Շքանշան, պետական պատվավոր պարգև ծառայությունների համար։ Պատրաստվում է տարբեր նյութերից (հիմնականում՝ մետաղներից կամ համաձուլվածքներից), խաչի, հնգաթև կամ բազմաթև աստղի, շրջանակի և այլնի ձևերով։ Շքանշանները կրում են ժապավենով կամ շղթայով, բարձրագույն շքանշանները՝ որոշակի գույնի լայն ուսաժապավենով։ շքանշանը կարող է ունենալ մեկ կամ մի քանի աստիճան։ Որոշակի ավագություն է սահմանված պետության բոլոր շքանշանների միջև։ Շքանշանների մասին ստատուտով սահմանվում է շքանշանի հանձնման ծիսակատարություն կամ հանդիսություն։ Արևմտյան Եվրոպայում շքանշանի ծագումը կապվում է կաթոլիկական միջնադարյան օրդենների հետ (այստեղից էլ՝ օրդեն [լատինատառ ordo — շարք, կարգ] տերմինը եվրոպական լեզուներում)։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
18-19-րդ դարերում շքանշանը կիրառվում էր գրեթե բոլոր երկրներում։ Առանձին դեպքերում շքանշան ստացողը ձեռք էր բերում ազնվականի տիտղոս կամ այլ արտոնություն։
Պատմական Հայաստանում, ինչպես ամենուրեք, ընդունված է եղել պարգևատրումը կալվածքներով, թանկարժեք իրերով ու մետաղադրամներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 604)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.