Բանանց (գյուղ)
From Wikipedia, the free encyclopedia
Բանանց (ադրբեջանական պաշտոնական անունը՝ Բայան ադրբ.՝ Bayan), գյուղ, ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է շրջկենտրոնից 7 կմ (ուղիղ գծով) հյուսիս-արևելք՝ Արթինաջուր (Կոշկար) գետի ձախ՝ հարավ-արևելահայաց ձորալանջին, Բանանց-Քարհատ և Սևանի ավազան տանող հնագույն ճանապարհին՝ ծովի մակերևույթից 1000-1100 մ բարձրության վրա[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանանց (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Բանանց | ||
ադրբ.՝ Bayan | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Դաշկեսանի շրջանԴաշկեսանի շրջան | |
ԲԾՄ | 1000-1100 մ | |
Բնակչություն | 2047 մարդ | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
| ||
Փակել
Բայան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[2]։