄՆ | > 600 000 արևային մոդուլ | |
105,56 | Ղրիմ Պերովո, Ղրիմ | 455 532 արևային մոդուլ | 132 500[41] |
100 | Չիլի Ատակամա (անապատ), Չիլի | > 310 000 արևային մոդուլ | |
97 | Կանադա Սարնիա, Կանադա | >1 000 000 արևային մոդուլ | 120 000 |
84,7 | Գերմանիա Էբերսվալդե, Գերմանիա | 317 880 արևային մոդուլ | 82 000 |
84,2 | Իտալիա Մոնտելտո դի Կաստրո, Իտալիա | ||
82,65 | Ղրիմ Օխոտնիկովո, Ղրիմ | 355 902 արևային մոդուլ | 100 000[42] |
80,7 | Գերմանիա Ֆինսթերվալդե, Գերմանիա | ||
75 | Ռուսաստան Սամարայի ԱԷԿ, Սամարայի շրջան | ||
73 | Թաիլանդ Լոփբուրի, Թաիլանդ | 540 000 արևային մոդուլներ | 105 512 |
69,7 | Ղրիմ Նիկոլաևկա, Ղրիմ | 290 048 արևային մոդուլ | |
55 | Ռեչիցա, Բելոռուսիա[43][44] | գրեթե 218 հազար արևային մոդուլներ | |
54,8 | Ուկրաինա Կիլիա, Ուկրաինա | 227 744 արևային մոդուլներ | |
49,97 | ՂազախստանԱԷկ "Փոթորկոտ" Նուրլիկենտով, Ղազախստան | 192 192 արևային մոդուլներ | 74000 |
46,4 | Պորտուգալիա Ամարելեժա, Պորտուգալիա | >262 000 արևային մոդուլներ | |
43 | Ուկրաինա, Ուկրաինա | 182 380 արևային մոդուլներ | 54 399 |
43 | Ուկրաինա Ստարոկազաչե, Ուկրաինա | 185 952 արևային մոդուլներ | |
40 | Ռուսաստան Օրսկի ԱԷԿ | ||
34 | Իսպանիա Առնեդո, Իսպանիա | 172 000 արևային մոդուլներ | 49 936 |
33 | Ֆրանսիա Կյուրբան, Ֆրանսիա | 145 000 արևային մոդուլներ | 43 500 |
31,55 | Ղրիմ Միտյաևո, Ղրիմ | 134 288 արևային մոդուլներ | 40 000[45] |
18,48 | Բելառուս Սոբոլի, Բելոռուսիա | 84 164 արևային մոդուլներ | |
11 | Պորտուգալիա Սերպա, Պորտուգալիա | 52 000 արևային մոդուլներ | |
10,1 | Ուկրաինա Իրլյավա, Ուկրաինա | 11 000 | |
10 | Ուկրաինա Ռալեվկա, Ուկրաինա | 10 000 արևային մոդուլներ | 8 820 |
9,8 | Ուկրաինա Լազուրե, Ուկրաինա | 40 000 արևային մոդուլներ | 10 934 |
7,5 | Ղրիմ Ռոդնիկովո, Ղրիմ | 9 683 | |
1 | Ռուսաստան Բատագայ, Սախա-Յակուտիայի Հանրապետություն[46][47] | 3 360 արևային մոդուլ
բևեռային շրջանում խոշոր ԱԷԿ-ներից[46] |
|
Առավելագույն հզորություն, ՄՎտ | Գտնվելու վայր | Նկարագրություն | ՄՎտ·ժ / տարեթիվ |
Տարեթիվ(a) | Կայանի անվանում | Երկիր | Հզորություն ՄՎտ |
---|---|---|---|
1982 | Lugo | ԱՄՆ | 1 |
1985 | Carrisa Plain | ԱՄՆ | 5,6 |
2005 | Bavaria Solarpark (Mühlhausen) | Գերմանիա | 6,3 |
2006 | Erlasee Solar Park | Գերմանիա | 11,4 |
2008 | Olmedilla Photovoltaic Park | Իսպանիա | 60 |
2010 | Sarnia Photovoltaic Power Plant | Կանադա | 97 |
2011 | Huanghe Hydropower Golmud Solar Park | Չինաստան | 200 |
2012 | Agua Caliente Solar Project | ԱՄՆ | 290 |
2014 | Topaz Solar Farm | ԱՄՆ | 550 |
Որոշ տեղեկությունների համաձայն, աշտարակային ԱԷԿ-երի մոտ թռչող թռչունները պարբերաբար սատկում են, եթե դրանք աշտարակին[48], արևային լույսի կոնցենտրացիայի գոտուն շատ մոտ են գտնվում։ Կալիֆոռնիայի Այվոնպայի ԱԷԿ-ի մոտակայքում հայտնված միջատ կամ թռչուն սատկում է յուրաքանչյուր 2 րոպեն մեկ[49]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.