From Wikipedia, the free encyclopedia
Կենդանիներ (լատին․՝ Animalia, Metazoa), օրգանիզմների ավանդաբար (սկսած Արիստոտելից) առանձնացվող կատեգորիա, որը ներկայումս ունի թագավորության աստիճան։ Կենդանիները հանդիսանում են զոոլոգիայի ուսումնասիրման հիմնական առարկան։
Կենդանիներ | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Animalia | |||
Սերունդների խմբերը | |||
| |||
|
Կենդանիները համարվում են էուկարիոտներ՝ այսինքն ունեն կորիզավոր բջիջներ։ Կենդանիների դասական հատկանիշներն են՝ հետերոտրոֆ լինելը (սնվում են պատրաստի օրգանական միացություններով) և ակտիվ տեղաշարժվելու ունակությունը։ Սակայն կամ մի շարք կենդանիներ, որոնք պասիվ են տեղաշարժվում և կան մի քանի սնկեր, որոնք հետերոտրոֆ են, սակայն չեն համարվում կենդանիների թագավորության անդամ[1]։
Սովորաբար կենդանիները ասոցացվում են կաթնասունների հետ, սակայն իրականում կենդանիների թագավորությունը բացի կաթնասուններից ընդգրկում է նաև ձկներին, թռչուններին, միջատներին, սարդակերպերին, ծովաստղերին, որդերին և այլն։ Չնայած մարդը նույնպես մտնում է կենդանիների թագավորության մեջ, սակայն միշտ նշվում է առանձին։
Երբեմն կենդանիներ ասելով հասկանում են բոլոր կենդանի օրգանիզմները։
Կենդանիները բաժանվում են մի քանի խմբերի՝ ողնաշարավորներ (կաթնասուններ, թռչուններ, ձկներ, սողուններ, երկկենցաղներ), փափկամարմիններ (ոստրեներ, կաղամարներ, ութոտանիներ, խխունջներ), հոդվածոտանիներ (միջատներ, սարդեր, խաչափառներ, կարիճներ, հազարոտանիներ և այլն), օղակավոր որդեր, մեդուզաներ, սպունգներ։
Կենդանիները տարբերվում են մյուս օրգանիզմներից, քանի որ նրանք կորիզավոր են (կամ էուկարիոտ), այսինք նրանց բջիջները ունեն բջջակորիզ և ներքին թաղանթ։ Բացի դրանից նրանք բազմաբջիջ են, որը և նրանց տարբերում է միաբջիջ բույսերից և ջրիմուռներից։ Կենդանիներին բնորոշող հատկանիշներից է նաև նրանց շարժվելու կարողությունը, որի ընթացքում նրանք ծախսում են էներգիա։
Բոլոր կենդանիները բացառությամբ սպունգների ունեն միանման կառուցված՝ մկաններ, ներքին օրգաններ, (մարսողական, շնչողական և այլն) ուղեղ, աչքեր, ականջներ, քիթ, բերան, ոտքեր, ձեռքեր, ոսկորներ և այլն։ Կենդանիների օրգանիզմին հատուկ են նաև օրգանների և մարմնի այլ մասերի միացությունները։ Ի տարբերություն այլ կենդանի օրգանիզմների՝ կենդանիները բազմանում են սեռական ճանապարհով։
Համարյա բոլոր կենդանիները բազմանում են սեռական ճանապարհով՝ էգ և արու առանձյակների զուգավորումից առաջանում է նոր օրգանիզմ։ Սակայն կան նաև անսեռ բազմացման դեպքեր, երբ կենդանին առանց բեղմնավորման արտադրում է պտղաբեր ձվեր, սակայն այդ ձվերից առաջացած կենդանիների բջիջներում առկա է միայն մեկ ծնողի ինֆորմացիա։
Սովորաբար կենդանիների մոտ կան բազմացման ժամանակաշրջաններ՝ տարին մեկ կամ երկու անգամ։ Այդ ժամանակ կենդանիների մոտ առաջանում են հատուկ հորմոններ, որոնք էլ նրանց դրդում են գտնել հակառակ սեռի ներկայացուցչին բազմանալու նպատակով։ Շատ կենդանիներ զույգեն չեն փոխում կյանքի ընթացքում, կամ փոխում են միայն զուգակցի մահվանից հետո։ Արուների մոտ սկսվում է էգին տիրանալու պայքարը, որից հետո հաղթանակած առուն տիրանում է էգին։ Հղիության տևողությունը կախված է կենդանու տեսակից։ Ձագերի ծնվելուց հետո ծնողները հոգ են տանում ձագերին, բացառությամբ որոշ կենդանիների, որոնք ձագերին մեծացնելը թողնում են էգին (արջեր, որոշ կատվազգիներ և այլն)[2]։
Կենդանիները ըստ սննդակազմի բաժանվում են մի քանի խմբի՝ բուսակերներ (սնվում են բացառապես բուսական սննդով՝ հիմնականում կանաչ բույսեր և խոտ), ամենակերներ (ուտում են և՛բուսական և՛ կենդանական սնունդ), մսակերներ (ուտում են բացառապես կենդանական սնունդ, որը սովորաբար ձեռք են բերում որսի անելով) և մակաբույծներ (սնվում են ուրիշ օրգանիզմների հաշվին, սովորաբար նրանց վնաս հասցնելով)։
Բուսակեր կենդանիները սնվում են ցերեկը, օգտագործում արևի էներգիայից բույսերի սինթեզած օրգանական նյութերը՝ սպիտակուց, ճարպեր, կարբոհիդրատ և այլ քիմիական միացություններ։ Ուտելով այդ, դրանից ստանում են անհրաժեշտ էներգիա և նյութեր։ Երկրագնդի բևեռային հատվածներում կամ օվկիանոսի ամենախորը մասերում ապրող կենդանիներ չեն ստանում արևի շհորհիվ սինթեզված բուսական սնունդ՝ սնվում են հատուկ մոլեկուլային և բակտերիալ միացություններով, որոնք նույնպես պարունակվում են մեծ քանակությամբ կարբոհիդրատներ։
Գիշատիչ կենդանիները որսի ժամանակ օգտագործում են ճանկերը, սուր ժանիքները և արագ վազելու ընդունակությունը զոհին բռնելու համար։ Շատ գիշատիչներ որս են անում գիշերը։ Երբեմն գիշատիչները սնվում են այլ կենդանիների որսած սննդով։
Կան կենդանիների առաջացման տարբեր ենթադրություններ։ Համարվում է, որ նրանք առաջացել են աղվամազ էուկարիոտներից (որոնք իրենց աղվամազերը օգտագործում են սնվելու համար)։ Առաջին նախակենդանիները ապրել են ջրում և եղել են պրիմիտիվ օրգանիզմներ, որոնք հետզհետե ձևավորվել և զարգացել են։ Առաջին նախակենդանական մարմնինները նմանվում են սպունգներին։ Ամենահին հայտնաբերված բրածոները ունեն մոտ 665 միլլիոն տարվա հնություն և գտվնում են ներկայիս հարավային Ավստրալիայում։ Այնուհետև հայտնաբերված նախակենդանիների բրածոները գոյություն են ունեցել մոտ 610 միլլիոն տարի առաջ և անվանվում են "էդիակարան ժամանակաշրջանի բրածոներ"։ Սակայն այն փաստը, որ այդ բրածոները կենդանիների նախնիներն են հաստատված չէ։ 542 միլլիոն տարի հնություն ունեցող բրածոները պահպանվել են այդ ժամանակաշրջանում կատարված կլիմայական փոփոխությունների շնորհիվ և բրածոները ուսումնասիրելիս կարելի է եզրակացնել, որ արդեն կային նկատելի տարբերություններ գոյություն ունեցող կենդանիների մեջ և նրանք արդեն բաժանվել էին մի քանի խմբերի։ Սակայն պալեոնթոլոգները համարում են, որ կենդանիները առաջացել են ավելի վաղ ժամանակաշրջաններում՝ մոտ մեկ միլլիարդ տարի առաջ՝ Տոնիան աշխարհագրական ժամանակաշրջանում։ Գտնված բրածոներում գույություն ունեն 5 միլիմետրոնոց բարդ օրգանիզմների միացություններ, որոնք և կարող են լինել ներկայիս կենդանիների նախնիները։
Փափկամարմինները դանդաղաշարժ անողնաշարավոր սովորաբար փոքր չափսեր ունեցող կենդանիներ են։ Նրանք թշնամիներից պաշտպանվում են տեղաշարժելով իրենց մարմինը։ Որոշ փափկամարմիններ հերմաֆրոդիտ են։ Բազմանում են ձվերով։ Փափկամարմինները բաժանվում են երեք հիմնական խմբերի՝
Հոդվածոտանիները ավելի մեծ նմանություններ ունեն ողնաշարավոր կենդանիներին, քանի որ նրանց մարմինը երկարավուն է և ունի մի քանի զույգ մանր որքեր, որոնք կենդանուն օգնում են տեղից տեղ սողալու փոխարեն քայլել։ Այս կենդանիները ունեն նաև ողնաշարավոր կենդանիների կառուցվածքը հիշեցնող կմախք (exoskeleton)։ Հոդվածոտանիները ունեն մի քանի զույգ ոտքեր (թիվը տատանվում է ըստ կենդանու տեսակի), օգտագործում են տարբեր նպատակներով, սովորապար առաջինները սնունդ հայթայթելու, իսկ ետևինները կենդանուն անշարժ պահելու համար։ Որոշ տեսակներ՝ օրինակ թիթեռները, որոնք ունեն նաև թևեր թռչելու համար։ Գոյություն ունեն մոտ մեկ ու կես միլլիոն տարատեսակ կենդանիներ, որոնք մտնում են հոտվածոտանիների խմբի մեջ՝ միջատներ, խաչափառներ, սարդեր և այլն։
Ձկների առանձնահատկությունը կայանում է նրանց ջրում ազատ տեղաշարժվելու և ապրելու կարողությամբ։ Միլլիոնավոր տարիների ընթացքում դեռ պրիմիտիվ կենդանիների մոտ ձևավորվել է գլուխ, պոչ և լողակներ։ Գոյություն ունեն ձկների հազարավոր տարատեսակներ՝ տարբեր չափսերի և գույների։ Ձկները համարվում են խելացի կենդանիներ, որոնք ապրում են խմբերով կամ առանձին։ Ունեն ներքին օրգաններ, խռիկներ՝ շնչելու համար և բազմանում են ձվերով (ձկնկիթ)։
Չորքոտանի կենդանիներն են ՝
Չորքոտանի կենդանիներն ունեն բազմապիսի չափսեր։ Նրանց շարքին է դասվում աշախարհի ամենամեծ կենդանին՝ կապույտ կետը, ամենածանր ցամաքային կաթնասունը՝ փիղը և տարբեր չափազանց փոքր չափսեր ունեցող կենդանիներ՝ մանր կրծողներ, փոքր թռչուններ և այլն։
Երկկենցաղներն ապրում են ցամաքի վրա և ջրում։ Սողունները իրենց չորս ոտքերի շնորհիվ արագ սողում են գետնի վրայով և մաշկի վրա չունեն ոչ՛ փետուրներ և ոչ՛ էլ մազեր։ Թռչունները թռչող կենդանիներ են, որոնց մարմինը պատված է փետուրներով։ Կաթնասունները չորքոտանի կենդանիներ են, ունեն մազեր ամբողջ մարմնի վրա և իրենց ձագերին կերակրում են կաթով։ Չնայած այն փաստին, որ դելֆինները և կետերը ապրում են ջրում, նրանք կաթնասուններ են։
Համարվում է, որ Երկրագնդի վրա ապրում են մոտ 1.250.000 տեսակի կենդանիներ։ Շատերը առաջացել են միլլիոնավոր տարիներ առաջ, իսկ որոշ կենդանիներ առաջացել են ավելի ուշ։ Գիտնականները միշտ հայտնաբերում են նոր կենդանիների տեսակներ։
Կենդանիների թվաքանակի 80 տոկոսը զբաղեցնում են միջատները։
Տարեկան միլլիարդավոր կենդանիներ անգթորեն սպանվում են մարդու կողմից՝ մսի, կաթի, մորթու, կաշվի և այլ պարագաներ ստանալու նպատակով։
Գոյություն ունեն մի շարք կազմակերպություններ, որոնք պայքարում են կենդանիների հանդեպ լավ վարմունք ցուցաբերելու, նրանց անտեղի չտանջելու համար։ Տնային և էկզոտիկ կենդանիների անօրիկանակ վաճառքը, կենդանաբուծությունը (մսի, մորթու, կաթնամթերքի), լաբորատորիաներում կենդանիների հանդեպ վերին աստիճանի դաժան վարմունքը, կրկեսներում, կենդաբանական այգիներում և դելֆինարիումներում պահվող փակված և իրենց կյանքի բնական պայմաններից զրկված կենդանիների պաշտպանությունը համարվում է այդ կազմակերպությունների հիմնական խնդիրը և նրանք ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս շատ կենդանիներ փրկվեն և հետագայում չհայտնվեն այդ իրավիճակներում։
Այդ կազմակերպություններից են՝
Գոյություն ունեն մի շարք մասնագիտություններ, որտեղ մարդիկ աշխատում են կենդանիների հետ նրանց առողջական և հոգեբանական վիճակի, արտաքին տեսքի, նրանց վարքը և շարժուձևը ուսումնասիրելու համար։
Այդ մասնագիտություններից մի քանիսն են՝
Կենդանին բարեկեցիկ վիճակում է համարվում, երբ նա գտնվում է
Boselaphini ենթաընտանիք
Tetracerus ցեղ
Bosalephus ցեղ
Bovini ենթաընտանիք
Bubalus ցեղ
Bos ցեղ
Pseudoryx ցեղ
Syncerus ցեղ
Bison ցեղ
Strepsicerotini ենթաընտանիք
Tragelaphus ցեղ
Taurotragus ցեղ
Այծեր - Caprinae ենթաընտանիք
Ovibovini
Caprini
Naemorhedini
Ինչպես նաև որոշ շնազգիներ՝ աղվեսներ, շներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.