Բալլի Յազկուլիև
From Wikipedia, the free encyclopedia
Բալլի Յազկուլիևիչ Յազկուլիև (ռուս.՝ Баллы Язкулиевич Язкулиев, հունվարի 2, 1930(1930-01-02), Տաշաուզի շրջան, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ), թուրքմեն խորհրդային պետական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1953)։
Բալլի Յազկուլիև | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Մասնագիտություն՝ | պետական ծառայող և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 2, 1930(1930-01-02) (94 տարեկան) |
Ծննդավայր | Տաշաուզի շրջան, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Պարգևներ |
1949 թվականին ավարտել է Տաշաուզի ուսուցչական, 1952 թվականին 4 Չարջոուի մանկավարժական ինստիտուտըը 1962 թվականին ԽՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։
1949 - 1952 թվականին զբաղվել է մանկավարժությամբ 1952 թվականից անցել է կոմերիտական աշխատանքի։ 1962 - 1964 թվականին եղել է Թուրքմենական ԽՍՀ Իլյալինյան, Լենինյան շրջգործկոմների նախագահ։ 1965 թվականին նշանակվել է Թուրքմենստանի կոմկուսի Իլյալինյան շրջկոմի առաջին քարտուղար, Տաշաուզի մարզգործկոմի նախագահ, 1973 թվականին՝ Թուրք ԽՍՀ Արհեստակցական միությունների հանրապետական խորհրդի նախագահ։
1975-1978 թվականներին եղել է Թուրքմենական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահը, ԹԽՍՀ արտաքին գործերի մինիստրը։ 1976-1981 թվականներին եղել է ԽՄԿԿ ԿՎՀ անդամ, 1981-1990 թվականներին եղել է ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու[1]։
Պարգևատրվել է չորս շքանշանով։