հայ գրող From Wikipedia, the free encyclopedia
Բաղիշ Արշակի Հովսեփյան (հոկտեմբերի 18, 1922[1], Ներքին Ալուչալու, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - փետրվարի 10, 2004, Երևան, Հայաստան), հայ արձակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Բաղիշ Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1922[1] |
Ծննդավայր | Ներքին Ալուչալու, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Վախճանվել է | փետրվարի 10, 2004 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1950)[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | ՀԳՄ, Գրական թերթ և Խորհրդային գրականություն |
Բաղիշ Հովսեփյան Վիքիդարանում |
Բաղիշ Հովսեփյանը ծնվել է Հայաստանի Մարտունու շրջանի (Գեղարքունիքի մարզ) Ներքին Ալուչալու (այժմ՝ Արծվանիստ) գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո 1938-1940 թվականներին ուսուցչություն է արել հայրենի գյուղում, 1940-1943 թվականներին ծառայել խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Վերադառնալուց հետո որոշ ժամանակ աշխատել է Մարտունու շրջանային թերթում։ 1950 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1950 թվականից պատասխանատու աշխատանք է կատարել Հայաստանի Գրողների միությունում և «Գրական թերթի» ու «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում, վարել է ՀԳՄ Սևանի ավազանի բաժանմունքի պատասխանատու քարտուղարի պաշտոնը[2]։
Հովսեփյանի հոգեբանական-ռեալիստական բնույթի գործերում արտացոլվել են ծննդավայրը, պատերազմն (որի մասնակիցն էր) ու հետպատերազմյան տարիները («Սևան», 1958, պատմվածքներ, «Սերմնացանները չվերադարձան», 1962, վեպ, «Դու հասկացա՞ր ինձ», 1971, վեպ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.