Արևելք - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Արևելք.

Արևելք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևելք (այլ կիրառումներ)
Քամիների 16-թևյա վարդ, որտեղ ընդգծված է արևելքը
Քամիների 16-թևյա վարդ, որտեղ ընդգծված է արևելքը

Արևելք, կողմնացույցի չորս հիմնական ուղղություններից մեկը։ Հորիզոնի այն կողմը, որի ուղղությամբ պտտվում է Երկիրը, որտեղից ծագում է Արևը[1]։ Այն գտնվում է արևմուտքի հակադիր ուղղությամբ։ Գիշերահավասարի օրերին Արևը ծագում է ուղիղ արևելքից։

Ստուգաբանություն

Արևելքը կազմությամբ բարդ բառ է, բաղկացած «արև» ու «ել»՝ ելնելը, ծագում արմատներից և «ք» ածանցից:

East բառը եկել է միջին անգլերենի est, հին անգլերենի ēast բառից, որն էլ ծագում է նախագերմաներենի *aus-to- կամ *austra- «արևելք, արևածագի ուղղությունը» բառերից, սա էլ իր հերթին հնդեվրոպական նախալեզվի *aus- արմատից՝ «շողալ» կամ «արշալույս»[2]։ Սա նման է հին բարձր գերմաներենի *ōstar «դեպի արևելք», լատիներեն aurora «արևագալ», և հունարեն ēōs կամ heōs արմատներին[3]։ Ēostre արշալույսի գերմանական աստվածուհին էր, հավանաբար անձնավորում էր և՛ արևածագը, և՛ հիմնական կողմերը։

Արևելքի միջազգային նշանակումն է E (east բառից), հայերեն համառոտագրությունն է՝ արլ.։

Տեղակայում

Ժամանակակից քարտեզներում արևելքը որպես կանոն գտնվում է աջ կողմում։ Այս սովորույթը հանդես է գալիս կողմնացույցների օգտագործումից, որտեղ հյուսիսը տեղակայված է ամենավերևում։ Արևելքի ուղղությունը ուղղահայաց է հյուսիսին և հարավին, այսինքն՝ Երկրի աշխարհագրական բևեռներին, և հակադիր է գտնվում արևմուտքին։ Արևելքի ուղղությունը համապատասխանում է ազիմուտի +90°-ին և −90°՝ աստղագիտորեն։

Մշակութային

Արևելքն այն ուղղությունն է, որով Երկիրը պտտվում է առանցքի շուրջը և հետևաբար ընդհանուր ուղղությունը, որով հայտնվում է Արևը։ Արևելքի ուղղությամբ աղոթելու սովորույթը ավելի հին է, քան քրիստոնեությունը, բայց ընդունվել է այդ կրոնում, քանի որ Արևելքը համարվում էր մարդկության նախնական օջախը։ Հետևաբար, որոշ քրիստոնեական եկեղեցիներ ավանդաբար ուղղված են դեպի արևելք[4][5]։

Տես նաև

Արևելքը դեպի վեր (East is Up) "Twenty One Pilots" - խմբի, Nico And The Niners երգի իմաստուն մասնիկներից է։

Ծանոթագրություններ

  1. Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երեւան, 1976։
  2. «east»։ Online Etymology Dictionary։ Վերցված է դեկտեմբերի 3, 2013 
  3. «east»։ Merriam-Webster։ Վերցված է դեկտեմբերի 3, 2013 
  4. «Orientation of Churches»։ Catholic Encyclopedia։ Վերցված է դեկտեմբերի 3, 2013 
  5. Peters Bosco (ապրիլի 30, 2012)։ «Architectural Design Guidelines 1»։ Liturgy.co.nz։ Վերցված է դեկտեմբերի 3, 2013 

Արտաքին հղումներ

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «արևելք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։


Հորիզոնի կողմեր
  Հյուսիս  
Արևմուտք
Արևելք
  Հարավ  
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Արևելք
Listen to this article