From Wikipedia, the free encyclopedia
Բաբի յառ (գերմ.՝ Babij Jar - Das vergessene Verbrechen), գերմանաբելառուսական[4] համատեղ գեղարվեստական ֆիլմ՝ նկարված 2003 թվականին[5], որի ռեժիսորն է Ջեֆ Քենյուն։ Այն նվիրված է 1941 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին Բաբի յառում կատարված ջարդերին, որի ժամանակ սպանվեցին 33 771 հրեաներ։
Բաբի Յառ անգլ.՝ Babiy Yar | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և ռազմական ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 2003 և հուլիսի 3, 2003[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեֆ Քենյու[2] |
Սցենարի հեղինակ | Արթուր Բրաուներ |
Դերակատարներ | Մայքլ Դեգեն, Բարբարա դե Ռոսի[3], Քեթրին Զաս[3] և Աքսել Միլբերգ[3] |
Երաժշտություն | Ուոլտեր Ուերզովա |
Պատմվածքի վայր | ԽՍՀՄ |
Տևողություն | 108 րոպե |
1941 թվականի աշունն է։ Խորհրդային բանակը թողնում է Կիևը։ Տիրում է լիակատար քաոս։ Բոլոր խոսակցությունները գերմանացիների կողմից Կիևի գրավման մասին են։ 1941 թվականին Կիևի շրջակայքում ապրում էին երկու ընտանիքներ՝ Լառներ և Օնուֆրիենկոներ։ Ապրում էին նրանք կողք կողքի արդեն 20 տարի, և նրանց երեխաները մեծացան միասին։
Տարածվում են ասեկոսեներ նացիստների գազանաբարո արարքների մասին, թե ինչպես են նրանք դաժանորեն սպանում հրեաներին օկուպացված տարածքներում։ Լառների ընտանիքի ավագը չի հավատում այդ գազանություններին, քանի որ աշխատել է Բեռլինում և գերմանացիներին համարում է քաղաքակիրթ ազգ։
Օնուֆրիենկոների ընտանիքը վաղուց նախանձում է Լառների կրթված ընտանիքին։ Ելենա Օնուֆրիենկոն ողջունում է գերմանական զորքերի մուտքը Կիև։
Գերմանացի գնդապետ Պաուլ Բլոբելը ծրագրում է սպանել Կիևի բոլոր հրեաներին։ Լառներների ընտանիքի մի մասը Ստեփան Օնուֆրիենկոյի օգնությամբ փորձում է փախչել անտառ։
2-րդ ռեժիսոր. Յուրի Ալեկսեենկո Մարտին Լոմնիցկի
Դերասանների գծով ասիստենտ՝ Տայանա Խոդասևիչ
Բեմիրերի գծով ասիստենտ՝ Դմիտրի Պակլին
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.