Աֆրիկյան գոմեշ
From Wikipedia, the free encyclopedia
Աֆրիկյան գոմեշ[1] կամ սև գոմեշ (լատին․՝ Syncerus caffer[1][2]), գոմեշի տեսակ, որը լայնորեն տարածված է Աֆրիկա մայրցամաքում։ Լինելով գոմեշների ենթաընտանիքի տիպիկ ներկայացուցիչ՝ աֆրիկյան գոմեշը բավականին ինքնատիպ է և միակ տեսակով առանձնանում է Syncerus ցեղից (գոմեշների ենթաընտանիքի միակ ներկայացուցիչն է, որը տարածված է Աֆրիկայում)։
Աֆրիկյան գոմեշ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Աֆրիկյան արու գոմեշ Տանզանիայում | ||||||||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Syncerus caffer
(Sparrman, 1779)
|
||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
|
Աֆրիկյան գոմեշը մեզ հայտնի ամենամեծ ցլի տեսակն է[3]։ Խոշոր չափեր ունեցող չափահաս արուների ընդհանուր զանգվածը երբեմն հասնում է 900-1000 կիլոգրամի, իսկ ենթաընտանիքի անհատ ներկայացուցիչներինը՝ 700 կիլոգրամի (ոչ հազվադեպ)։ Երբեմն հանդիպում են ծեր գոմեշներ, որոնց քաշը հասնում է մինչև 1200 կիլոգրամի[4]։ Չափահաս արուների հասակը կազմում է մինչև 1,8 մետր[5], իսկ մարմնի երկարությունը՝ 3-3,4 մետր։ Աֆրիկյան գոմեշների որոշ տեսակներ լինում են զգալիորեն ավելի փոքր չափերի։ Ի տարբերություն սավաննաներում տարածված տեսակների՝ աֆրիկյան գոմեշի ենթատեսակներից անտառային գոմեշներն ունեն ավելի փոքր մարմնի չափեր։
Աֆրիկայում տարածված այլ խոշոր կենդանիների համեմատ աֆրիկյան գոմեշների պոպուլյացիաները համեմատաբար ավելի լավ են պահպանվել, սակայն այս տեսակի դեպքում ևս զգացվում է մարդու բացասական ազդեցությունը։