Նոր Բայազետի գավառ
գավառ Երևանի նահանգի կազմում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Նոր Բայազետի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1849-1918 թվականներին մտել է Երևանի նահանգի մեջ։ Գավառի կենտրոնը Նոր Բայազետ (հետագայում՝ Կամո, այժմ՝ Գավառ) քաղաքն էր։
Նոր Բայազետի գավառը հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի, արևմուտքում՝ Էջմիածնի ու Երևանի, հարավում՝ Շարուր-Դարալագյազի գավառներին։ Արևելքում և հյուսիսում՝ Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների երկայնքով, անցնում էր սահմանը Ելիզավետպոլի նահանգի հետ։
Ներառել է հիմնականում ժամանակակից Գեղարքունիքի մարզի տարածքի մեծ մասը՝ բացառությամբ Ճամբարակի շրջանի, ինչպես նաև ներառել է Հրազդանի շրջանի մի մասը։
Remove ads
Պատմություն
Գավառը կազմվել է 1849 թվականին։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից առաջ գոյություն ունեցող Երևանի խանությունը վերածվում է ռուսական Երևանի գավառի՝ Հայկական մարզի կազմում։ Սևանա լճի ավազանում, մասնավորապես՝ արևմտյան ափերին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո Բայազետ քաղաքից հաստատվում են հազարավոր հայեր։
1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է Երևանի նահանգը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված Հայկական մարզի և Ալեքսանդրապոլի գավառի տարածքը՝ հանդիսանալով ժամանակակից Հայաստանի Հանրապետության հիմքը։
1918-1920 թվականներին մտել է Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1920 թվականից՝ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։
1930-ական թվականներին լուծարվել է, և նրա տարածքում առաջացել են Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի և Հրազդանի շրջանները։
Remove ads
Բնակչություն
1897 թվականին գավառի բնակչությունը կազմել էր 112 111[2] մարդ, այդ թվում՝
- հայեր՝ 74 441 մարդ (66,4 %),
- կովկասյան թաթարներ՝ 31 952 մարդ (28,5 %),
- ռուսներ՝ 2 803 մարդ (2,5 %)
- քրդեր՝ 2 691 մարդ (2,4 %)[3]։
Գավառի կենտրոն Նոր Բայազետ քաղաքում բնակվել է 8734 մարդ։
Վարչական բաժանում
1913 թվականին գավառի կազմում եղել են 16 գյուղական համայնքներ[4]՝
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads