Բազմատոմ սպիրտներ
From Wikipedia, the free encyclopedia
Բազմատոմ սպիրտներ՝ այն միացությունները, որոնց կազմում միևնույն ֆունկցիոնալ խումբը հանդիպում է մեկից ավելի անգամ, ժամանակակից անվանումն է պոլիոլներ (դիոլներ, տրիոլներ և այլն)։ Այդ խմբին են պատկանում բազմատոմ ացիկլիկ և ցիկլիկ սպիրտները, բազմահիմն թթուները, դիամինները, որոնք ունեն կիրառման լայն ասպարեզ, իսկ ածանցյալները՝ կարևոր դեր նյութափոխանակության մեջ։
- CH2OH-CH2-OH-1,2-դիհիդրօքսիէթան (էթիլենգլիկոլ)
- CH2OH-CHOH-CH2-OH-1,2,3-տրիհիդրօքսիպրոպան, ինոզիտ (գլիցերին)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բոլոր բազմատոմ սպիրտներում հիդրօքսիլ խմբերը ածխածնի տարբեր ատոմների մոտ են։ Երկատոմ սպիրտները, որոնք միևնույն ածխածնի ատոմի մոտ երկու OH-խումբ ունեն, անկայուն են և անջատելով ջուր, անմիջապես փոխարկվում են կարբոնիլային միացության (ալդեհիդ կամ կետոն)
R-CH(OH)2 RCHO + H2O
Պոլիոլների անվան մեջ հիդրօքսիլային խմբերի թիվը և դիրքը նշվում են համապատասխան թվերով և վերջածանցներով` -դիոլ, -տրոլ և այլն։